Զինված հարձակում Լոնդոնի կենտրոնում
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքի կենտրոնում՝ Լեսթեր հրապարակում տեղի ունեցած հարձակման ժամանակ 11-ամյա աղջիկ ու 34-ամյա կին են դանակահարվել։ Հարձակվողին ձերբակալել են դեպքի վայրում և բերման ենթարկել, ասվում է Լոնդոնի ոստիկանության X սոցիալական ցանցում տարածած հաղորդագրության մեջ, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը։
Հարձակվողի ինքնության մասին տեղեկություններ դեռևս չկան։ Ոստիկանության տեղեկությունների համաձայն՝ միջադեպի հետ կապված այլ կասկածյալներ չկան։ Շտապօգնության աշխատակիցները հայտնել են, որ երկու տուժածները տեղափոխվել են խոշոր վնասվածքաբանական կենտրոն:
Նրանց վիճակի մասին այս պահին տեղեկություններ չկան։ Անցորդներին ու մոտակա խանութների աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել հարձակվողին։ Լեսթեր հրապարակը գտնվում է Լոնդոնի աշխույժ Սոհո թաղամասի սրտում, որտեղ տեղակայված են մեծ թվով կինոթատրոններ, խանութներ, բարեր և ժամանցի այլ վայրեր ու գրավում են հսկայական թվով զբոսաշրջիկների: Հարձակումը տեղի է ունեցել Մեծ Բրիտանիայում բողոքի ցույցերի ֆոնին, որոնց պատճառ է դարձել Սաութպորտի պարի ստուդիայի վրա տեղի ունեցած հարձակումը։
Դրա հետևանքով երեք երեխա է սպանվել:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live