Ամիօ բանկի պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«ԱՄԻՕ ԲԱՆԿ» ՓԲԸ անվանական արժեկտրոնային պարտատոմսերը 2024թ. օգոստոսի 14-ին ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում, ինչպես նաև ցուցակման պահից թույլատրվել են նշված պարտատոմսերով հասցեական առևտուրը և ռեպո գործարքների կնքումը:
Ամիօ բանկի պարտատոմսերի թողարկումը ներառում է 100,000 անվանական, արժեկտրոնային պարտատոմս` 100,000 ՀՀ դրամ անվանական արժեքով, արժեկտրոնի 9.75% տոկոսադրույքով և 27 ամիս շրջանառության ժամկետով: Պարտատոմսերը (AMARBBB2FER8) բորսայում կշրջանառվեն ARBBBF բորսայական հապավմամբ:
Հայաստանի ֆոնդային բորսայում ցուցակված և առևտրին թույլատրված արժեթղթերի մասին լրացուցիչ տեղեկություններին կարող եք ծանոթանալ այստեղ:
Բանկը վերահսկվում է ՀՀ կենտրոնական բանկի կողմից:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



