Դերասան Դավիթ Թադևոսյանն իր երկրպագուներին խոստանում է ակտիվ աշխատանքային տարի
ԼԱՅՖԴերասան Դավիթ Թադեւոսյանն իր երկրպագուներին խոստանում է ակտիվ աշխատանքային տարի.
«Շատ շուտով մեծ էկրաններ կբարձրանա կատակերգական մի ֆիլմ, որտեղ ես էլ եմ իմ մասնակցությունն ունեցել: Ֆիլմի մասին մանրամասնել չեմ կարող, քանի որ դրա իրավունքը չունեմ, անգամ չեմ կարող նշել ռեժիսորին, բայց կվստահեցնեմ, որ շատ հետաքրքիր եւ ծիծաղաշարժ է լինելու: Ֆիլմի պրեմիերան նախատեսվում է մարտ ամսին»,-Life.panorama.am-ի հետ զրույցում նշեց դերասանը:
Հարցին, թե որպես դերասան կատակերգական ժանրում իրեն ինչպե՞ս է զգում, Դավիթը պատասխանեց. «Սա առաջին անգամը չէր, որ խաղում է կատակերգական ժանրի աշխատանքում: Հատակապես թատրոնում շատ եմ առիթ ունեցել ներկայանալու կոմեդիաներում, ինչու չէ, նաեւ ֆիլմում եմ նույն ժանրում ներկայացել: Որպես դերասան ինձ համար անգամ նախապատվություն չեմ տալիս ժանրերին, ըստ իս, երբ քո խաղով ասելիք ունես, նշանակություն չունի, թե որ ժանրում ես ներկայանում»:
Շարունակությունն այստեղ:



