«Վեոլիա Ջրի» աշխատակիցները հայտնաբերել են Սարալանջը և Արագյուղը սնուցող ջրագծի ապօրինի միացում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ օգոստոսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 11։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նաիրիի բաժին է դիմել Երևանի բնակիչ 45-ամյա Արման Ս․-ն և հայտնել, որ Բուժական գյուղում կատարված ստուգումների արդյունքում հայտնաբերվել է Սարալանջ և Արագյուղ բնակավայրերը սնուցող «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից շահագործվող ջրագծից ապօրինի միացում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի աշխատակիցների կողմից հայտնաբերված ապօրինի ջրագիծը ապամոնտաժվել է, որից 2 ժամ անց պարզվել է, որ կրկին ապօրինի ջրագիծը միացվել է և այդ ժամանակ Արման Ս․-ն կապ է հաստատել Բուժական համայնքի ղեկավար Զոհրակ Հովհաննիսյանի հետ և վերջինս հայտնել է, որ ինքը կրկին միացնելու է նշված ապօրինի ջրագիծը` համայնքի ջրային կարիքները լուծելու համար:
Դեպքի փաստով ոստիկանության Նաիրիի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության Նաիրիի քննչական բաժին։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live