Երևան, 09.Ապրիլ.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


«Հարկային տեռորին տալիս են իրավական հիմք, սա լուրջ հարված է լինելու Հայաստանի ներդրումային միջավայրին». «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Իշխանությունները հերթական անգամ իրարանցում են առաջացրել ներկայացրած նոր նախագծով: Գործող օրենքով, եթե հարկային տեսուչները պարզում են, որ տնտեսվարողը թաքցրել է հինգ միլիոն դրամ և ավելի հարկ, նա կարող է վճարել դա և խուսափել պատասխանատվությունից: Սակայն այժմ ուզում են փոփոխել համապատասխան դրույթը, որ վճարումները կատարելուց հետո էլ տնտեսվարողը պատժից չխուսափի: ՊԵԿ-ն ասում է, թե այս կերպ հավասար պայմաններ է ստեղծում բարեխիղճ և ոչ բարեխիղճ տնտեսվարողների միջև, փորձագետներն ահազանգում են վտանգների մասին: ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանն ասում է՝ դրույթը փոփոխելու մի քանի պատճառ կա: «Բազմիցս նշել եմ, որ ունենալու ենք տնտեսական որոշակի դժվարություններ, երբ արտաքին պատահական գործոնն իր ազդեցությունը թուլացնի տնտեսական աճի առումով: Խոսքը վերաբերում է ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ստեղծված տնտեսական միջավայրին, որից Հայաստանն էապես օգտվեց, բայց արտաքին գործոնը կարճաժամկետ էր, դրա արդյունքները չկապիտալացրեցին:

Դրամական այն ներհոսքերը, որոնք ունեցանք մեր տնտեսությունում, և մյուս դրական ազդեցություններն ապահովեցին ընդամենն ընթացիկ բարձր տնտեսական աճ: Հիմա այդ գործոնները թուլանում են, տնտեսական աճի բարձր տեմպերի էական անկում ունենք, որը բերել է ծրագրված հարկային մուտքերի էական նվազման: 2024 թ.-ին ծրագրել էին հարկային մուտքեր, և էական թերակատարում կա: Այսպես շարունակվելու պարագայում տարեվերջին էլ ավելի մեծ դժվարություններ ենք ունենալու ծրագրված հարկային մուտքերն ապահովելու իմաստով: Ունենք երկու ճանապարհ՝ կամ դեֆիցիտը պետք է ավելացվի, և դրանով ծրագրված ծախսերն ապահովեն, կամ ուղղակի պետք է ծախսերը կրճատվեն, իսկ այդ դեպքում ավելի ակնհայտ կդառնա այս իշխանության պոպուլիստական երեսը, ինչը քաղաքական իմաստով ձեռնտու չէ նրանց: Դրա համար զարկ են տվել հարկային տեռորին և հարկային բեռի ավելացմանը: Քանի որ այս իշխանությունները չեն կարողանում տնտեսության երկարաժամկետ ծրագրեր և արդյունավետ կառավարման հիմքեր ձևավորել, ինչը խոստացել էին, ոտքի վրա փորձում են խնդիրները քողարկել կամ կացնային ձևով լուծել»,-«Փաստի» հետ զրույցում նշում է Ավետիսյանը:

Ընդգծում է՝ տեսել ենք հարկային տեռորի դրսևորումներ ապօրինի գործադրմամբ: «Օրինակ՝ ավտոներկրողներին չէին վերադարձնում ավելացված արժեքի հարկն ամենատարբեր ապօրինի հիմնավորումներով, շինծու քրեական գործեր էին ձևակերպում և այլն, փորձում էին ապօրինի բանակցել գործարարների հետ, օրինակ՝ իքս գումար պետք է վերադարձնենք, արի դրա 60 տոկոսից հրաժարվի, 40-ը վերադարձնենք և այլն: Առանց իրավական հիմքի տեռորի էին ենթարկում գործարարներին: Քանի որ դա բացահայտվեց, օբյեկտիվորեն առաջացան դժվարություններ, հիմա հարկային տեռորին տալիս են իրավական հիմք: Ազգային ժողովում ունեն մեծամասնություն, ցանկացած օրինագիծ էլ ինչ-որ փաթեթավորմամբ կանցկացնեն: Փաթեթավորումը գեղեցիկ է, փայլփլուն, ասում են՝ հավասար հնարավորություններ են ստեղծում և այլն, բայց իրականում այստեղ որևէ հավասար հնարավորության խնդիր չի լուծվում: Փաստացի լուծում են մաքսիմում հարկ «քերթելու» խնդիրը, որովհետև շատ լավ գիտեն, թե ինչ լուրջ դժվարություններ ենք ունենալու, և հարկային մուտքերի ապահովման լրացուցիչ բեռը պետք է արվի տնտեսվարողների հաշվին, իսկ դա եղած գործիքակազմով բարդ է, նոր գործիքակազմ է պետք:

