Երկրի վրա մագնիսական փոթորիկն ավարտվել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երկուշաբթի Երկրի վրա սկսված մագնիսական փոթորիկը դադարել է։ Այս մասին հաղորդվում է ՌԴ ԳԱ Տիեզերական հետազոտությունների ինստիտուտի կայքում։
«Ներկայումս Kp գեոմագնիսական ինդեքսը գտնվում է 2-3-րդ մակարդակի վրա, ինչը համապատասխանում է Երկրի դաշտի հանգիստ վիճակին»,- ասվում է զեկույցում։
Նշվում է, որ Երկիրը դուրս է եկել արեգակնային պլազմայի ամպից, և փոթորկի վերսկսումը քիչ հավանական է։ Բայց նոր բռնկումների և Երկրի վրա արտանետումների ռիսկերը բարձր մակարդակի վրա կմնան առնվազն ևս երկու-երեք օր:
Ըստ լաբորատորիայի կայքում տեղադրված կանխատեսումների՝ մագնիսական փոթորիկը պետք է սկսվեր օգոստոսի 9-ին և դրա մակարդակը գնահատվել է միջին (G2): Օգոստոսի 12-ի առավոտյան գիտնականները գրանցել են ուժեղ մագնիսական փոթորիկ (G3):