Երևան, 21.Հուլիս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Փոփոխությունն ուժի մեջ կմտնի հունվարի 1-ից

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

2024թ. հունիսի 12-ին ընդունված «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքը ուժի մեջ է մտնելու 2025թ. հունվարի 1-ից: Այս օրենքով սահմանված փոփոխությունները և լրացումները կազդեն ինչպես արտաքին տնտեսական գործունեություն իրականացնող ընկերությունների, այնպես էլ որոշ դեպքերում՝ քաղաքացիների վրա: Iravaban.net-ը ներկայացնում է վերոնշյալ օրենքի հիմնական փոփոխություններն ու լրացումները սահմանվել, ինչպես նաև դրանց հնարավոր ազդեցությունը:

  • Ապրանքների ժամանակավոր պահպանության նոր սակագների մասին
    • Նոր դրույքաչափեր՝ կախված ապրանքների քաշից:
  • Օրինակ՝ մինչև 3 տոննա քաշով ապրանքների համար՝ տուրքի դրույքաչափ է սահմանվել  բազային տուրքի 1.5-ապատիկը, իսկ 60 տոննայից ավելի քաշի դեպքում՝ բազային տուրքի 25-ապատիկը:

ԱզդեցությունըԾանր բեռների ներմուծման ծախսերը կաճեն: Ընկերությունները պետք է վերանայեն իրենց լոգիստիկ ռազմավարությունը: Օրինակ, շինարարական ընկերությունները, որոնք ներմուծում են ծանր սարքավորումներ, կարող են բախվել զգալի ծախսերի աճի:

  • Տրանսպորտային միջոցների պահպանության հատուկ դրույքաչափերի մասին
    • 4-րդ օրվանից սկսած պահպանման համար գործում են ավելի բարձր սակագներ:
  • Օրինակ՝ ԱՏԳ ԱԱ 8703 ապրանքային դիրքին դասվող տրանսպորտային միջոցների (մարդատար ավտոմեքենաներ) համար սահմանվել է բազային տուրքի հնգապատիկը:

Ազդեցությունը: Ավտոմեքենաների ներմուծողները և քաղաքացիները, ովքեր ներմուծում են անձնական օգտագործման ավտոմեքենաներ, պետք է արագացնեն մաքսազերծման գործընթացը՝ խուսափելու համար լրացուցիչ ծախսերից: Օրինակ, եթե մարդատար ավտոմեքենան մնա մաքսային պահեստում 10 օր, ապա վճարը կկազմի բազային տուրքի 50-ապատիկը (5 x 10 օր):

Մաքսային գործառնությունների նոր գների մասին

  • Ապրանքների բացթողնման համար սակագները կախված են քաշից և տեսակից:
  • Սահմանվել են նոր դրույքաչափեր տարանցման հայտարարագրերի համար:
  • Օրինակ, մինչև 3 տոննա քաշով ապրանքների բացթողման համար սահմանվել է բազային տուրքի հնգապատիկը:

Ազդեցությունը – Որոշ գործառնությունների համար ծախսերը կաճեն: Անհրաժեշտ է մանրակրկիտ պլանավորում և/կամ բյուջետավորում: Օրինակ, փոքր խանութները, որոնք ներմուծում են փոքր խմբաքանակներով ապրանքներ, կարող են տեսնել իրենց ծախսերի աճ:

Ապրանքների փորձաքննության նոր ծառայության մասին

    • Ներդրվել է ապրանքների պիտանիության և արժեքի փորձաքննության ծառայություն:
    • Առանձին դրույքաչափեր իրավաբանական և ֆիզիկական անձանց համար:
  • Իրավաբանական անձանց համար մեկ օբյեկտի փորձաքննությունը կազմում է բազային տուրքի 20-ապատիկը, իսկ ֆիզիկական անձանց համար՝ 15-ապատիկը:

Ազդեցությունը։ Լրացուցիչ ծախսեր, բայց նաև հնարավորություն՝ խուսափելու հետագա խնդիրներից: Օրինակ, օգտագործված ավտոմեքենաների ներմուծման դեպքում այս ծառայությունը կարող է օգնել ճշգրիտ գնահատել մեքենայի արժեքը և վիճակը:

Ինչպե՞ս պատրաստվել փոփոխություններին

  • Անհրաժեշտ է վերանայել ձեր բիզնես պլանը և/կամ բյուջեն՝ հաշվի առնելով նոր հնարավոր ծախսերը:
  • Պետք է օպտիմալացնել ապրանքների պահպանման ժամկետները մաքսային պահեստներում:
  • Հնարավոր է դիտարկել նախնական տեղեկատվության տրամադրման հնարավորությունը:
  • Օգտակար է խորհրդակցել իրավաբանների և մաքսային ոլորտի մասնագետների հետ:

Դրական փոփոխությունների մասին

  • Մինչև 1 միլիոն դրամ ընդհանուր արժողությամբ արտահանվող ապրանքներն ազատվում են պետական տուրքից: Սա կարող է օգնել փոքր արտահանողներին և անհատ ձեռնարկատերերին:
  • Պետք է իմանալ, որ որոշ դեպքերում նախնական տեղեկատվության տրամադրումը կարող է ազատել որոշ տուրքերից:

Ոլորտային ազդեցության մասին

  • Ավտոմոբիլային բիզնես. ներմուծողները կարող են բախվել ավելի բարձր ծախսերի, ինչը կարող է ազդել վերջնական գնի վրա:
  • Շինարարություն. ծանր սարքավորումների ներմուծման ծախսերի հնարավոր աճը կարող է ազդել շինարարական նախագծերի բյուջեների վրա:
  • Մանրածախ առևտուր. փոքր խմբաքանակներով ապրանքների ներմուծման ծախսերի աճը կարող է ազդել փոքր խանութների շահութաբերության վրա:
  • Արտահանում. փոքր արտահանողները կարող են օգտվել մինչև 1 միլիոն դրամ արժողությամբ ապրանքների արտահանման դեպքում տուրքից ազատվելու հնարավորությունից:

Եզրակացություն

Նոր փոփոխությունները պահանջում են ուշադիր պլանավորում և իրազեկվածություն: Անհրաժեշտ է ժամանակին ծանոթանալ «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքով սահմանված նոր պահանջներին և համապատասխանաբար ճշգրտել ձեր անելիքները: Թե՛ ձեռնարկատերերը, թե՛ քաղաքացիները պետք է հաշվի առնեն օրենքի այս փոփոխություններն ու լրացումները՝ խուսափելու համար անսպասելի ծախսերից:

Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք ծանոթանալ «Պետական տուրքի մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի ամբողջական տեքստին։

Iravaban.net-ի կողմից պատրաստված «2025թ. հունվարի 1-ից փոխվում են մաքսային ոլորտի տուրքերը. ի՞նչ պետք է իմանան ձեռնարկատերերը և քաղաքացիները» վերնագրով նյութը կրում է բացառապես իրազեկման բնույթ, այն իրավաբանական խորհրդատվություն չի հանդիսանում։ Իրավաբանական խորհրդատվության համար կարող եք դիմել ոլորտում մասնագիտացված իրավաբաններին, իսկ լրացուցիչ տեղեկատվություն ստանալու համար՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի մաքսային ծառայությանը:

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Փաշինյանը չկարողացավ ստանալ քվեների 50%-ը՝ բոլոր խախտումներով հանդերձ․ Ավետիք ՉալաբյանՀայաստանը պետք է դադարեցնի Ռուսաստանի հետ թշնամանքը. «Փաստ»Թուրքիայում բացահայտել են Էրդողանի դեմ մաhափnրձի պլանները՝ Եգիպտոսի նախագահի uպանnւթյան սցենարով Ռուս երեխաները վտանգավոր վիրուսով են վարակվել Թուրքիայի հինգաստղանի հյուրանոցումԱզդեցության նոր բաշխումներն ու տարածաշրջանային վերադասավորումները. «Փաստ»Հարցազրույց Solaron-ի համահիմնադիր, տեխնիկական գծով տնօրեն Վահե Շարաֆյանի հետ Ավետիք Չալաբյանը ակտիվ պայքար էր մղում ընտրությունների արդյունքները կեղծողների դեմ. Աննա ԿոստանյանՈւկրաինայի Սումի քաղաքում ՌԴ hարվածի հետևանքով առևտրի կենտրոնում մասշտաբային hրդեհ է բռնկվել «Դերոյիցս հետո ապրելու ուժ երեխաներս և թոռնիկներս են տալիս». Դերենիկ Կիրակոսյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին «Մարտունի-2»-ում. «Փաստ»Ոչ մի բանի համար չեմ ափսոսում, չեմ փոշմանում, ինչքան ուժ ունեմ՝ շարունակելու եմ կառուցել, կառուցելու եմ հենց Հայաստանում․ Գագիկ Ծառուկյան «Հինգ շանտաժ-նախապայմանից երեքը գրեթե կատարված են». «Փաստ»Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրըԴրսում էլ պատրանքներ չունեն «ժողբաստիոնի» հարցում. «Փաստ»Ի՞նչ փոփոխություններ են նախատեսվում պետական կրթաթոշակների տրամադրման կարգում. «Փաստ»4000 ռուբլու դիմաց կենդանի այրել է իր հարևանինՎթար է․ ջուր չի լինելու Թանկարժեք մետաղների գներԱնգլիայում կարգելվի մինչև 16 տարեկաններին էներգետիկ ըմպելիք վաճառել Ադրբեջանի հապշտապ շրջադարձը դեպի Մոսկվա և էսկալացիայի իրական վտանգը. «Փաստ»Հասարակական, քաղաքական գործիչներն ու իրավապաշտպանները՝ ընդդեմ «քաղաքական զտումների» նոր ալիքի. «Փաստ»Աշխարհաքաղաքական խժդժությունների մետաստազները. ի՞նչ է փնտրում Հայաստանը ուժեղների բախման արանքում. «Փաստ»Ինչո՞ւ են իշխանությունները թիրախավորել դատավորին. «Փաստ»Մշտական տագնապի գերության մեջ. կրիմինալ «ռազբորկաներն» ու քաղաքական ձերբակալությունները խեղդում են հանրային կյանքը. «Փաստ»Իրանը մտադիր չէ թույլտվություն խնդրել պաշտպանական տեխնոլոգիաներ մշակելու համար. ԱրեֆԱռիթմիա․ որո՞նք են առաջին ախտանշանները, ինչի՞ն ուշադրություն դարձնել, ովքե՞ր են ռիսկի խմբումAir France-ը դադարեցնում է թռիչքները դեպի Էր Ռիադ և ԴուբայԵրևանում ծառը տապալվել է՝ կոտրելով գազախողովակներ, վնասելով ավտոմեքենաներ. ճանապարհը ամբողջությամբ փակվել էԳյումրու Փանյան փողոցի տնակներից մեկում հրդեհ էր բռնկվելՏոկիոյում հայտարարվել է շոգի մասին նախազգուշացումԱդելիա Պետրոսյանը հեռացել է Էթերի Տուտբերիձեի մարզչական խմբիցՆեթանյահուն չի ձերբակալվի ԱՄՆ-ում. ԹրամփԿարապետյան հիմնադրամն ամփոփել է «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի արդյունքներըԿարևոր. Ի՞նչ անեն այն դիմորդները, որոնք ստացել են դրական գնահատական, բայց չեն ընդունվել բուհՀուլիսի 21-ին ժամանակավորապես կդադարեցվի մի շարք հասցեների էլեկտրամատակարարումԱմերիկայում էլ հաճախ խոսում ենք հայկական արտադրության մասին, այստեղի մարդիկ շատ տաղանդավոր են. Սև ՕհանյանԳոհար Մելոյանը ինքնաբացարկի դիմում է ներկայացրել Կենտրոնական ընտրական հանձնաժողովԲյուրեղավանում հուլիսի 17-ից արձանագրված աղիքային վարակների դեպքերի առնչությամբ ջրի 14 նմուշառման կետերից 3-ում արձանագրվել են շեղումներ. ՀՎԿԱԿՀայկական Կարմիր խաչի ընկերությունը հորդորում է բոլորին պահպանել հրդեհային անվտանգության կանոններըՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է կարկուտԿյանքից հեռացել է «Ոսկե գնդակի» կրկնակի դափնեկիր և Անգլիայի հավաքականի նախկին ֆուտբոլիստ Քևին Քիգանը«Պատիվ ունեմ» ծրագիրը նախատեսվում է ներդնել նաև ԱԱԾ-ումՎաղը առավոտից մինչև ուշ երեկո Ծաղկաձորում ջուր չի լինիՎթարի է ենթարկվել դերասանուհի Սյուզան Պապյանը․ ինչ է կատարվել Երևան-Դիլիջան ճանապարհինԵրկար սպասված մրցույթի արդյունքները ամփոփված են. Գոհար ՂումաշյանՄիջնորդները Իրանին ներկայացրել են ԱՄՆ-ի հետ պատերազմը թուլացնելու առաջարկ, որը կներառի 10-օրյա հրադադարՀրապարակվել է «Լավ կառավարման ինդեքսը». ո՞ր տեղում է ՀայաստանՍևանա լճի մակարդակը հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ովՀնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքելՀայաստանում կսահմանվեն ջրի, գազի և էլեկտրաէներգիայի հաշվիչների ստուգաչափման նոր գներըՍտամբուլի Քարաբուրուն շրջանի ափին հայտնաբերվել է ԱԹՍ