Հրդեհ Վայոց ձորում. այրվել է մեծ մակերեսով խոտածածկ տարածք
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 19-ին՝ ժամը 12:29-ին, Վայոց ձորի փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Հախլու» կոչվող տարածքում նկատվում է ծուխ։
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք օպերատիվ խումբ, մեկ մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։
Պարզվել է, որ այրվում է խոտածածկ տարածք։
Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։22-ին, մարվել՝ 21։05-ին: Այրվել են մոտ 4,2 հա խոտածածկույթ և թփուտներ, ջերմահարվել՝ 20 դեկորատիվ, 16 պտղատու ծառ և 5 խաղողի վազ։
Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 32 փրկարարական ծառայող և 6 էկոպարեկ։
1
Վթար է․ դեկտեմբերի 1-ին, 3-ին և 4-ին ջուր չի լինելու
2
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
3
Վթար․ ջուր չի լինելու դեկտեմբերի 2-ին և 3-ին
4
Դպրոցական աղջկան թմրանյութ են տվել, սեռական բռնություն գործադրել և 12 օր պահել՝ իր կամքին հակառակ
5
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ



