Երևան, 26.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Ինձ շատերը մեղադրում էին այդ «հեքիաթային» կերպարը վերացնելու մեջ»․ Արթուր Հակոբյանը՝ Միստր X-ի «առեղծվածի», դստերն ԱՄՆ-ում հայ մեծացնելու եւ ծրագրերի մասին

ԼԱՅՖ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Հայկական շոուբիզնեսի երբեմնի ամենաառեղծվածային արտիստը՝ Արթուր Հակոբյանը, նույնը ինքը՝ Միստր X-ը, վերջերս կարճատեւ այցով Հայաստանում էր: Երգչին հայրենիք է բերել կարոտը, բայց նաեւ մի մեծ ծրագրի շուրջ աշխատանքը, որը նպատակ ունի իրականացնել հաջորդ գարնանը: NEWS.am STYLE-ն ամերիկաբնակ երգչի հետ զրուցել է ոչ միայն ներկայիս ծրագրերի ու ապագայի նպատակների, այլեւ «առեղծվածային» անցյալի ու դստեր դաստիարակության մասին:

Արթուր, երկար տարիներ անց վերադարձել էիք Հայաստան, եւ պատրաստվում եք համերգի: Կարո՞ղ եք դրա հետ կապված փակագծեր բացել:

Անցյալ տարի էլ Հայաստանում էի, իսկ մինչ այդ, այո, 11 տարի չէի եղել։ Անցած տարի Արմեն Մարտիրոսյանի հետ Երեւանում՝ «Մեցցո» ակումբում, փոքր մենահամեգ ունեցանք՝ դաշնամուր եւ վոկալ։ Այս տարի Հայաստան գալուս նպատակը, իհարկե, բացի մեծ կարոտը, մեծ մենահամերգի նախապատրաստական աշխատանքներ տանելն էր։ Հանդիպումներ ունեցա համերգի հետ կապված, որը պետք է լինի սիմֆոնիկ նվագախմբի հետ, հավանաբար գարնանը։ 

0aafee35-3dba-48a6-b96b-9806d81dfae7.jpg (129 KB)

Ի՞նչն էիք ամենից շատ կարոտել Հայաստանում:

Կարոտել եմ Հայաստանն ամբողջությամբ՝ Երեւանի մարդաշատ կենտրոնի ակտիվ տրամադրությունից մինչեւ շրջանների ու գյուղերի հանգիստն ու անդորրը։ 

Որքա՞ն ժամանակ մնացիք այստեղ, ինչպե՞ս անցկացրիք Ձեր ժամանակը:

12 օր մնացի Հայաստանում ու, հինականում, հանդիպումներ՝ գործնական ու ընկերական... Իհարկե, գնացինք Գառնի՝ իմ սիրած վայրերից մեկը, ուր հաճախ էի գնում, երբ Հայաստանում էի բնակվում։ Գնացինք նաեւ սահմանամերձ, սահմանապահ Մովսես գյուղ, որտեղ իմ պապենական տունն է ու արմատներս։ 

cd7f8c54-898f-4007-bc9d-547fc0d2781c.jpg (140 KB)

Արթուր, երկար տարիներ Հայաստանի «ամենաառեղծվածային» մարդկանցից էիք Միստր X-ի կերպարում: Կարոտ կա՞ այդ շրջանի հանդեպ:

Այո, հաճախ կարոտում եմ, բայց կարոտում եմ այդ շրջանը նաեւ այն մարդկանցով, ովքեր այդ ժամանակ ինչ-որ ձեւով մաս էին կազմում այդ իմիջի ձեւավորմանը... Կարելի է ասել՝ կարոտում եմ այդ ժամանակվա իմ թիմին։ 

Իսկ հե՞շտ էր մնալ գաղտնի այդ տարիներին:

Ոչ, հեշտ չէր , բայց մենք կարողացանք…

Եղե՞լ են հարազատներ, ծանոթ մարդիկ, որոնք իրենք էլ չգիտեին, որ Դուք էիք Միսթր X-ի դիմակի ներքո:

Այո, սկզբնական շրջանում կար այդպիսի բան (ժպտում է):

faf506b4-58af-4739-a2e2-7f175067a42b.jpg (214 KB)

Կհիշե՞ք այն օրը, երբ որոշեցիք, որ պետք է «դիմակազերծվել»: Ինչո՞վ էր դա պայմանավորված:

Արդեն ժամանակն էր. դեռ մի քիչ էլ ուշացրել էի… Ամեն տեղ չէր լինում դիմակով մասնակցել ու վտանգ էլ կար, որ առանց դիմակի անհնար կլինի շարունակել կարիերան, քանի որ ճանաչելի էիր լինում միայն դիմակով։ 

Իսկ կհիշե՞ք ամենահետաքրքիր արձագանքը, երբ հանեցիք դիմակը:

Ինձ շատերը մեղադրում էին այդ «հեքիաթային» կերպարը վերացնելու մեջ..

