Վրաստանի իշխող ուժը հավաստիացնում է՝ մտադիր չէ Սահմանադրությունից հանել եվրաինտեգրման մասին հոդվածը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՎրաստանի իշխող մեծամասնությունը մտադիր չէ Սահմանադրությունից հանել Եվրամիության և ՆԱՏՕ-ի ինտեգրման մասին հոդվածը, «Ազատության» փոխանցմամբ, հայտարարել է վարչապետ Իրակլի Կոբախիձեն՝ պատասխանելով լրագրողի հարցին։
«Ես ձեզ միանշանակ կարող եմ ասել, որ խոսքը ոչ թե Սահմանադրությունից 78-րդ հոդվածը հանելու կամ այս հոդվածը փոփոխելու մասին է, այլ մեկ այլ բանի, որի մասին կխոսենք ավելի ուշ, եթե համապատասխան խորհրդակցությունները հաջողությամբ ավարտվեն», -ասել է Կոբախիձեն, որի ղեկավարած կուսակցությունը նախօրեին հայտարարել է առաջիկա ընտրություններում հաղթելու դեպքում Սահմանադրական փոփոխություններ անցկացնելու պլանների մասին։
Կոբախիձեն միաժամանակ չի պատասխանել հարցին՝ արդյո՞ք խոսքը պետական կառավարման համակարգի հնարավոր փոփոխության մասին է՝ հորդորելով սպասել խորհրդակցությունների ավարտին։
Վրաստանի Սահմանադրության 78-րդ հոդվածի համաձայն՝ սահմանադրական մարմիններն իրենց լիազորությունների սահմաններում պետք է «ձեռնարկեն բոլոր միջոցները՝ ապահովելու Վրաստանի լիարժեք ինտեգրումը Եվրամիությանը և Հյուսիսատլանտյան դաշինքին»։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live