«Զվարթնոց»-ի գծային բաժնի ծառայողները զենք են հայտնաբերել «Տոյոտա Քեմրի» մակնիշի մեքենայում
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժնի քրեական հետախույզները ստացել էին տեղեկություն, որ օգոստոսի 16-ին օդանավակայանի ուղևորների բարձրակարգ սպասարկման սրահին է մոտենալու երկու մեքենա, որոնց մեջ կարող է լինել ապօրինի զենք։
Ժամը 10.30-ին մեքենաները ժամանել են և ստուգվել: Դրանցից մեկում եղած ձեռքի պայուսակում հայտնաբերվել է «ՏՏ» տեսակի ատրճանակ` լիցքավորված ութ փամփուշտով:
Վարորդն ու ուղևորը` Արարատի մարզի Շահումյան գյուղի բնակիչ 42-ամյա և 33-ամյա տղամարդիկ ձերբակալվել և տեղափոխվել են գծային բաժին:
Նրանք ներկայացվել են «Զվարթնոց» օդանավակայանի քննչական բաժին: Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են:
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