Զգացե՞լ եք՝ դա ազդե՞լ է Ձեր երկրպագուների քանակի վրա:

Չեմ կարող ասել, սակայն գիտեմ, որ շատերը սիրում էին Միստր X-ին դիմակով, իսկ մյուս մասի ամբողջական սիրելուն էլ դիմակն էր խանգարում։

Հիմա ինչո՞վ եք հիմնականում զբաղվում ԱՄՆ-ում:

Երգով. չնայած, որ ունեի նաեւ XO անունը կրող «պիանո բար», բայց դա մի կարճ ժամանակահատված էր։ 

Նշել եք, որ չեք սիրում, երբ, հատկապես, Հայաստանում հայերն անգլերեն բառեր են օգտագործում զրուցելիս: Լեզուն պահպանելու առումով խի՞ստ եք Ձեր դստեր՝ Իզաբելի հետ:

Այո, տանը միշտ խոսում ենք հայերեն, եւ իմ բոլոր հարազատների, բարեկամների, ընկերների ընտանիքներում նույն կերպ են անում: Գոնե, այս ձեւով հնարավորինս պահում ենք մեր գեղեցիկ լեզուն։ 

Նոր երգեր եւ տեսահոլովակներ վաղուց չեք ներկայացրել. ինչո՞վ է պայմանավորված:

Պայմանավորված էր Քովիդով, պատերազմով... Սիրտ չկար մի բան ներկայացնելու հանրությանը, բայց… շուտով կներկայացնենք։ 

Առաջիկայում նախատեսո՞ւմ եք հանդես գալ նորությամբ:

Այո, 2 նոր տեսահոլովակ կլինեն... Նոր երգեր։

Ի՞նչ եք տարել Ձեզ հետ Հայաստանից:

Հայաստանից ինձ հետ տարել եմ մեծ ուժ, օրհնություն, ջերմություն ու պարտավորություն, ավելի լավ աշխատելու, ամեն ինչ անելու, որ կարողանամ հնարավորինս օգտակար լինել  մեր սիրուն ու հրաշք երկրին՝ Հայաստանին։

