Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Հիասթափված ենք․ ՀՀ քաղաքացիներն առանց բացատրության Սոֆիայի օդանավակայանից հետ են ուղարկվել Հայաստան

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Բուլղարիայի օդանավակայանում ՀՀ քաղաքացիների նկատմամբ շարունակվում են ապօրինությունները և որևէ մեկը պատասխանատվություն չի կրում։ Քաղաքացիները, ովքեր ցանկանում են մեկնել Բուլղարիա, պետք է պատրաստ լինեն ամենաաներևակայելիին, նվաստացումներին, նյարդային ժամերի կամ օրերի. Սոֆիայի օդանավակայանի սահմանապահները նրանց չեն թողնում հատել  սահմանը։ 

«Անձնակազմը, որը մեզ դիմավորել էր Սոֆիայում, մեզ համար խնդիրներ ստեղծել, ցավոք,  նույն հերթափոխին էլ մեզ հետ ճանապարհեց Հայաստան։ Խնդիրը վերաբերմունքի մեջ էր, հստակ ռասիստական մոտեցում կար ու ոչ մի կերպ այն պատճառաբանված ու հիմնավորված չէր։ Եվ ինչպես հասկացա, դա հենց այդ հերթապահ մասի ղեկավար Գեորգիևի կողմից էր կազմակերպվում։ Նա աշխատակիցներին տրամադրում էր մեր դեմ ու ցավոք՝ բախումներից չխուսափեցինք։ Ամեն կերպ ազդում ու փորձում էին ճնշել մեզ»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Նարեկ Զոհրաբյանը։ Նրան օդանավակայանում՝ իր խոսքով՝ անմարդկային պայմաններում պահելուց հետո, երեկ հետ են ուղարկել Հայաստան։  

«Արհամարհական վերաբերմունքն ակնհայտ էր։ Նրանք բացարձակ չէին ուզում կոնտակտի դուրս գալ, բացարձակ չուզեցին ուղղել իրենց սխալը, քանի որ հենց իրենց հերթապահության ժամանակ էր եղել։ Որևէ բացատրություն չտվեցին։ Մենք դիմել ենք իրավաբանի ու նրա միջոցով փորձում ենք հարցը կարգավորել, քանի որ այն փաստաթուղթը, որտեղ որ դրված է հիմքը ինչի համար եմ ես այստեղ, մինչև այս պահը ինձ չեն տրամադրել։ Հիմա իրավաբանի հետ փորձում ենք արդարությունը վերականգնել»,- ասաց նա։

Նարեկն ահազանգում է․ քանի որ խնդիրը ՀՀ-ում Բուլղարիայի դեսպանատան տիրույթում չէ՝ այդ երկիր այցելելիս պետք է հաշվի առնել ռիսկերը։ 

«Հնարավոր է ունենաք բարդություններ, խնդիրներ, ֆինանսական կորուստներ։ Բուլղարիա գնալու դեպքում պետք է պատրաստ լինել ցանկացած միջադեպի, եթե անգամ որևէ փաստաթղթային կամ այլ խնդիր չունեք։ Ովքեր հետ են ուղարկվել Հայաստան՝ հիասթափված ենք ու 2-րդ անգամ չենք պատրաստվում ռիսկի գնալ»,- հավելեց մեր զրուցակիցը։

Նշենք, որ Բուլղարիայի տարածք ՀՀ քաղաքացիների մուտքն արգելելու մասին սա միակ ահազանգը չէ, որին անդրադարձել է MediaHub-ը և, ցավով արձանագրենք, խնդիրը ամռան ընթացքում այդպես էլ չլուծվեց՝ տասնյակ ՀՀ քաղաքացիների զրկելով ամառային հանգստից ու ֆինանսական կորուստներ պատճառելով:

 

Հունան Թադևոսյան

Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը