Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

ՌԴ–ում մարդիկ վախեցած են գիշերվա թեժ մարտերից, ի՞նչ իրավիճակ է այժմ ՌԴ–ում․ հայացք ներսից

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Երկու շաբաթից ավելի է, ինչ Ռուսաստանի Դաշնության Կուրսկի, Լիպեցկի շրջաններում ակտիվ մարտերը շարունակվում են: 2.5 տարվա ընթացքում առաջին անգամ Ուկրաինայի ԶՈՒ-ին հաջողվեց գործողություններ իրականացնել հենց ՌԴ տարածքում։ 

Այս գիշեր թեժ մարտեր են եղել ՌԴ– տարածքում՝ ուկրաինական ԶՈւ-ն ԱԹՍ-ներով հարձակում է իրականացրել ՌԴ Բելգորոդի, Բրյանսկի, Ռոստովի, Տուլայի, Կուրսկի, Մոսկվայի ուղղություններով։ Մոսկվայի քաղաքապետը նշել է, որ սա Մոսկվան գրոհելու ամենածավալուն փորձերից մեկն էր, ՌԴ ՊՆ ՀՕՊ ուժերը խփել են Մոսկվա թռչող 11 անօդաչու։ 

Սակայն, Մոսկվայի շրջանի օդանավակայաններն աշխատում են բնականոն ռեժիմով, գիշերը ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել։

Գիշերվա ընթացքում Կուրսկի շրջանի վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակման հետևանքով զոհվել է ավելի քան 30 մարդ, վիրավորվել՝ 143-ը։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են բժշկական ծառայությունները։

MediaHub-ը կապ հաստատեց Կուրսկի շրջանի խաղաղ բնակչի հետ, որը նշեց․ «Եթե մինչ այս չէինք ցանկանում տարհանվել, ապա գիշերվանից հետո այնքան վախեցած ենք, որ միանշանակ կտարհանվենք»։ 

«Ուկրաինական ԶՈՒ–ն ուժեղացել է, իսկ մենք վախեցած ենք, մտածում էի, որ չեմ տարհանվի, սակայն, երբ զոհվում է քո շենքի հարևանը, սկսում ես մտածել, որ կյանքդ ավելի թանկ է, և ավելի լավ է տարհանվել ավելի ապահով տեղ»,– նշեց Կուրսկի բնակիչը։

MediaHub-ը նաև կապ հաստատեց Բելգորոդի շրջանի բնակչի հետ, որը նշեց՝ բավականին թեժ է եղել Բելգորոդի շրջանում տեղեկան ժամանակով 01:32–ից մինչև 01:37–ն ընկած ժամանակահատվածում։

«Բավականինն երկար ժամանակ Բելգորոդի շրջանում այսպիսի մասշտաբային հարձակում չէր եղել։ Մարդիկ վախեցած են և չեն հասկանում, թե ի՞նչն է պատճառը, որ արդեն երկու շաբաթից ավել ուկրաինական ԶՈՒ-ն հետ չի շպրտվում ՌԴ–ի տարածքից»,– MediaHub-ի հետ զրույցում նշեց Բելգորոդի բնակիչը։

Նա հավելեց, որ այս գիշեր Բելգորոդի ժողովուրդը չի քնել, բոլորը վախեցած էին թեժ մարտերի, հրթիռային վտանգների և հրթիռակոծություն պատճառով։

«Արդեն անցել է երկու շաբաթից ավել, իսկապես չենք հասկանում պատճառը, թե ինչո՞ւ ՌԴ–ին չի հաջողվում հաղթել ուկրաինական ԶՈՒ–ին և հետ շպրտել մեր տարածքից։ Հազարավոր մարդիկ են զոհվում, սակայն, Մոսկվայում և այլ քաղաքներում մարդիկ ապրում են այնպես, որ կարծես Կուրսկը, Լիպեցկը կամ Բելգորոդը հեռու են իրենցից, և իրենց հետ ոչինչ չի լինի, սակայն, այսօր արդեն ուկրաինական ԶՈՒ–ն իր հրթիռներով հասավ Մոսկվա, իսկ ի՞նչ կլինի վաղը, շատ վախեցած ենք և չգիտենք՝ ի՞նչ անել»,– ասաց Բելգորոդի բնակիչը։

Նա նշեց, որ այժմ հանգիստ է Բելգորոդի տարածքում, բայց մարդիկ արդեն մտածում են տարհանվելու մասին, սակայն չգիտեն՝ որտեղ, քանի որ անգամ ՌԴ–ի մայրաքաղաքն այլևս ապահով չէ։

Իսկ ՌԴ–ի կառավարությունը այլ մտքին է՝ ՌԴ նախագահը չի ցանկանում բանակցել Ուկրաինայի հետ, նա, մասնավորապես, նշել է․ «Ի՞նչ բանակցությունների մասին կարելի է խոսել այն մարդկանց հետ, ովքեր հարձակվում են քաղաքացիական անձանց, քաղաքացիական ենթակառուցվածքների վրա կամ փորձում են վտանգներ ստեղծել միջուկային էներգիայի օբյեկտների համար»։ 

Իսկ այսօրվա թեժ մարտերից հետո, ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ, «Եդինայա Ռոսիայի» նախագահ Դմիտրի Մեդվեդևը ասել է․ «Ռուսաստանի Դաշնությունը կարող էր «բանակցային թակարդի» մեջ ընկնել, սակայն Կուրսկի շրջանի վրա հարձակումից հետո բանակցություններ չեն լինի, քանի դեռ թշնամին ամբողջությամբ չի ջախջախվել»։

Առավել մանրամասն` այստեղ.

https://t.me/armenia24live

Կիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը Մшհացածների կուտակային կենսաթոշակային գումարները փոխանցվում են պետբյուջե․ ժառանգները տեղյակ չեն