Նոր մանրամասներ Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցած խոշոր ավտովթարից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 13-ին, ժամը 19:10-ին Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Դրախտիկ-Ճամբարակ ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ և Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խմբերը։
Պարզվել է, որ Ծովագյուղ-Ճամբարակ ավտոճանապարհի մոտ 24-րդ կմ-ին բախվել են «Ford» (վարորդ՝ Ա․ Խ․) և «Nissan» (վարորդ՝ Մ․ Խ․) մակնիշների ավտոմեքենաները։
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և «Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր է․ Խ․-ին մոտեցրել փրկարարական ավտոմեքենային․ ուղևորներ է․ Խ․-ն և Վ․ Խ․-ն փրկարարական ավտոմեքենայով, իսկ Մ. Խ․-ն և «Ford» մակնիշի բեռնատարի ուղևոր Մ․ Մ․-ն տեղի ուժերով տեղափոխվել են բժշկական կենտրոն։
«Nissan» մակնիշի ավտոմեքենայի ուղևորներ Գ․ Ու․-ն, Ս․ Ա․-ն և Է․ Խ․-ն հոսպիտալացվել են բժշկական կենտրոն, որտեղ նրանց առողջական վիճակը գնահատվել է բավարար:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live