Ո՞վ է ապահովում Քոչարյանի «քաղցր» կալանքը. «Փաստ»Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»Իսկապե՞ս անմեղ ու անվտանգ է «հրեղեն թռչունը». «Փաստ»Ռանչպար տանող փլուզված կամուրջը ժամանակավորապես կվերականգնվիՀունգարիան կտրուկ կրճատել է ԵՄ պաշտպանական վարկի իր պահանջը՝ 16.4 մլրդ եվրոյից հասցնելով 5.4 մլրդիՌուսաստանը պահպանում է հայկական ձկան և կաթնամթերքի ներմուծման արգելքը. «Ռոսսելխոզնադզոր»Ազգերի լիգայի խաղարկության C լիգայի առաջին տուրի շրջանակում Հայաստանի ազգային հավաքականը հաղթեց Լատվիայի ընտրանունԶախարովա․ Ուկրաինայի պատվիրակությունը ՄԱԿ-ում ձևացնում է, թե ռուսերեն չի հասկանումԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանԲնակչության մեծամասնությունը չի աջակցում Փաշինյանի ստահոդ գաղափարախոսությանը. Ավետիք ՉալաբյանՍեպտեմբերի 28/29-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՎանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին «Kia Forte»-ն բшխվել է բետոնե արգելապատնեշներին և մասամբ հայտնվել ձորակում․ վարորդն ընթացքի ժամանակ հանկարծամшհ է եղելՀայհիդրոմետի տնօրենը գրում է․ Սեպտեմբերի 28-ից Հայաստան կներթափանցի տեղումնաբեր ցիկլոնՊեսկովը՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և ԱՄՆ-ի եռակողմ հանդիպման մասինՌուբեն Վարդանյանի ընտանիքը նոր՝ «Կամուրջներ դեպի ապագա» մրցանակ է հիմնելՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըՀոլանդի հերթական նվաճումըԹրամփը հաստատել է Չինաստանում կայանալիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովին իր մասնակցությունը․ Պուտինը ևս ներկա կլինիՎրաստանում ձերբակալվել է 2 անձ՝ ահաբեկչական կազմակերպությանը անդամակցելու մեղադրանքովՀայաստանի տղամարդկանց հավաքականը հաղթել է Ադրբեջանի ընտրանուն. շախմատի համաշխարհային օլիմպիադա«Արարատցեմենտի» սեփականաշնորհման մասին շրջանառվող տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը. ՏոնոյանՎաղարշյան փողոց 14 հասցեին հարակից ճանապարհահատվածում տրանսպորտային միջոցների կանգառը կարգելվիԽաղաղություն Տիգրանաշենի հետ. Սամվել ԿարապետյանՊուտին․ «Պուշկինյան քարտի» թվային մոդելը կարելի է հարմարեցնել այլ երկրների համար28 ժամ առանց ջրի․ ո՞ր հասցեներին է վերաբերում ջրանջատումըԱզգերի լիգա. Հայաստանի հավաքականի հայտացուցակը Լատվիայի դեմ խաղի համարԿյանքից հեռացել է Սամվել ՄեսրոպյանըԵրևանում հորդորում են աղբամանների մոտ շինարարական աղբ չթողնելՔՊ-ի «թանզիմաթը» և Հայ առաքելական սուրբ եկեղեցին. Լիանա ԳասպարյանԿատարի վարչապետը հանդիպել է Իրանի նախագահինԱրտակարգ դեպք, Արտաշատի մի դպրոցից 7 երեխայի «թունավորում» ախտանիշներով տեղափոխել են ԲԿՇտապիր․ 20%-ը հետ ստանալու համար հաշված օրեր են մնացելԶապը երկու ամսով կալանավորվեց Rate.Trading․ արտարժույթի առուվաճառքը՝ նոր թվային հարթակումԻդրամով արդեն կարելի է վճարել Glovo-ում. սպասված համագործակցությունն իրականություն էԻդրամի «Բարի գործերի քաղաքը»․ թիմային խաղից՝ իրական բարեգործական ծրագրեր Կոնվերս Բանկը կմասնակցի Armenian Auto Show-ին՝ ներկայանալով նաև հատուկ առաջարկովԱդրբեջանն «աշխատանքներ է կատարում» նաև վրացական վանքում, վերանվանում այն Սունակ, Սթարմեր, Բըրնհեմ. այս տարօրինակ նոր անշունչ անգլերեն գոյականները նշանակում են մանկամտություն, հիմարnւթյուն և մեծամտnւթյուն. Մեդվեդև ԵՄ արտոնությունը Հայաստանին․ տնտեսական հնարավորություն, թե՞ աշխարհաքաղաքական գործիք. Մհեր ԱվետիսյանՀայոց ցեղասպանության դասերը չպե´տք է մոռանալ. Արմեն ՄանվելյանOլիմպիական չեմպիոնները և աշխարհի ու Եվրոպայի չեմպիոնները՝ ԶՊՄԿ-ում 9-ամյա երեխան ընկել է եռացող ջրի մեջ․ մանրամասներՓաշինյանն ուզում է հրաժարվել Տիգրանաշենից, մենք կզարգացնենք այն․ Արամ ՎարդևանյանՓաշինյանը «թմրանյութ» է բաժանում ժողովրդին, որ ցավ չզգան կիսապետություն դառնալիս․ Մենուա ՍողոմոնյանԱյն գնով, որով մենք Ռուսաստանից գազ ենք ձեռք բերում, դրան այլընտրանք չկա. Հրայր ԿամենդատյանՌուսաստանը ուշադիր հետևում է, թե ինչ զինшմթերք է մատակարարվում Ուկրաինային. Պեսկով Փաշինյանն 8 տարի ժամանակ ուներ` բացահայտելու բոլոր կոռուպցիոն դեպքերը. Աննա ԿոստանյանՆեթանյահուի ինքնաթիռը թռել է Կանադայի վրայով, որի վարչապետը սպառնացել է ձերբակալել նրան