Երևան, 29.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել տաքսի ծառայության ոլորտում սեպտեմբերի 1-ից գործող նոր փոփոխությունների վերաբերյալ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Նոր կարգավորումների համաձայն՝ ս․թ․ սեպտեմբերի 1-ից ՀՀ տարածքում մարդատար-տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրումներ կարող են իրականացնել միայն այն կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը կամ ֆիզիկական անձինք, որոնք ունեն համապատասխան լիցենզիա, միացել են հարկային մարմնի էլեկտրոնային համակարգին և տրամադրում են էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոն։ Այս մասին հայտնում են ՊԵԿ-ից։

Ի՞նչ պետք է անեն էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները

Էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող անհատ ձեռնարկատերերը կամ կազմակերպությունները (GG, Yandex, Utaxi և այլն) պետք է՝

  • լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ձեռք բերեն այդ գործունեությամբ զբաղվելու իրավունքը և վճարեն տարեկան պետական տուրք տարեկան բազային տուրքի (1000 դրամ) 1000-ապատիկի չափով (1 մլն դրամ),
  • միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և յուրաքանչյուր պատվերի դեպքում՝ վարորդի փոխարեն տրամադրեն պատվիրատուին,
  • էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն տաքսի ծառայություն մատուցողից ուղևորափոխադրման համար գանձված և պետական բյուջե վճարման ենթակա պետական տուրքի վերաբերյալ հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,
  • պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։

Ի՞նչ պարտավորություններ ունեն վարորդները, եթե տաքսի ծառայություն մատուցում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում իրենց անձնական մեքենայով, բայց պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, ապա այս դեպքում նրանք ՉՈՒՆԵՆ որևէ պարտավորություն, բացի հարկային մարմնում հաշվառվելուց։ ՊԵԿ համակարգին միանալու, էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելու, պատվիրատուին տրամադրելու և պետական տուրքը վճարելու բոլոր պարտավորություններն իրենց փոխարեն կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։

Ինչպե՞ս վարորդները պետք է հաշվառվեն հարկային մարմնում, եթե տաքսի ծառայություն են մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից տաքսի ծառայության պատվերներ ստացող` ՀՀ քաղաքացի հանդիսացող վարորդներին հարկային մարմնում հաշվառում են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները` հարկային մարմին տրամադրելով տեղեկատվություն՝ տվյալ վարորդի անձնագրի կամ նույնականացման քարտի և հանրային ծառայության համարանիշի, իսկ դրա բացակայության դեպքում` ՀԾՀ-ի բացակայության վերաբերյալ լիազոր մարմնի տրամադրած տեղեկանքի վերաբերյալ։ Հարկ վճարողի հաշվառման համարը հարկային մարմնի տեղեկատվական համակարգը կտրամադրի մեկ աշխատանքային օրվա ընթացքում։

Իսկ օտարերկրյա քաղաքացիները հարկային մարմնում հաշվառվում են ինքնուրույն՝ այցելելով ՊԵԿ հարկ վճարողների սպասարկման վարչության ցանկացած բաժին։

Ո՞վ է տրամադրում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը, եթե վարորդը տաքսի ծառայություն է մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Եթե վարորդը տաքսի ծառայություն է մատուցում՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, ապա յուրաքանչյուր պատվերի դեպքում էլեկտրոնային ՀԴՄ կտրոնը գեներացնում և վարորդի փոխարեն պատվիրատուին տրամադրում է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցողը, այսինքն GG, Yandex, Utaxi և այլ ընկերությունները՝ իրենց հավելվածների միջոցով։

Արդյո՞ք անհրաժեշտ է գնել առանձին հսկիչ դրամարկղային մեքենա

Ոչ, պատվիրատուին էլեկտրոնային ՀԴՄ կտրոն տրամադրելու համար առանձին հսկիչ դրամարկղային մեքենա գնելու կարիք չկա։ ՀԴՄ կտրոնը լինելու է էլեկտրոնային և գեներացվելու է ավտոմատ՝ ՊԵԿ-ին միացած համակարգի միջոցով, իսկ GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներով կատարված պատվերների դեպքում՝ դրանց հավելվածների միջոցով։

