Երևան, 15.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ում՝ պարգևավճարներ, իսկ ում էլ՝ նվազագույն զամբյուղի... «պոչ». «Փաստ»

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Նախօրեին ուշադրություն գրավեց մի իրադարձություն, որը, կարելի է ասել, վկայում է պետական և համայնքային իշխանական մարմինների միջին և ցածր օղակների ծառայողների շրջանում խմորվող լուրջ դժգոհությունների մասին: Բայց ամենը՝ ըստ հերթականության:

Հասկանալի է, որ հանրության հիշատակված շերտի դժգոհությունները պայմանավորված չեն իշխող խմբի վարած քաղաքականության ու դրա հետևանքով ձևավորված անվտանգային սպառնալիքների, տարածքային կորուստների ու նոր զիջումների հետ: Հայաստանում նման բաները, կարծես, մի զգալի մասի դժգոհությունը չեն հարուցում: Տվյալ պարագայում դժգոհությունը սոցիալական է: Օրվա հացի փողի խնդիր: Ահավասիկ, Հայաստանի պետական հիմնարկների, ՏԻՄ-երի և հանրային ծառայությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական արհմիության խորհուրդը նամակով դիմել է Հայաստանի կառավարությանը, Հայաստանի Ազգային ժողովին: Նամակն սկսվում է բավականին խոսուն արտահայտությամբ. «Հայտնի է, որ պետական և համայնքային միջին և ցածր օղակների ծառայողների վարձատրությունը շարունակում է մնալ ցածր և չի բավարարում կենսապահովման բազային կարիքները հոգալու համար։ Պետական ոլորտում միջին աշխատավարձը (մինչև հարկումը), ըստ վիճակագրական տվյալների, կազմում է շուրջ 360 000 դրամ։ Սակայն ակնհայտ է, որ տվյալ թիվը գոյացել է պետական կառավարման ու պաշտպանության ոլորտներում բարձրաստիճան պաշտոնյաների բարձր վարձատրության հաշվին»:

Ոչ պակաս հետաքրքրական է շարունակությունը. «Վերջին անգամ պետական աշխատողների բազային աշխատավարձը բարձրացվել է 2023 թվականի հունվարի 1-ից՝ սահմանվելով 83200 դրամ։ Միաժամանակ, «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքով սահմանված է, որ բազային աշխատավարձը չի կարող գերազանցել նվազագույն աշխատավարձի 120 տոկոսը։ Նվազագույն աշխատավարձը նույնպես բարձրացվել է 2023 թվականից՝ սահմանվելով 75 000 դրամ։ Վերոնշվածից բխում է, որ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձի պատշաճ բարձրացման նախապայմաններից է նվազագույն աշխատավարձի բարձրացումը։

2024թ. 2-րդ եռամսյակում, համաձայն Վիճակագրական կոմիտեի տվյալների, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը, որը հաշվարկված է ըստ ՀՀ առողջապահության նախարարության կողմից մշակված մեթոդաբանության, կազմել է 77 065 դրամ, ինչը նույնիսկ ավելին է, քան նվազագույն աշխատավարձը»։

Պետք չէ տնտեսագետ լինել՝ հասկանալու համար, որ դա անբավարար է՝ Հայաստանում, առավել ևս՝ «Նիկոլի թվի» Հայաստանում ծայրը ծայրին հասցնելու համար: Առավել ևս, եթե նկատի ունենանք, որ, այսպես կոչված, «նվազագույն սպառողական զամբյուղով» կամ դրանում հաշվարկված եղածչեղածով ապրել ընդհանրապես անհնար է: Հնարավոր է միայն քաղցից չմեռնել:

Բայց չշեղվենք: Նամակի շարունակության մեջ, ընդհանուր առմամբ, հենց դրա մասին էլ խոսվում է՝ նշումով, որ սահմանված նվազագույն աշխատավարձը, ինչպես նաև բազային աշխատավարձով վարձատրությունը բավարար չեն՝ ընտանիքի նվազագույն ծախսերը հոգալու համար: Առավել ևս, եթե կամ երբ մարդիկ վարկեր են փակում, վարձով են ապրում կամ ուսանողի ուսման վարձ են մուծում ու այդպես շարունակ:

Նշվում է, որ նման իրավիճակում պետական և համայնքային ծառայողները ստիպված են որոնել լրացուցիչ եկամտի աղբյուրներ՝ իրենց և իրենց ընտանիքների կենսապահովման համար, չնայած օրենքը նրանց նման հնարավորություն չի տալիս, բացառությամբ՝ գիտական, կրթական և ստեղծագործական աշխատանքների, որոնցով, նկատենք, անգամ պրոֆեսիոնալ ստեղծագործողները «տուն պահել» չեն կարողանում:

Մնում են կոռուպցիան ու «տաքսավատ անելը»: Կոռուպցիան կարող է շատ թանկ նստել, մանավանդ ցածր օղակների «անմեջք» ներկայացուցիչների համար, իսկ «տաքսավատ անելն» էլ՝ պաշտոնական աշխատաժամանակից հետո, լինում է անձնավորության հանգստի կամ քնի հաշվին: Այսինքն, առողջության: Բայց...

Փաշինյանական իշխանությունը, ինչպես հայտնի է, որոշել է տաքսիների վրա էլ ՀԴՄներ դնել: Իսկ դա նշանակում է, որ հիմնական աշխատանքից հետո ուղևորափոխադրմամբ ընտանիք պահողների մեծ մասն այլևս չի զբաղվի դրանով կամ կգերադասի չզբաղվել:

Մի փոքր «խուճուճ» ձևակերպումներով, բայց նույնն է ընդգծվում նաև արհմիութենական բողոքի նամակի մեջ. «Ողջունելով ոչ ֆորմալ տնտեսությունը հարկային դաշտ բերելու կառավարության քաղաքականությունը՝ միևնույն ժամանակ փաստում ենք, որ այն անհնարին է դարձնելու հանրային ծառայողների համար նման ծառայություններում (էլեկտրոնային հարթակի միջոցով ուղևորափոխադրումներ, նույն ինքը՝ տաքսի վարել) ներգրավվելը, ինչը իր հերթին զրկելու է նրանց անհրաժեշտ լրացուցիչ եկամտից և ավելի է մեծացնելու սոցիալական լարվածությունը»։

Ի՞նչ անել: Հասկանալի է, մարդիկ բաց տեքստով փող են ուզում, ավելի ճիշտ՝ Փանաշինյանին խնդրում են, որ իրենց աշխատավարձերը բարձրացնի: Այլապես ստացվում է, որ փաշինյանական իշխանության վերին օղակներում գերպարգևավճարվող արտոնյալներն են, իսկ ցածր օղակներում՝ «նվազագույն զամբյուղի վրա» նստածներ: Դե, սա ավանդական է՝ կուշտը սովածին մանր է բրդում...

Հարկավ, չի կարելի բացառել, որ որդեգրած նախընտրական տրամաբանության մեջ Նիկոլ Փաշինյանը «բիրիքով գնի» ցածր օղակների այս ներկայացուցիչներին՝ խոստանալով, որ նրանց աշխատավարձերը կբարձրացնի: Ի վերջո, դա իր պոտենցիալ էլեկտորատն է, դրանք հիմնականում այն մարդիկ են, որոնց աշխատանքից ազատելու սպառնալիքով ուղարկում են ընտրատեղամասեր կամ, հակառակը՝ արգելում են ելնել փողոց ու արտահայտել իրենց դժգոհությունները:

Բայց այստեղ այլ հարցեր էլ են ծագում: Այդ հարցերի շարքում առաջինն այն է, թե ի՞նչ անեն մնացած բոլոր աշխատավորները, էլ չենք ասում՝ թոշակառուների մասին, որոնք ոչ պակաս նվազագույն եկամուտների վրա են «նստած», ի լրումն, անգամ արհմիություն չունեն, որպեսզի նման պահանջատիրական նամակներ ուղղեն կառավարությանը:

Վերջին հաշվով, բոլորս էլ Հայաստանում ենք ապրում: Այն Հայաստանում, որտեղ անհատի եկամուտները զգալիորեն հետ են ընկած պարենի, գյուղմթերքների գնային թռիչքներից: Երևի հույսը դնեն միայն անհատների վրա, օրինակ՝ «Արտ-լանչի», որ կարողանան, ասենք, 280 դրամով նորմալ ճաշել...

Հաջորդ հետաքրքրական պահն այն է, որ 2018-ին շատերն էին ոգևորվել Փաշինյանի պոպուլիստական ու առատ խոստումներով՝ մարված հայտարարել բոլոր վարկերը, նվազեցնել տոկոսադրույքները, զրոյացնել տուգանքները, էժանացնել գազն ու էլեկտրաէներգիան և այլն, և այդպես շարունակ: Բայց Փաշինյանն ինքը վարչապետ դառնալուց հետո սառը ջուր լցրեց բոլոր այդ դյուրահավատների վրա՝ հայտարարելով, որ «աղքատությունը ձեր գլուխների մեջ է»: Ու ընդհանրապես, Փաշինյանի իշխանության վարած քաղաքականությունը, ի լրումն ամենի, նաև սոցիալական չէ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Ի՞նչ կապ ունի կոստյումը ծխախոտի հետ. «Փաստ»ՀՀ ԿԲ-ն քաղաքականության տոկոսադրույքը բարձրացրել է 0.25 տոկոսային կետով Բյուրեղավանում կասեցվել է լավաշի արտադրամասի գործունեությունը Հայաստանում «Խվատայկաների» և որոշ շահումով խաղերի կազմակերպումը ենթակա է պարտադիր լիցենզավորման. ՊԵԿ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (15 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ) Դոնալդ Թրամփի ականջը, առաջին տանկերը պատերազմում. «Փաստ»Լոռիում կասեցվել է ձկնաբուծարանի ապօրինի ջրառը. ԲԸՏՄ Արարատում նորածնի կյանքից հեռանալու դեպքով բժշկուհուն մեղադրանք է առաջադրվել․ ինչ է բացահայտվել ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի հանձնաժողովը հավանություն է տվել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների օրինագծին Մեղրի-Երևան ավտոճանապարհին բախվել են 5 մեքենա Ինչպե՞ս հասանք այս օրին. մարդկային կապիտալի հիմնարար բաղադրիչի խոր ճգնաժամ. «Փաստ»Լիտվայի օդային տարածքում ՆԱՏՕ-ի կործանիչն առաջին անգամ ԱԹՍ է խոցել Արմեն Գրիգորյանի և առհասարակ Փաշինյանի կառավարության օրոք մեկնարկած ցանկացած նախաձեռնություն պարզապես հարմարեցվում է օտարների ձևավորած տարածաշրջանային օրակարգերին. Ա․ ԿոստանյանԻրանի գերագույն առաջնորդը ողջ է և շարունակում է կատարել իր պարտականությունները. Փեզեշքիան Այս ամառ Հայաստանում գրանցվել է օդային երթևեկության երբևէ եղած ամենաբարձր օրական ցուցանիշը Փաշինյանի հռչակած «իրական Հայաստան» քաղաքականությունը ներկայում հանգեցնում է մշտական զիջումների ու կորուստների. «Փաստ»Կյանքից հեռացել է «Արարատ-73»-ի ֆուտբոլիստ Սերգեյ Պողոսյանը Խաղադաշտից՝ հանք․ «Սյունիք» ՖԱ-ն՝ ԶՊՄԿ-ումՈւկրաինան ռուսական մարզերի ուղղությամբ զանգվածային հարձակում է իրականացրել ՆԱՏՕ-ի կործանիչներն անօդաչու թռչող սարք են խփել Լիտվայի երկնքում Մեր երկրում աշակերտների գրագիտության մակարդակը տարեցտարի նվազում է. Ատոմ ՄխիթարյանԳազամատակարարման ընդհատումներ Սյունիքի մարզում Ոչ բոլոր հայերն են «յուրային». իշխանությունները վերանայում են Սփյուռքի հետ հարաբերությունները. «Փաստ»Սևանա լճի ջրի միջին ջերմաստիճանն առափնյա հատվածում՝ սեպտեմբերի 15-ի 08։00-ի դրությամբ Վրաերթ-վթար՝ Սյունիքում, 32-ամյա վարորդը կայանել է մեքենան, «Opel»-ը վրաերթի է ենթարկել նրանՄեկնարկում է շախմատի համաշխարհային Օլիմպիադան․ ովքեր են մասնակցում Հայաստանից ԱՄՆ-ը մերժել է Սաուդյան Արաբիային հութիներին զսպելու հարցում օգնություն ցուցաբերել. FT «Հակոբիցս հետո ուժ տվողը թոռնիկներս դարձան». Հակոբ Հովհաննիսյանն անմահացել է հոկտեմբերի 7-ին Մատաղիսում. «Փաստ»Հայաստանի տարբեր մարզերում սոցիալական նոր բնակարաններ են կառուցվում. ո՞ւմ համար են դրանք Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 15-ին Ամեն ազգայինի դեմ պատերազմ մղող իշխանությունն ուրիշ բան պիտի անե՞ր. «Փաստ»Հայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերը․ Տիգրան ԴումիկյանԵվրոպան Հայաստանին դիտարկում է որպես ռեսուրսների և իրացման շուկա. Գալուզին Մինչև ե՞րբ կերկարաձգվի անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին տրամադրվող աջակցությունը. «Փաստ»Լույս չի լինելու «Եթե մենք մեզ պետք չենք, ոչ մեկի պետք չենք». «Փաստ»Եթե ձուկն ապրի ցամաքում... խաղաղությունը կվտանգվի՞. «Փաստ»Չեն կարող առանց մարդկանց կյանքը դժոխքի վերածելու. «Փաստ»Մինչ մեզ մոտ «թիթեռ են նկարում», Ադրբեջանն զբաղված է իր հորինվածքները միջազգային հանրությանը մատուցելով. «Փաստ»Թվերի անողոք լեզուն. ՔՊ-ի հեռացումը ոչ թե էմոցիոնալ ցանկություն է, այլ իրատեսական խնդիր. «Փաստ»Սոցիալական ցանցերը 15 տարեկանից փոքր երեխաների համար արգելելու համար Մակրոնն առաջարկ է արելՍեպտեմբերի 15/16-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուԱմենայն Հայոց Կաթողիկոսը ընդունել է Ռուս Ուղղափառ Եկեղեցու արքեպիսկոպոս ԱկսիյինՀայաստանը՝ Եվրոպայի ամենաակտիվ բասկետբոլային երկրների շարքում ԷՀայաստանի արտաքին առևտուրն ու միջազգային հարաբերությունների նոր ռիսկերըՎրաստանի արտաքին առևտրաշրջանառությունն աճել էՀայաստանը գրավելու հիմքեր են ստեղծում․ հայոց պատմությունը կեղծում են, իսկ մենք ինչո՞ւ ենք լռում. Էդմոն ՄարուքյանOpenAI-ի գործադիր տնօրենը վախենում է ԱԲ-ի օգտագործման դիստոպիկ սցենարիցԱրաբկիրում տղամարդը դանակը ձեռքին հայհոյել է ինչ-որ անձանց՝ փորձելով նրանցից մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելՄենք այլևս չենք լռելու. խորհրդարանում պայքարում ենք մեր հայկական ինքնության համար. ՈՒժեղ ՀայաստանՊատերազմը պետք է ավարտվի. Զելենսկի