Գյումրիում հղի կնոջը տեղափոխող շտապօգնության ավտոմեքենան վթարի է ենթարկվել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 14-ին, շտպօգնության ավտոմեքենայի մասնակցությամբ ավտովթար է տեղի ունեցել: Ժամը 09:50-ի սահմաններում Գարեգին Նժդեհ-Պռոշյան փողոցների խաչմերուկում բախվել են «Գյումրի» բժշկական կենտրոնի հաշվեկշռում հաշվառված շտապօգնության ավտոմեքենան և «Opel» մակնիշի ավտոմեքենան:
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով շտապօգնության բժիշկը, բուժքույրը, այնտեղ գտնվող հղի կինը և «Opel»-ի վարորդը տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն:
Բախման հետևանքով ավտոմեքենաները դուրս են եկել երթևեկելի գոտուց և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ պարզվում է վարորդների և վիրավորների ինքնությունը: Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է շտապօգնության ավտոմեքենան:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live