Երևան, 20.Փետրվար.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ ընտրազանգվածը վերածվի բիոզանգվածի, որը մտածի միայն ուտելու, խմելու և այլ բնական ու ոչ բնական բնազդների մասին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս իշխանությունների վարքագիծը գլոբալ առումով քաղաքական տեսակետից պայմանավորված է բնական գործոններով: Երկրի արտաքին քաղաքական վեկտորը դեպի Արևմուտք փոխելու փորձերը որևէ էական արդյունքներ չտվեցին, զիջումները, որոնք արվեցին արևմտյան հարթակներում, այդ թվում՝ նաև նրանց դրդմամբ, Արցախյան հարցի, Ադրբեջանի հետ «Խաղաղության պայմանագրի» գործընթացի, «Զանգեզուրի միջանցքի» շուրջ, էական արդյունք չտվեցին: Արևմուտքն օգտագործեց Հայաստանի իշխանություններին, ինչպես սոցիալական ցածր պատասխանատվությամբ կանանց և, ըստ էության, դուրս շպրտեց»,-«Փաստի» հետ զրույցում նման կարծիք է հայտնում քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը, երբ սկսում է վերլուծել Հայաստանի իշխանության ներկայացուցիչների անհոգ վարքագիծը տարածաշրջանային լարվածության ֆոնին:

Նրա կարծիքով, Հայաստանի իշխանությունները շատ լավ հասկացել են, որ իրենցից որևէ բան կախված չէ: «Իրենց հետ որևէ լուրջ խոսակցություն ո՛չ Արևմուտքից են տանում, ո՛չ Արևելքից, ո՛չ էլ, առավել ևս, Հյուսիսից: Հաշտվել են այն մտքի հետ, որ համաշխարհային և ռեգիոնալ քաղաքական պրոցեսներում մանրադրամ են, և հիմա թուլացել են ու փորձում են հաճույք ստանալ, քանի դեռ կարող են այդ հաճույքը ստանալ: Շատ լավ հասկանում են, որ եթե համաշխարհային կամ ռեգիոնալ բնույթի պրոցեսներ սկսվեն, խոսքը պատերազմական գործողությունների մասին է, իրենցից կրկին ոչինչ կախված չէ: Հիմա փորձում են իրենց ճակատագիրը փորձության չենթարկել: Դրանով են պայմանավորված այս շոուները՝ հեծանիվ քշել, տարբեր փառատոններում «տժժալ», մի ամսով արձակուրդ մեկնել և այնտեղից նկարներ ու տեսանյութեր հրապարակել, լոբի մաքրելու տեսարաններ ապահովել»,-նշում է քաղտեխնոլոգը:

Կարծում է, որ այս ամենն ուղղված է նաև ներքին լսարանին: «Քարոզչական հերթական ծամոնն է, որ իրավիճակն այնքան հանգիստ է, այնքան վերահսկելի, որ Հայաստանի իշխանությունները որևէ մտահոգության կարիք չունեն, անվտանգային խնդիրները մի կողմ են դրել, դրանք իրենց համար առաջնային չեն, անգամ «խաղաղություն» բառն այնքան չեն շահարկում, որքան վերջին չորս տարվա ընթացքում: Այսինքն, ամեն ինչ այնքան լավ է, որ կարող են հաճույք ստանալ, նույնն էլ խորհուրդ են տալիս ժողովրդին: Հասկանում են, որ պաշտոնը հավերժ չէ, ինչպես իրենցից կախված չէր, որ այդ պաշտոնն իրենց ձեռքն ընկավ, նույն կերպ էլ իրենցից կախված չէ, թե ինչպես պաշտոնը և բյուջեից օգտվելու հնարավորությունն իրենց ձեռքից կտանեն: Մյուս կողմից, ընդդիմադիրներին կեղծ մանիպուլ յացիաներով և վստահության շոուներով փորձում են հիասթափեցնել, հասկացնել, որ անիմաստ է ինչ-որ բանով զբաղվել, քանի որ ամեն ինչն իբր վերահսկողության տակ է»,- շեշտում է մեր զրուցակիցը:

