Նորք-Մարաշի գործով կալանավորվածներն ազատ են արձակվում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆAraratnews,am-ը գրում է.
Ուղիղ երկու ամիս առաջ Նորք-Մարաշում ԱԱԾ-ի կողմից վնասազերծված զինված խմբի գործով կալանավորված 30-ամյա Լիլիթ Թորոսյանը քիչ առաջ ազատ է արձակվել, Araratnews.am-ին ասաց նրա փաստաբան Գեղամ Հակոբյանը՝ տեղեկացնելով, որ նախաքննական մարմինը չի միջնորդել, որպեսզի նրա կալանքը երկարաձգվի:
«Պաշտպանյալիս նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրությունը՝ չբացակայելու մասին»,- նշեց փաստաբանը:
Գեղամ Հակոբյանից տեղեկացանք, որ առաջիկայում ազատ կարձակվեն գործով կալանավորված ևս մի քանի հոգի, բայց թե ովքեր են ազատ արձակվելու՝ փաստաբանը տեղյակ չէր:
Հիշեցնենք՝ օրեր առաջ գործով կալանավորվածներից մի քանիսի կալանքի ժամկետը երկարաձգվեց:
1
Անտառում հայտնաբերել են դպրոցական աղջկա կիսամերկ մարմինը
2
Հերթական անոմալ չափերի օձը Հայաստանում
3
Աղբամանում նորածին երեխա է հայտնաբերվել
4
Տեսախցիկը ֆիքսել է Արմավիր-Բաղրամյան ավտոճանապարհին 31-ամյա մոդել Վերա Սաֆարյանի կյшնքը խլшծ шվտnվթш...
5
Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի՝ հունիսի 21-ին



