Ադրբեջանում եւս մեկ բանկ են փակել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱդրբեջանի կենտրոնական բակը չեղյալ է հայտարարել Gəncə Bank բաց բաժնետիրական ընկերության գործունեության արտոնագիրը:
Այս մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները` հղում կատարելով Ադրբեջանի ԿԲ մամուլի ծառայությանը:
Նշվում է, որ արտոնագրի չեղարկման մասին որոշումն ընդունվել է կապված այն բանի հետ, որ բանկի հանրագումարային կապիտալը չի համապատասխանել ԿԲ-ի կողմից սահմանված 50 մլն մանաթ պահանջին, եւ այն չի կարողացել կատարել պարտատերերի առաջ իր պարտավորությունները:
Այսօրվանից բանկում ժամանակավոր ադմինիստրատոր է նշանակվել: Gəncə Bank-ը Ադրբեջանում գործում էր 1994 թվականից:
Անցյալ տարվա կեսերից սկսված նավթի գնանկման հետ կապված Ադրբեջանում մինչ այժմ տասնյակ բանկեր փակվել են:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



