Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա. ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Կիևը հարձակում է նախապատրաստում Կուրսկի ատոմակայանի վրա։ Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք կոչ ենք անում միջազգային կազմակերպություններին, հատկապես ՄԱԿ-ին և ՄԱԳԱՏԷ-ին, անհապաղ դատապարտել Կիևի ռեժիմի կողմից նախապատրաստվող սադրիչ գործողությունները և կանխել Կուրսկի ատոմակայանի միջուկային և ֆիզիկական անվտանգության խախտումը, որը կարող է հանգեցնել լայնածավալ տեխնածին աղետի Եվրոպայում»,- ասվում է մեկնաբանության մեջ։
Զախարովան ընդգծել է, որ Կիևի նման գործողությունները ոչ միայն ուղղակի սպառնալիք են ստեղծում ատոմակայանների համար, այլև խաթարում են միջուկային անվտանգության և ֆիզիկական միջուկային անվտանգության վերաբերյալ ՄԱԳԱՏԷ-ի դրույթները, որոնք ձևակերպվել են գործակալության ղեկավար Ռաֆայել Գրոսիի կողմից 2022 թվականին։
«Մի շարք տարածաշրջանների և ընդհանուր առմամբ միջազգային հանրության ահաբեկման և նրանց նկատմամբ ահաբեկչության փորձերը պետք է վճռականորեն կանխվեն համատեղ ջանքերով», - ընդգծել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live