Գուգարքի բնակիչներից մեկը մեկնել էր հանդամաս ու չէր վերադարձել․ նրան հայտնաբերել են մի քանի օր հետո
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՕգոստոսի 20-ին, ժամը 07։18-ին Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գուգարք գյուղի բնակիչներից մեկը օգոստոսի 19-ի առավոտյան ժամը 10։00-ի սահմաններում մեկնել է մոտակա հանդամաս և չի վերադարձել․ քաղաքացուն որոնելու համար անհրաժեշտ է օգնություն։
Օգոստոսի 20-23-ը ենթադրյալ տարածքում քաղաքացու որոնողական աշխատանքները իրականացնելու նպատակով ընդգրկվել են ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության երկու օպերատիվ խումբ և հրշեջ-փրկարարական ջոկատներից վեց մարտական հաշվարկ։
Օգօստոսի 23-ին, ժամը 13։40-ին «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ Վանաձորի մասնաճյուղից տեղեկատվություն է ստացվել, որ Գուգարքի գծանցի մոտակայքում աշխատանքներ իրականացնելիս հայտնաբերել են ոտքի կոտրվածքով կին։
Պարզվել է, որ հայտնաբերված կինը որոնվող Ս․ Դ․-ն է (ծնված 1953 թ․)։
Փրկարարները Ս․ Դ․-ին պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ով հոսպիտալացվել է բժշկական կենտրոն։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live