Քաղաքական քննարկումների տիրույթում կա Սահմանադրության փոփոխության հարցը: Սակայն իշխանությունները, կարծես թե, այնքան էլ չեն շտապում: «Սահմանադրական փոփոխությունը ոչ թե ներքին, այլ արտաքին պահանջ է: Ադրբեջանը և, ամենայն հավանականությամբ, Թուրքիան, որը հիմա բոլոր հարցերը փորձում է Ադրբեջանի միջոցով լուծել, նման պահանջ են դրել: Ընդ որում, այդ պահանջն էլ է կեղծ: Իրականում Ադրբեջանին առանձնապես չի հետաքրքրում՝ քո Սահմանադրության մեջ ինչ է գրված: Ադրբեջանը գետնի վրա իրական քաղաքականություն վարող երկիր է, Ադրբեջանի ղեկավարն այսօր իր հարցերը լուծում է ոչ թե թղթեր ստորագրելով, այս կամ այն փաստաթղթում ինչ-որ դրույթներ հանելով կամ ավելացնելով, այլ նրա քաղաքականությունը հիմնված է ուժերի բալանսի վրա: Ադրբեջանը բացարձակապես հետաքրքրություն չունի խաղաղության փաստաթուղթ ստորագրելու հարցում: Անընդհատ նախապայմաններ է դնում, որոնք և՛ զգայուն են, և՛ երկար ժամանակ են պահանջում, այսպիսով արհեստականորեն ձգում է խաղաղության փաստաթղթի շուրջ քննարկումները, զարգացումները: Մեկ հարց է դնում, որ պետք է Սահմանադրությունը փոխես, դրանից հետո կստորագրենք, հասկանալով, որ Սահմանադրություն փոխելը պրոտոկոլային հարց է, պրոցեդուրա է պահանջում, երկուերեք տարվա հարց է, մեկ-երկու ամսվա մեջ չես կարող անել, եթե անգամ շատ ցանկանաս: Մեկ նշում է, որ «Զանգեզուրի միջանցքը» պետք է նախապայման լինի, հետո խոսելու է «ադրբեջանցի փախստականների՝ Արևմտյան Ադրբեջան վերադարձի» և նրանց անվտանգության ապահովման մասին, և այսպես շարունակ: Անընդհատ ինչ-որ նախապայմաններ են դրվելու, որոնք մաքսիմալ ձգձգելու են պրոցեսը: Ադրբեջանին բացարձակ չի հետաքրքրում, թե այսօրվա ռեալություններում Հայաստանի Սահմանադրությունում ինչ է գրված, տարածքային նկրտումներ կա՞ն հարևան երկրների նկատմամբ, թե՞ ոչ: Քանի որ Ադրբեջանի կողմից դրվող օրակարգը կեղծ է, դրանք ընդամենը նախապայմաններ են, որոնք պետք է ի չիք դարձնեն ցանկացած «Խաղաղության պայմանագրի» ստորագրում, այդ իսկ պատճառով Սահմանադրության փոփոխման շուրջ պրոցեսը Հայաստանում էլ իրական գործընթացի չի վերածվում, որովհետև Հայաստանի ներսում դրա պահանջարկը չկա: Սահմանադրության փոփոխության անհրաժեշտություն կարող է լինել, բայց եթե դա երկրի կառավարման համակարգին չի վերաբերում, մնացած հարցերը տեխնիկական են ու չեն կարող լինել հրատապ»,-հավելում է քաղտեխնոլոգը՝ ընդգծելով, որ Ալիևի բոլոր քայլերը շատ հաշվարկված են, համակարգված, նա հետևողականորեն իր խաղը տանում է առաջ:

«Ցանկացած փաստաթուղթ գործնականում որևէ նշանակություն չի ունենալու, որովհետև ամեն ինչ որոշում է ուժերի բալանսը: Ադրբեջանի ինչի՞ն է պետք որևէ փաստաթուղթ ստորագրել և թեկուզ ֆորմալ առումով սահմանափակել իր մանևրները, երբ կարողանում է այստեղի իր ներկայացուցիչներով՝ ի դեմս Հայաստանի իշխանությունների, իր ուզածն առանց որևէ կրակոցի ստանալ, ինչպես դա եղավ Տավուշում, ինչպես ակնկալում է, որ կլինի անկլավների և իր այլ ծրագրերի հետ կապված»,-ասում է Հակոբյանը:

Իշխանությունները պատրաստվում են 2026 թ.-ի ընտրություններին: Անասելի ցածր վարկանիշ ունեցող, կյանքի բոլոր ոլորտներում կառավարումը տապալած քաղաքական ուժը հույս ունի վերընտրվել: Ո՞րն է նրանց լավատեսության աղբյուրը, հույսը: «Հայաստանի իշխանություններն իրենց շոուներով, մարդկանց սպառողական բնազդներն արթնացնելու մեսիջներով փորձում են ձևավորել բիոմասսային բնորոշ մթնոլորտ, որ երկրում քաղաքական պրոցեսներ չլինեն: Հայաստանի իշխանություններն ամեն ինչ անում են, որ ընտրազանգվածը վերածվի բիոզանգվածի, որը մտածի միայն ուտելու, խմելու և այլ բնական ու ոչ բնական բնազդների մասին: Հայաստանի