Ի՞նչ պարտավորություններ ունեն «տաքսի սերվիսները», եթե տաքսի ծառայություն մատուցում են՝ պատվեր ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Տաքսի ծառայություն մատուցող այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն այսպես կոչված «տաքսի սերվիսները», որոնք աշխատում են՝ պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից, որևէ պարտավորություն չունեն, բացի հարկային մարմնում ինքնուրույն հաշվառվելուց։ Նրանց փոխարեն բոլոր պարտավորությունները՝ ՊԵԿ համակարգին միանալը, էլեկտրոնային ՀԴՄ գեներացնելը և պատվիրատուին տրամադրելը, ինչպես նաև պետական տուրքի վճարումը կատարելու է էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունը։

Ի՞նչ պետք է անեն այն վարորդները, որոնք տաքսի ծառայություն են մատուցում անհատապես՝ չստանալով պատվերներ GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակներից

Այն ֆիզիկական անձինք, որոնք տաքսի ծառայություն մատուցում են անհատապես՝ ուղևորափոխադրման պատվեր չստանալով որևէ էլեկտրոնային հարթակից, ապա նրանք պետք է՝

  • լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ստանան լիցենզիա, որի համար սահմանված չէ պետական տուրք,
  • մոբայլ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, նույնականացում անցնելով՝ մուտք գործեն համակարգ, ապա նույն համակարգի միջոցով, առանց որևէ դիմում ներկայացնելու՝ առցանց եղանակով ստանան հարկ վճարողի հաշվառման համար և պատվեր կատարելուց հետո պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն,
  • էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն արտոնագիր ստանալու նպատակով իրենց գործունեության մասին հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,
  • պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։

Ի՞նչ պարտավորություններ ունեն «տաքսի սերվիսները», որոնք մատուցում են տաքսի ծառայություն իրենց ընկերության միջոցով՝ չմիանալով GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակների

Այն կազմակերպությունները և անհատ ձեռնարկատերերը, այսինքն այսպես կոչված «տաքսի սերվիսները», որոնք աշխատում են բացառապես իրենց ընկերության միջոցով և չեն միանում GG, Yandex, Utaxi կամ այլ հարթակների, ապա նրանք պետք է՝

  • լիազոր մարմնից՝ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից, ստանան համապատասխան լիցենզիա։ Եթե նրանք ուղևորափոխադրումները կազմակերպելու են 1-ից 4 ավտոմոբիլներով, ապա տարեկան պետական տուրքը կկազմի 100 հազար դրամ (տարեկան բազային տուրքի 100-ապատիկի չափով), իսկ չորսից ավելի ավտոմոբիլներով աշխատելու դեպքում՝ կկազմի 200 հազար դրամ (տարեկան բազային տուրքի 200-ապատիկի չափով),
  • վեբ տարբերակով միանան ՊԵԿ էլեկտրոնային համակարգին, գեներացնեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն և պատվիրատուին տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն՝ յուրաքանչյուրն իր ՀՎՀՀ-ով,
  • էլեկտրոնային եղանակով հարկային մարմին ներկայացնեն իրենց գործունեության մասին հայտարարություն՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ,
  • պետական բյուջե վճարեն փոխադրման ընդհանուր արժեքից պետական տուրքը՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։

Ի՞նչ պարտավորություն ունի այս դեպքում «տաքսի սերվիսում» աշխատող վարորդը

Տաքսի ծառայություն մատուցող ընկերություններում, այսինքն «տաքսի սերվիսներում» աշխատող վարորդներն այս դեպքում անձնապես որևէ պարտավորություն չեն ունենում։

Ինչպե՞ս է հաշվարկվում պետական տուրքը

Տաքսի ծառայության մատուցման դիմաց պետբյուջե վճարվող պետական տուրքը հաշվարկվում է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքից։ Պետական տուրքի դրույքաչափերը տարբեր են։

Կանխիկ դրամով վճարումների դեպքում պետական տուրքը սահմանվել է յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

2 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,
3․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,
5 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից․
Անկանխիկ դրամով վճարումների դեպքում յուրաքանչյուր փոխադրման ընդհանուր արժեքի՝

1․5 տոկոսի չափով՝ 2024 թ․սեպտեմբերի 1-ից,
2․5 տոկոսի չափով՝ 2025 թ․ հունվարի 1-ից,
4 տոկոսի չափով՝ 2026 թ․ հունվարի 1-ից։

Օրինակ․ 1000 դրամ արժեքով պատվերի դեպքում պետական տուրքը 2024 թվականի սեպտեմբերի 1-ից կկազմի 20 դրամ, եթե պատվիրատուն վճարի կանխիկ (1000 դրամի 2 տոկոսի չափով), իսկ անկանխիկ վճարման դեպքում՝ տուրքը կկազմի 15 դրամ (1000 դրամի 1.5 տոկոսի չափով)։ Այս օրինակով ինքնաշխատ հաշվարկվում է ամսվա ընթացքում կատարված բոլոր պատվերների պետական տուրքի հանրագումարը։

Ե՞րբ պետք է ներկայացնել հայտարարությունը և վճարել պետական տուրքը

Հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնել բացառապես էլեկտրոնային եղանակով՝ մինչև յուրաքանչյուր ամսվան հաջորդող ամսվա 10-ը ներառյալ։ Յուրաքանչյուր ամսվա համար պետական տուրքը ևս անհրաժեշտ է վճարել նույն ժամկետում։

Օրինակ. եթե Դուք սեպտեմբերի 1-ից որոշել եք մատուցել տաքսի ծառայություն, ապա հայտարարությունը հարկային մարմին պետք է ներկայացնեք մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ և նույն ժամկետում վճարեք նաև պետական տուրքը։

Պատասխանատվության ի՞նչ միջոցներ են կիրառվելու օրենքը չպահպանելու դեպքում

Օրենսդրությամբ սահմանված կանոնները չպահպանելու դեպքում սահմանված են պատասխանատվության միջոցներ․

կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի և ֆիզիկական անձանց կողմից սահմանված ժամկետում պետական տուրքի վճարումը չկատարելու դեպքում չվճարված գումարը ենթակա է բռնագանձման՝ ժամկետանց յուրաքանչյուր օրվա համար 0.075 տոկոսի չափով հաշվարկված տույժի հետ միասին։ Այն պետական բյուջե պետք է վճարել լիազորված մարմնի համապատասխան ակտի ամսաթվին հաջորդող 10 օրվա ընթացքում:

Հարկային մարմին հայտարարությունը չներկայացնելու, ինչպես նաև պետական տուրքի գումարը սահմանված չափից պակաս հաշվարկելու դեպքերում սահմանված է 500 հազար դրամի չափով տուգանք:

Ուղևորափոխադրումն առանց էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենայի կամ դրա կիրառության կանոնների խախտմամբ իրականացնելու դեպքում սահմանված է տուգանք՝ յուրաքանչյուր դեպքի համար 200 հազար դրամի չափով:

Ո՞վ պետք է վճարի տույժ-տուգանքները օրենքի խախտման դեպքում

Այն դեպքում, երբ Դուք անհատ վարորդ եք, կազմակերպություն կամ անհատ ձեռնարկատեր և տաքսի ծառայություն եք մատուցում՝ պատվերներ չստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա օրենքի խախտման համար տույժ-տուգանքները վճարում եք Դուք։ Իսկ այն դեպքում, երբ տաքսի ծառայություն եք մատուցում` պատվերներ ստանալով GG, Yandex, Utaxi կամ նմանատիպ այլ հարթակներից, ապա սահմանված կանոնների խախտման համար պատասխանատու են էլեկտրոնային հարթակով ուղևորափոխադրման ծառայություն մատուցող ընկերությունները։

Ռեստորանում ծագել է վիճաբանություն, ապա ծեծկռտուք․ գործադրվել է օդաճնշիչ ատրճանակԱնկախության հռչակագրից հրաժարումը նշանակում է հրաժարվել ինքնությունիցդ. Ավետիք ՉալաբյանԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնեցրել են Իրանի դեմ լայնածավալ հարվածները վերսկսելու ծրագիրը․ AxiosGoal-ը հրապարակել է 2027 թվականի Ոսկե գնդակի գլխավոր հավակնորդների ցանկըԵրևանի և մարզերի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինենՓաշինյանն ընտրություններից առաջ ճշմարտությունը թաքցրեց հանրությունից. Դավիթ ՂազինյանԵրկու տարի անց կրկին նույն խնդրի առաջ ենք կանգնած. Արցախ TV-ին կարող է կորցնել տարածքըTRIPP երթուղին անվտանգ չէ Հայաստանի համար․ Ուժեղ ՀայաստանԱլիևը կշարունակի նոր զիջումներ պահանջել, իսկ Փաշինյանը՝ զիջել․ Արամ ՎարդևանյանՆոր Սահմանադրություն՝ իշխանությունը պահելու համար․ Փաշինյանի 2027-2028 թթ․ ծրագիրը՝ քաղաքական հաշվարկի ներքո․ Էդմոն ՄարուքյանԵրևանի Երվանդ Օտյան փողոցի տներից մեկում տեղի ունեցած փլnւզումից հետո փլատшկներից դուրս է բերվել երկու քաղաքացի․ նրանք հոսպիտալացվել ենԽաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