Երևան, 03.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Հայաստանում պետք է իշխանության գան մարդիկ, որոնք հասկանում են ազգային անվտանգությունից. Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆ

Հայաստանում պետք է իշխանության գան մարդիկ, որոնք հասկանում են ազգային անվտանգությունից, ճիշտ են գնահատում Հայաստանի և հայ ժողովրդի հնարավորությունները։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանն այդ մասին ասել է Ռուսաստանում հրապարակվող «Նոյան տապան» թերթին տված հարցազրույցում։

Խոսելով «Համահայկական ճակատ» շարժման մասին՝ Կարապետյանը նշել է, թե հունվարից մինչ օրս ահռելի աշխատանք է տարվել թիմակիցների կողմից, շարժմանը գաղափարապես միացող մարդկանց թիվն աճում է։ «Եթե քանակական չափանիշներով ասենք, եռակի աճ ենք գրանցել։ Ոչ բոլոր կուսակցություններին ենք ներգրավում, կան մարդիկ, որոնք բաց ռեժիմով են աշխատում, կան նաև փակ ռեժիմով աշխատողներ»,- նշել է Կարապետյանը՝  նկատելով, որ Հայաստանում շատերն այսօր հետապնդումների են ենթարկվում իշխանությունների կողմից. «Հայաստանում չկան քաղաքական ղեկավարներ, որոնք քննադատում են իշխանություններին և նրանց դեմ կարված քրեական գործեր չկան։ Իշխանության մեջ էլ, ուժային կառույցներում էլ պարկեշտ մարդիկ կան, որոնք չեն ենթարկվում ապօրինի հրամաններին»։

Պաշտպանության նախկին նախարարն անդրադարձել է հայ-թուրքական հարաբերություններին, նկատել, թե Թուրքիան մշտապես հանդես է գալիս բացառապես սեփական շահերից ելնելով։ Նույնիսկ նախապայմաններ առաջ քաշելով, դրանք անվանապես կապելով Ադրբեջանի հետ, Թուրքիան միշտ հետապնդել է անձնական շահերը։ Ըստ գեներալ-մայորի, Ադրբեջանում սկսել են հասկանալ, որ որևէ եղբայրական ազգ չկա, «մեկ ազգ, երկու պետություն» հայեցակարգ չկա։

Խոսելով վերջերս հայ-թուրքական սահմանին երկու երկրների բանագնացների հանդիպման մասին՝ Արշակ Կարապետյանն ընդգծել է, թե ասել, որ այդ հանդիպումը կարող է վճռորոշ լինել, սխալ կլինի։ Իսկ երկու երկրների միջև բեռնափոխադրումները նորություն չեն, 90-ականներին երկաթուղին աշխատել է, մինչ Թուրքիան փակեց այն։ «Թուրքիայի համար ռազմավարական նշանակություն ունի Հայաստանի տարածքով բեռնափոխադրումներ իրականացնել։ Թուրքիան հասկանում է, որ կարող է դուրս մղվել տարածաշրջանից Ադրբեջանի պատճառով»,- նշել է Կարապետյանը՝ հիշեցնելով իր խոսքը, որ 44-օրյա պատերազմից հետո Հայաստանը դարձել է բուֆեր և Ադրբեջանի գոյության երաշխավոր. «Երբ Ադրբեջանն ու Թուրքիան ընդհանուր սահման ունենան, Ադրբեջանի վերջի հաշվիչը կմիանա, և այդ երկիրը գոյություն չի ունենա։ Թուրքիայի նպատակն է հասնել Բաքվի նավթին․ և թուրքերն են դա ուզում, և ամերիկացիները։ Հարցն այն է, թե ո՞վ է վերահսկելու Բաքվի նավթը»։ Ըստ Կարապետյանի, բոլոր երկրների հետախուզություններն այսօր պայքարում են ադրբեջանական նավթի համար։ Սիրիայից, Իրաքից հետո հաջորդն Ադրբեջանն է, որի համար կարևոր է բարելավել հարաբերությունները Հայաստանի հետ։

Ըստ գեներալ-մայորի, Հայաստանի դիլետանտ կառավարությունը չի հասկանում, թե ինչ է կատարվում տարածաշրջանում, որ այդ ֆոնին կարող ենք դառնալ երկիր, որտեղ մի քանի պետություններ իրար են բախվելու։ «Կարող ենք վերածվել Սիրիայի։ Այստեղ առանց լուրջ ռազմավարական գործընկերոջ գլուխ չենք հանի։ Հայաստանը պետք է հասկանա, թե ինչպես ապահովի իր անվտանգությունը, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացու կյանքը»,- նշել է Կարապետյանը՝ ցավով նկատելով, որ Հայաստանում վստահ քայլերով գնում են քաղաքացիական պատերազմի, իսկ քաղաքացիական պատերազմն ավելի սարսափելի է, քան հարևանի հետ պատերազմը։ Պետք է ամեն կերպ խուսափել դրանից. «Ցանկացած իշխանություն, տարածքներ հանձնելու փաստաթուղթ ստորագրելով, կհեռանար իշխանությունից։ Իշխանությունը կառչել է աթոռից, հանձնում է ամեն ինչ։ Այսօր խոսում են նոր զիջումների, նոր հանձնումների մասին»։

