ԵԱՀԿ ԽՎ ղեկավարի այցն Ադրբեջան հետաձգվել է
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Իլկկի Կանեվրայի ծրագրված այցն Ադրբեջան հետաձգվել է:
Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը` վկայակոչելով ադրբեջանական ԶԼՄ-ները, Իլկկի Կանեվրայի փոխարեն Ադրբեջան կայցելի նրա տեղակալը: Կանեվրայի այցի հետաձգվելու պատճառները հայտնի չեն:
ԵԱՀԿ ԽՎ նախագահը պետք է հունվարի 25-ին հանդիպումներ անցկացներ Ադրբեջանի խորհրդարանում, ինչպես նաեւ այլ պաշտոնական անձանց հետ:
Հանդիպումների ընթացքում ծրագրված էր քննարկել ԵԱՀԿ ԽՎ-ի հետ Ադրբեջանի հարաբերությունները, ԵԱՀԿ դերը ղարաբաղյան հակամարտության կարգավորման մեջ, այլ հարցեր:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



