Ինչպե՞ս պայքարել դեմքի սև կետիկների դեմ տնային պայմաններում
ԼԱՅՖԴեմքի սև կետիկների դեմ պայքարելու համար ձեզ օգնության կգա կիտրոնի հյութը: Կիտրոնը պարունակում է վիտամին C, որը կարող է բացացնել դեմքի սև կետերը: Այն օգտագործելը շատ հեշտ է: Բամբակի վրա մի քիչ կիտրոնի հյութ լցրեք և քսեք հենց բորբոքված, վնասված հատվածին: Թողեք չորանա, ապա լվացեք պարզ ջրով: Շարունակեք սա անել առնվազն 2 շաբաթ ցանկալի արդյունքի հասնելու համար: Եթե ունեք զգայուն մաշկ, կարող եք կիտրոնի հյութը լուծել պարզ ջրի, վարդաջրի կամ մեղրի հետ: Կարող եք նաև օգտագործել լայմի հյութը սև կետիկների դեմ պայքարելու համար՝ օգտագործելով նույն եղանակով: Հաջորդ միջոցը կարտոֆիլն է: Այն կարող եք օգտագործել 2 եղանակով:
1. Կտրատեք կարտոֆիլը և մի կտորը դրեք հենց սև կետիկների վրա: Թողեք մի քանի րոպե, ապա լվացեք դեմքը գոլ ջրով:
2. Կարող եք նաև դեմքի դիմակ պատրաստել՝ խառնելով քերած կարտոֆիլն ու մեղրը: Որոշ մարդիկ սև կետիկների դեմ մի քանի շաբաթում հաջողությամբ պայքարել են նաև լոլիկի օգնությամբ:



