«Ուսանողական ամառ 2024» Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված ամառային ճամբարի մասնակիցներն այցելել էին ԶՊՄԿ ընկերություն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ«Ուսանողական ամառ 2024» Քաջարանի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված, արդեն ավանդույթ դարձած ամենամյա ամառային ճամբարի մասնակիցներն այցելել էին ԶՊՄԿ ընկերություն: Նրանք եղան արտադրական և վարչական օբյեկտներում` հարստացուցիչ ֆաբրիկա, մետալուրգիական և քիմիական լաբորատորիաներ, իրավաբանական, ՏՏ և ֆինանսական դեպարտամենտներ, հաղորդակցություն, ինչպես նաև անցան աշխատանքի անվտանգության համապատասխան հրաhանգավորում:
Ապագա մասնագետներին հետաքրքիր էր ձեռնարկությունում իրականացվող ամեն պրոցես և գործընթաց, նրանց հարցերին տրվեցին սպառիչ պատասխաններ` համապատասխան մասնագետների կողմից:
Սիրով հյուրընկալեցինք երիտասարդներին, ովքեր վաղը իրենց ներդրումն են ունենալու երկրի զարգացման գործում:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Հորոսկոպի 3 նշան, ում համար նոյեմբերը հաջողության ամիս կլինի



