Աֆղանստանի նախագահը խոստացել Է «թաղել ԻՊ-ին»
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱֆղանստանի նախագահ Աշրաֆ Ղանին BBC-ին տված հարցազրույցում խոստացել Է «թաղել» «Իսլամական պետություն» ծայրահեղական խմբավորմանը եւ հայտարարել Է, որ ԻՊ-ի զինյալների կողմից իրականացվող գազանությունները «նրանցից վանել Է աֆղան ժողովրդին», տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Աֆղանցիներ այժմ վրեժով են լցված: ԻՊ-ի զինյալները հակամարտության մեջ են մտել ոչ այն մարդկանց հետ»,- նշել Է Ղանին:
Բացի այդ, Աֆղանստանի առաջնորդը նախազգուշացրել Է, որ եթե մինչեւ ապրիլ խաղաղ բանկցություններ չսկսվեն թալիբների հետ, ապա երկրում հակամարտությունը կուժեղանա, եւ հետեւանքները կզգացվեն ամբողջ տարածաշրջանում:
Նրա խոսքով՝ թալիբների դեմ պայքարին պետք Է ակտիվորեն մասնակցի Պակիստանը, քանի որ այդ սպառնալիքը կարելի Է հաղթահարել միայն համատեղ ջանքերով:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



