Երևան, 24.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Իսկ ի՞նչ է խոսում, որ չեն լսում. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Խորհրդային միության ժամանակ ասում էին՝ սառնարանն էլ բացում ես, Բրեժնևն է խոսում (մյուս ղեկավարներին նույնպես դա վերաբերում էր): Հիմա մարդ կա, այդ բոլորին անցել է: Այնպես որ, մի շտապեք բացել սառնարանի դուռը, առավել ևս, որ մեծ մասի սառնարանի պարունակությունը գնալով տխուր է դառնում: Չի բացառվում, որ այնտեղից մեկ էլ, հոպ, Նիկոլ Փաշինյանը սկսի բացականչել. «Շնորհավորում եմ ձեր ճանապարհը, շնորհավորում եմ ձեր նոր կոյուղագիծը, շնորհավորում եմ ձեր բորդյուրները...»:

Չէ, բայց լուրջ, օրնիբուն խոսելու Փաշինյանի «բռնկումներն» արդեն անեկդոտային դրսևորումներ են ստանում: Ավելին, պարզվում է, Փաշինյանին էլ է արդեն դա հոգնեցրել: Օրերս, երբ հերթական անգամ բեմականացված «չնախատեսված կանգառ» էր կատարել հայրենակիցներից մեկի բոստանում, ասաց բառացիորեն հետևյալը. «Առավոտից հեռուստացույցով խոսում եմ, Ֆեյսբուքով խոսում եմ, Ինստագրամով խոսում եմ, Տիկ-տոկով խոսում եմ, կենդանի խոսում եմ, քնած խոսում եմ, արթուն խոսում եմ... էլի՝ ա՜, լա՜վ, էլի... Չի զգացվում, որ լսում եք...»:

Իսկ ի՞նչ է զգացվում: Ի՞նչ է հուշում Փաշինյանի այս խոստովանական «բռնկումը»:

Հիշյալ դժգոհապոռթկմամբ Փաշինյանն ընդունում է, որ նախ՝ ավելի շատ խոսելով է զբաղված, քան թե գործ անելով: Մյուս կողմից՝ Փաշինյանը թերևս առաջին անգամ ընդունում է իր համար դառը իրականությունը. չնայած օրնիբուն խոսում է, անգամ՝ քնած և կենդանի, բայց հաշվի առնող չկա: Լսող չկա, էլի: Ժողվարչապետը չունի զգացողություն, որ իրեն լսում են:

Ու նաև չլսվելուց է, կարծում ենք, գալիս այդ բորբոքվածությունը:

Հա, բայց ի՞նչ է խոսում, ախր: Փաշինյանին, հնարավոր է, հաճելի է մնալ իր շուրջը բեմականացվող թիկնապահված «իրականության» մեջ: Բայց մյուս կողմից՝ Փաշինյանի դեպքում, եթե խոսացածի կեսը սուտ դուրս չգա, ինչպես ասվում է՝ էլի լավ է: Այսինքն, երբ նա ասում է, թե շարունակ խոսում է, դա կարող է ընկալվել որպես շարունակ ստել կամ, քպական լեզվով ասած, «ֆռռացնել»:

Այլ կերպ ասած՝ առավոտյան հեռուստացույցով «ֆռռացնում» է, Ֆեյսբուքով «ֆռռացնում» է, Ինստագրամում, Տիկ-տոկում «ֆռռացնում» է, արթուն, քնած «ֆռռացնում» է: Էհ, թվում է՝ այդքան «ֆռռացնողին» ո՞վ հավես ունի շարունակ լսել, էլ չենք ասում՝ նյարդեր ունենալու մասին: Չնայած, հանուն արդարության, Փաշինյանը մի քիչ համեստություն է անում. կարծում ենք՝ ցավալիորեն դեռ ոչ միայն լսողներ, այլև հավատացողներ կան: Հակառակ դեպքում այս վիճակում չէինք լինի...

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Տավուշում դպրոցներ կմիաձուլվեն. «Փաստ»Հոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելու Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ»Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ»«Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ»Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ»Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ»Նրա նման քաղաքապետ երբեք չենք ունեցել. աբովյանցիներն` Էդուարդ Բաբայանի մասին«Նրանք չեն կոտրվում, իսկ դուք արդեն կզած եք». Արշակ Կարապետյանի պատասխանը Անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների՝ 90 վայրկյան Անդրանիկ Գևորգյանի հետԵրեխայի անձնագիրը նոյեմբերի 1-ից կարժենա 28 650 դրամ. ո՞ր տարիքից է այն տրվում, և քանի՞ տարի կգործիԶՊՄԿ-ն հունվարից-սեպտեմբեր վճարել է շուրջ 61 միլիարդ դրամ հարկՀայտնի են Հայաստանում անցկացված շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքներըToyota Prius-ը բախվել է մի քանի մեքենայի և վրաերթի ենթարկել հետիոտնի․ տուժածի վիճակը ծայրահեղ ծանր էՈւսուցիչների ատեստավորման ժամանակացույցն են հրապարակելԲուլղարացի փորձագետը մրցանակ կստանա թռիչքների անվտանգության համարՆախկին կնոջ և երեխայի ներկայությամբ ինքնահրկիզում կատարած տղամարդը հիվանդանոցում մահացել էԸնտրե՛ք 17-ը՝ հանուն փոփոխությունների. Ուժեղ ՀայաստանԲեռլինն ու Լոնդոնը կոչ են արել բնակիչներին սննդի և ջրի պաշարներ հավաքելՈղբերգական դեպք՝ Արարատում, տղամարդը կնոջ և երեխայի ներկայությամբ այրվածքներ է ստացելՈչ ոք չի կարող մեզ կանգնեցնել՝ Ստեփանավանում փոփոխություններ բերելու ճանապարհին․ Ուժեղ ՀայաստանՏեղեկացնում եմ, որ այսօրվանից ստանձնում եմ ԲՀկ հանրային կապերի պատասխանատուի և պաշտոնական ներկայացուցչի գործառույթները․ Արման ԱբովյանՔարի վրա՝ ինքնություն, թելերի մեջ՝ պատմություն․ «Թովմասյան» հիմնադրամը մասնակցում է COP17-ինՍտեփանավանի բնակիչները հավատում են մեր արդար ճանապարհին և գիտեն, որ մենք փոփոխություններ ենք բերելու. Ն. ԿարապետյանԵրբեք չեմ դադարել փորձել. ինչպիսի՞ն է ցանկանում մնալ պատմության մեջ Լիոնել Մեսսին Փաշինյանը միայն վնասում է Հայաստանի արտաքին հարաբերություններին. Նարեկ ԿարապետյանՈսկու գինը նվազել է Քաղաքաշինության կոմիտեի և ՄԱԿ-ի Հաբիթաթի միջև ստորագրվել է մտադրությունների նամակ 3 նշան, որ խոսում են արյան լեյկոզի նախանշանների մասինConverse Mobile-ը Հայաստանի լավագույն մոբայլ բանկային հավելվածն է՝ ըստ Global Finance-ի87 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ վաստակավոր նկարիչ Վլադիմիր Աբրոյանը Ադրբեջանը այսօր կանգնած է շատ լուրջ ներքաղաքական հարցերի առջև. Ավետիք ՉալաբյանՀայտնի են «Ծագող աստղեր» շախմատի միջազգային մրցաշարի վերջնական արդյունքները Իշխանությունները քրիստոնեական հավատը ամեն կերպ փորձում են արատավորել. Արմեն ՄանվելյանՓաշինյանին չի մտահոգում Հայաստանի անվտանգությունն ու սահմանների պաշտպանությունը. Նարեկ ԿարապետյանՀորդանանի եկեղեցիներից մեկում հրաձգnւթյուն է տեղի ունեցել. կան զnհեր Մեծ Բրիտանիայի ռազմաօդային ուժերն առաջին անգամ մասնակցել են Ֆրանսիայի միջուկային զսպման ուժերի զորավարժություններին Նեթանյահուն հրամայել է զինվորականներին պատրաստվել Արևմտյան ափի շրջափակմանը ահաբեկչությունից հետո Սիցիլիայի ափերի մոտ 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել Պատրաստ ենք բաց, հրապարակային և փաստարկված բանավեճի՝ առանց թեմաների կամ ձևաչափերի սահմանափակման. Մարիաննա ՂահրամանյանԲոլորն էլ գիտեն, որ Սահմանադրությունը փոխվում է Ալիևի պահանջով. Նարեկ Կարապետյան Հայաստանն ու ԱՄՆ-ն քննարկել են տնտեսական համագործակցությունը խորացնելու հնարավորությունները Այսօր իշխանությունը էս գլխից է ձերբակալում, դա իրենց վախերն են. պատգամավոր Իսրայելը պատրաստվում է մասշտաբային ռшզմական գործողություն անցկացնել Հորդանան գետի Արևմտյան ափին. Նեթանյահու Նիկոլ Փաշինյանը ունի բնավորություն ընդդիմադիր քաղաքական գործիչներին չեզոքացնելու. Աղավնի Սուքիասյան Գրեթե 3 տարի հետո դեռևս տասնյակ հազարավոր արցախցիներ շարունակում են բախվել մի շարք խնդիրների. Արցախի ԱԺ պատգամավորներ ՌԴ-ի անպատասխանատու հարձակումները թիրախավորում են անմեղ կյանքեր և բացահայտորեն արհամարհում են միջազգային իրավունքը. Ֆոն դեր Լայեն 4 ավագանու անդամ ունենք ձերբակալված. Մինչեւ վերջ գնալու ենք, ամեն սցենարի էլ պատրաստ ենք. Գևորգյան Ռուսաստան-ԱՄՆ-Ուկրաինա բանակցություններն Աբու Դաբիում նախատեսված են նոյեմբերի առաջին կեսին. Պեսկով Փարիզի մերձակայքում տղամարդը կրակ է բացել անցորդների ուղղությամբ․ կա զոհ և վիրավորներ