Անդրադառնալով ՀՀ գործող իշխանություններին՝ պաշտպանության նախկին նախարարը նկատել է՝ պետության ղեկավարը չգիտի, որ իր կողքին գտնվողները շատախոսներ են։ Շատերը դիտմամբ են անում, որ նրան գցեն, շատերն էլ փորձում են ցույց տալ, թե իրենցից բան են ներկայացնում։

Կարապետյանն անդրադարձել է նաև արտաքին քաղաքական վեկտորը փոխելու քայլերին, նշել, որ հայկական իշխանությունները չէ, որ որոշում են, թե ուր գնան։ «Եթե ռուս ժողովուրդը չլիներ, ոչ միայն 3-րդ, այլև 1-ին և 2-րդ հանրապետությունները չէին լինի։ Չի կարելի մոռանալ սեփական պատմությունը, թե ինչպես հայտնվեց հայկական մարզը, դրանից Հայկական ԽՍՀ-ն, ապա անկախություն, պետություն դարձավ։ Մեզ ժամանակին ջնջել էին, և այսօր մենք կրկին կարող ենք բնաջնջվել։ Հայաստանը գտնվում է Ռուսաստանի պաշտպանության ներքո։ Ռուս ժողովրդի շնորհիվ մենք ունենք պետականություն»,- նշել է Կարապետյանը։

Գեներալ-մայորն անդրադարձել է նաև պետական կառավարման համակարգին, արձանագրել, որ պաշտպանության նախարարության ղեկավար կազմում ոչ ոք չի ծառայել բանակում, ՀՀ կառավարությունում նույն իրավիճակն է։ «Արդյունավետ բարեփոխում անելու համար պետք է հասկանալ, պետք է ունենալ ինտելեկտուալ ռեսուրս։ Մենք կանգնած ենք տարածաշրջանում պատերազմի առջև, Հայաստանում նվազեցնում են զինված ուժերի թվակազմը, փորձում են փակել ուսումնական կենտրոնները, հոսպիտալները։ Վաճառում են շենքերը, համալսարանների տարածքները։ Եթե այդքանը վաճառում են, ինչո՞ւ են պարտք վերցնում։ Շուտով ամեն հայ 10 հազար դոլար պարտք կունենա․ Երևանի բնակիչների 25 տոկոսը սեփականություն չունի, գրավ է դրել։ Այդ դիլետանտները պայթելու են, նրանք տնտեսական ռումբ են պատրաստում ՀՀ ապագա իշխանության համար։ Կուսակցական «օբշակ» են ստեղծել, թալանում են պետբյուջեն»,- նշել է Կարապետյանը։

Նրա խոսքով, պետք է փոխել երկրի ղեկավարությանը, պետական կառավարման համակարգը, աշխատել ամրապնդելու անվտանգային այն համակարգը, որը 33 տարի աշխատել է։ Պետք է ամուր աշխատել Ռուսաստանի ՀԱՊԿ-ի հետ։ Եթե խնդիրներ ունենք ՀԱՊԿ-ի հետ, պետք է խոսել, լուծել։ Արշակ Կարապետյանը նկատում է, որ Հայաստանին անհրաժեշտ են մտավոր ռեսուրս և ռազմատեխնիկական կրթության բարձր մակարդակ։ Իշխանության պետք է գան մարդիկ, որոնք ճիշտ են ընկալում մեր ժողովրդի նպատակներն ու խնդիրները։