իշխանությունները, հասկանալով, որ իրենցից որևէ բան կախված չէ արտաքին քաղաքական պրոցեսներում, այնուամենայնիվ, հույս ունեն առաջիկա հերթական ընտրություններում ինչ-որ առավելություններ ունենալ, եթե ինչոր մի ձևով իրենց հաջողվի արտաքին պրոցեսներում ողջ և կուշտ մնալ: Եթե Հայաստանում այնպիսի պրոցեսներ լինեն, որոնք կհամադրվեն արտաքին քաղաքական զարգացումների հետ, ապա հոգու խորքում նրանք նախապատրաստվում են նաև արտահերթ ընտրական գործընթացների: Բայց հաշվի առնենք, որ 2026 թ.-ի ընտրություններն էլ սարի հետևում չեն: Հույսը դնում են նրա վրա, որ ընդդիմադիր ճակատն իրենցից էլ ավելի թույլ կլինի: Իհարկե, այսօր շատ թույլ են, չունեն ընտրազանգված, չունեն փողոցի զանգված, ունեն ընդամենն ուժային ռեսուրս, ի դեմս ոստիկանության հատուկ ստորաբաժանումների, որոնց հետևողականորեն և հոգատար կերակրում են բյուջեից և այլ ֆոնդերից: Հույս ունեն նաև, որ կարող են հատկապես մարզերում ունենալ վարչական ռեսուրսներ, այդ պատճառով փորձում են ուժեղացնել և կայունացնել իրենց կուսակցական ռեսուրսը, որը նույն բանն է նշանակում, ինչ վարչական ռեսուրսը: Իշխանության հույսը ոչ թե իրենց ուժի, այլ ընդդիմության թուլության վրա է, այսինքն՝ հույսը ոչ թե այն է, որ իրենք կուժեղանան, այլ որ ընդդիմությունը չի ուժեղանա: Եթե այսօր ունեն 10-13 տոկոս քիչ թե շատ կայուն ընտրազանգված, ապա հույս ունեն, որ ընդդիմության ընտրազանգվածն ավելի քիչ կլինի: Հույսը նաև ժողովրդի այն հատվածն է, որը ցածր սոցիալական պատասխանատվությամբ է վերաբերվում երկրին: Այդ պատճառով էլ նրանք հասարակությանը կենդանական բնազդներ են ներարկում, որ նա ոչնչի մասին չմտածի՝ ո՛չ անվտանգության, ո՛չ կրթության, ո՛չ ընտանիքի, ուղղակի ապրիր քո կյանքով, հաճույք ստացիր: Ցանկանում են ընտրազանգվածին դարձնել բիոզանգված, որը հեշտ կառավարելի է, նույնիսկ պետք չէ կառավարել, քանի որ այդ դեպքում լրիվ ուրիշ՝ ոչ մարդկային բնազդներ են գործում»,-եզրափակում է Վիգեն Հակոբյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բաքվում հայ են դատում, Երևանում իշխանությունները դիսկոտեկ են անում և զվարճանում․ Մենուա ՍողոմոնյանՓետրվարի 20-ին առաջին անգամ ցուցադրվել է «Թոմն ու Ջերին» մուլտֆիլմը Ucom-ը և Hero House Yerevan-ը կշարունակեն համագործակցել ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Արարատի մարզում ՊՆ զինծառայող է մшհшցել․ ինչ է կատարվումՊատրաստ եմ լսել դառը խոսքեր, սրտացավ առաջարկներ՝ իրական, դժվար, ամենօրյա կյանքի մասին, որ միասին գտնենք լուծումները. Գագիկ Ծառուկյան Երևանի և մարզերի հարյուրավոր հասցեներում երկար ժամանակ լույս չի լինելու Փաստեր Հաղարծին վանքի մասին, որոնք հաստատ չգիտեիր. բացահայտելով Հայաստանը (մաս 10)Մի շարք հասցեներում ջուր չի լինելու Արտաքին զիջումներ, ներքին ճնշումներ. իշխանության պահպանման երկակի ռազմավարություն Ընտրակա՞շառք, թե՞ վարչական ռեսուրս․ Սյունիքում աջակցությունների բաժանումը նախընտրական մեկնարկից օրեր անց Վատ լուր․ օդի ջերմաստիճանը կփոխվի Հայաստան եմ վերադառնում խաղաղության ավելի մեծ վստահությամբ. Նիկոլ Փաշինյան ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են․ Լարսը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար Օբաման բացահայտել է գաղտնիքը՝ հայտարարելով այլմոլորակայինների գոյության մասին․ Թրամփ Երևան-Երասխ ճանապարհին «BMW»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել ճամփեզրյա ծառերին․ կա զnh Հայը տարբեր փուլերում իր խելամիտ և ռացիոնալ որոշումը կայացրել է, և մեր հավաքական ճակատագրի հարցը կրկին կախված է մեր սկզբունքային դիրքորոշումներից․ Աբրահամյան Ադելիա Պետրոսյանն Իտալիայի օլիմպիական խաղերում զբաղեցրեց 6-րդ հորիզոնականը Այն մասին, թե ինչպիսի բանակ ենք մենք կառուցելու իշխանության գալուց հետո. Ավետիք ՉալաբյանԴոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել․ փոխարժեքն՝ այսօր ԳՈՀՈՒԹՅԱՆ ԱՂՈԹՔԱլիևի անվտանգության աշխատակիցները ծեծի են ենթարկել Վաշինգտոնում նրա ռեժմի դեմ բողոքող ցուցարարներին Կոչ ենք անում ՀՀ իշխանություններին դադարեցնել Եկեղեցու հանդեպ հալածшնքները և հարգել Եկեղեցու դարերով ամրագրված ինքնիշխանությունն ու ինքնավարությունը․ Եպիսկոպոսաց հավաքի մասնակիցների հայտարարությունը Սպասվում են տեղումներ՝ լեռներում ձյան, նախալեռներում՝ անձրևի տեսքով Մեծատառերով գրված «խաղաղություն» բառի ֆոնին Ադրբեջանի նախագահն ու Հայաստանի վարչապետը իրար ձեռք են սեղմում․ խորհրդանշական իմաստ ունի․ Հաջիև «Լադա»-ն խուզարկել են ու թմրամիջոցի 71 փաթեթ հայտնաբերել Թբիլիսիի Խոջիվանքի պանթեոնում կատարվեց հոգեհանգստյան կարգ և ծաղիկների խոնարհում Թումանյանի շիրիմին «Նոան» հաղթեց «ԱԶ Ալկմարին» Իսակովի պողոտայում այրվել է ավտոմեքենա. կա տուժած Կասպից ծովում երկրաշարժ է տեղի ունեցել ԵՄ-ն պաշտոնապես ԻՀՊԿ-ն ճանաչել է որպես ահաբեկչական կազմակերպություն Հայաստանը հետաքրքրված է հնդկական «Pralay» հրթիռներով «Բարսելոնան» մրցավարների չի կաշառել․ Լա Լիգայի նախագահ Նա էր խաղում ինձ հետ, ոչ թե հակառակը․ Լուիշ Ֆիգուն՝ Ռոնալդուի մասին Եթե Իրանը սխալ թույլ տա և հարձшկվի մեզ վրա, ապա կհանդիպի այնպիսի պատասխանի, որը նույնիսկ չի կարող պատկերացնել․ Նեթանյահու Հնդկաստանում կանցկացվի 74 երկրների մասնակցությամբ ռազմածովային զորավարժություններ «Երաժշտություն հանուն ապագայի» հիմնադրամի «Հայ Վիրտուոզներ» ծրագրի կրթաթոշակառու Էդուարդ Դայանը արժանացել է Գրան Պրիի «Հաբլը» նկարահանել է մահացող աստղի վերջին շունչը. «Ձու» միգամատության ցնցող լուսանկարը Վահագն Խաչատուրյանը դասախոսություն է կարդացել Հունաստանի հեղինակավոր ուղեղային կենտրոնում Ավանում հարգանքի տուրք են մատուցել լեգենդար մարշալ Համազասպ Բաբաջանյանի հիշատակին Սրտանց շնորհավորում եմ եզդիական համայնքին Սուրբ Նաբիի (Խըդըր Նաբիի) տոնի առթիվ․ Նարեկ ԿարապետյանԹրամփը մեկ տարով երկարաձգել է Ռուսաստանի դեմ ԱՄՆ պատժամիջոցները Էմանուել Մակրոնը մայիսի 4-ին կժամանի Հայաստան Ամասիայում Ադրբեջանցիներ են վերադառնում, Երևանում սկանդալային կրակոցներ են․ Էդմոն ՄարուքյանՆրանք չեն կարող միջուկային զենք ունենալ, դա պարզից էլ պարզ է. Թրամփը՝ Իրանի հետ բանակցությունների մասին Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Նիկիտաս Կակլամանիսի հետ Մի խումբ երկրներ, ներառյալ՝ Ադրբեջանը, 7 միլիարդ դոլար կհատկացնեն Գազայի վերականգնմանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի թաղապետարանի դիմաց բախվել են «BMW»-ն և «Kia Forte»-ն․ կա վիրավոր ԿԼ․ «Նոայի» մեկնարկային կազմը Այսօր Երևանում օդի որակի ինդեքսի միջինացված ցուցանիշը գտնվում է «լավ» միջակայքում Կարմրաշենի Սուրբ Աստվածածին եկեղեցում կկատարվի միասնական ժամերգություն