Մեռելnց օրերը կրկին կսահմանվեն ոչ աշխատանքային․ մանրամասներ Հաստատվել են 2026 թվականի լրացուցիչ փուլի միասնական քննությունների օրերը Չորս երեխաների հայրը դատապարտվել է սնունդ և տակդիրներ գողանալու համարՎԶԵԲ-ը Հայաստանում տեղաբաշխում է 5 մլրդ դրամի լողացող արժեկտրոնով պարտատոմսեր Մոնակոյում տեղի ունեցած պայթյnւնի գործով Ուկրաինայից մի կնոջ ձերբակալման հրաման է տրվել Գագիկ Խաչատրյանի ու նրա ընտանիքի նկատմամբ քաղաքական նպատակներով հետապնդումները շարունակվում են․ Փաստաբանական խմբի հայտարարությունըԱրևմուտքը աչք չի փակի այս ռեպրեսիաների վրա․ ինչու՞ Իսրայելը հիմա ճանաչեց Հայոց ցեղասպանությունը Հետաքննությունը պարզել է Մոնակոյում պայթյուն իրականացնողի ինքնությունը. AFP Սպասվում է կարճատև անձրև և անպրոպ. ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով, աստիճանաբար կնվազի 5-7 աստիճանով «Նապոլի»-ն նոր գլխավոր մարզիչ ունի. պաշտոնական Շատ կարևոր է, որ քաղբանտարկյալների հարցում բոլոր ուժերը լինեն միասնական. Մենուա ՍողոմոնյանԴադարեցրե’ք դարձնել ժողովրդավարությունն ընտրովի. եվրոպական արժեքները չպետք է պաշտպանեն ձեր քաղաքական շահերը. Աննա ԿոստանյանԿյանքից անժամանակ հեռացել է Ռոմելա Սարգսյանը Թրամփի դիմանկարով ԱՄՆ սահմանափակ տպաքանակով անձնագրերը կսկսեն տրամադրել հուլիսի 6-ից. Պետդեպարտամենտ Ուկրաինական ուժերը հարվածել են Բելգորոդի էներգետիկ ենթակառուցվածքներին Ներքին համերաշխության փոխարեն՝ այս ընտրություններից հետո ավելի խորացավ պառակտումը․ Ծառուկյան Սպիտակ տունը մերժել է Հեգսեթի՝ Եվրոպայում ԶՈւ-ն կրճատելու պլանը. WSJ Թեհրանում սկսել են հարգանի տուրք մատուցել զոհված գերագույն առաջնորդ Խամենեիին21-րդ դարի Հայոց Ազգային Բանակը պետք է դառնա հզոր, անվտանգ և ինքնիշխան Հայաստանի հիմնասյունը․ Խաչիկ Ասրյան Կիևի վրա հարձակման հետևանքով զոհերի թիվը հասել է 30-ի, ոչնչացվել է Կարմիր խաչի լոգիստիկ կենտրոնը Փաշինյանը հանդիպում է ունեցել ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ Ի՞նչ է էնտերովիրուսային բռնկումը և ինչ կարգավիճակում է ՀայաստանըՊետության էներգետիկ անվտանգությունը չի կարելի կախված դարձնել մեկ այլ երկրից․ Արշակ ԿարապետյանԲրյանսկում Ուկրաինայի ԱԹՍ-ների հարձակումների հետևանքով 1 մարդ զnhվել է, 2-ը՝ վիրավnրվել Մոլդովայի վարչապետը հայտարարել է հրաժարականի մասին Նավթի գներն աճել ենՓաշինյանն ասում էր, որ եթե իրենք չընտրվեն պատերազմ կլինի․ տեսանյութՖրանսիայում անnմալ շոգի պատճառով մեկ շաբաթվա ընթացքում մաhացել է ավելի քան երկու հազար մարդ Կիևում ռուսական հարվածների զոհերի թիվը հասել է 30-ի. կողմերը նոր հարվածներ են փոխանակելԵթե նկատում եք սա լեզվի վրա՝ շտապեք դիմել բժշկիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 2-3 աստիճանով, ապա կնվազի 5-7 աստիճանով Փաշինյանի հակառուսական քաղաքականության պատճառով Ռուսաստանն այլևս չի ընդունում մեր խմիչքները․ տեսանյութԱռնվազն 64 ամերիկացի զինծառայող է թունավորվել է «Նեբրասկա» սուզանավում Քաղաքացիները հուլիսի 6-ից կարող են դիմել վարելու իրավունքի վերականգնման համար․ ՆԳ նախարարՎթար․ մի քանի ժամ ջուր չի լինելու ԱԷՄԳ-ն ակնկալում է շուտով մուտք ստանալ Իրանի միջnւկային օբյեկտներ. Գրոսի Վստահո՞ւմ եք ընտրությունների արդյունքներին․ ՀարցումԿինը կրակել և սպանել է 62-ամյա տղամարդուն՝ մեքենայի կայանման վեճի պատճառովՁեզ համար էլ է պարզ, որ խոստացված խաղաղությունը Փաշինյանը չի կարողանալու բերել․ Հարցում Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Թեհրան Ռոնալդուի դեմ խաղալը մեծ պատիվ կլինի. Յամալ «ՀայաՔվե» միավորման շարքերը կուռ են և անսասանՊայթյnւն, խոշոր հրդեհ և ավտովթար՝ Երևանում․ «Toyota»-ն Գործարանային մետրոյի մոտ բախվել է կայանված «Nissan»-ին․ կա 3 տուժած Նյու Յորքում ծայրահեղ շոգի հետևանքով ասֆալտը սկսել է հալվել Փողով արդարություն. 8 տարի անց Փաշինյանը խոստովանում է ձախողումը․ Էդմոն Մարուքյան Վենեսուելայում երկրաշարժի զnhերի թիվը գերազանցել է 2,500-ը Ողբերգական դեպք՝ Արմավիրի մարզում. բախվել են «Honda» մակնիշի մոտոցիկլն ու «ՎԱԶ 2107»-ը. մոտոցիկլը կողաշրջվել է, բժիշկներն արձանագրել են մոտոցիկլավարի մահը ՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածել ԱՄՆ-ը կարծում է, որ Իսրայելը ծրագրել է Իրանի բանակցողների uպանnւթյnւնըՏարադրամի փոխարժեքն այսօր