Իսկ այն փաստացի նաև վախեցնելու, պատժիչ, կոպիտ ու կացնային ձևով է: Հարկային տեսուչը պետք է հարկային մուտք ապահովի, հիմնավոր կամ անհիմն առաջարկում է հարկային պարտավորություն: Գործարարը հրաժարվում է այդ պարտավորությունը կատարելուց: Հրաժարվելու, նաև կատարելու պարագայում վրա է հասնում հարկային հիմքով քրեական պատասխանատվությունը: Սա, իհարկե, կառաջացնի վախի մթնոլորտ, և շատ գործարարներ արդեն կլինեն ոչ հավասար պայմաններում: Իսկ ինչո՞վ է հարկային տեսուչը շահագրգռված նույնիսկ անհիմն կերպով հարկային պարտավորություններ առաջարկելու: Առաջին՝ պլանը կատարելու համար, հարկային մուտքեր չեն կարողանում ապահովել, տնտեսությունը չի աճում այն չափով, ինչ չափով կանխատեսվում էր, երկրորդ՝ իր «քյարը» այն բոնուսներն են, որոնք նա և իր համակարգը պետք է ստանան»,-նշում է մեր զրուցակիցը:

Նա հավաստիացնում է՝ սա ունենալու է հետևանքներ: «Կացնային այս կարգավորումները նկատի ունենալով՝ բազմաթիվ ներդրումային նախագծեր կհետաձգվեն կամ մասամբ կիրականացվեն: Գուցե սա կարճաժամկետ լրացուցիչ մուտքեր ապահովի պետական բյուջե, բայց երկարաժամկետում էական խնդիր է առաջացնելու՝ կրճատվելու են հարկային մուտքերը, որովհետև սա բացասաբար է անդրադառնալու տնտեսական ակտիվության վրա: Այս իշխանությունները օրվա խնդիր լուծող, իրենց մեկ օրվա իշխանությունը երկարացնող վարքագծով են առաջնորդվում, և այս նախագիծը տեղավորվում է իրենց վարքագծի և տրամաբանության մեջ: Սա լուրջ հարված է լինելու Հայաստանի ներդրումային միջավայրին, որովհետև նման կարգավորումները մեր նման երկրներում, որտեղ ամբողջական տեղեկատվական արդյունավետ համակարգեր չկան, լուծված չեն պետություն-մասնավոր գործընկերության բոլոր ինստիտուցիոնալ խնդիրները, նման կացին տալ պետության ձեռքը, նշանակում է լուրջ հարված հասցնել գործարար միջավայրին»,-ասում է պատգամավորը:

Սեպտեմբերի 1-ից տաքսի ծառայություն մատուցողները պետք է միանան հարկային էլեկտրոնային համակարգին և տրամադրեն էլեկտրոնային ՀԴՄ կտրոն։ Ի՞նչ ականներ կան այս փոփոխությունների հիմքում: «Ծրագրված հարկը չեն կարողանում հավաքել, որովհետև չեն իրականացրել արդյունավետ տնտեսական քաղաքականություն, բարձր տնտեսական աճը, որն իրենց հետ աղերս չուներ, չեն կարողացել կապիտալացնել, ոգևորվել են, գլուխ գովել, կապիտալ շինարարություն են իրականացրել, բյուջեի նախագիծ են հաստատել, բայց հիմա չեն կարողանում փող հավաքել, ամեն ամիս թերհավաքման ցուցանիշը բարձրանում է, հիմա ուղղակի պետք է «քերթեն» հարկը: Մի նախագծի մասին խոսեցինք, սա էլ մյուսն է: Վստահաբար ասում եմ, որ նման նախագծեր այս իշխանության օրոք շատ են լինելու:

Տաքսիստներից հետո և զուգահեռաբար անցնելու են մյուս ոլորտներին: Ի՞նչ է նշանակում՝ ոլորտում հարկային բեռն ավելացնելով՝ բարեփոխում են ոլորտը: Սա աբսուրդ է: Այս իշխանությունն առաջնորդվում է հետևյալ սկզբունքով. ընտրություններից առաջ խոստանում է բոլորին ամեն ինչ: Տաքսիստները կհիշեն, թե իրենց ինչ խոստումներ էին տալիս, երբ գալու էին իշխանության: Քվեն գողանում են, դրանից հետո ռեալ իրականությունն է, այս դեպքում մեղավոր են աղքատները, որոնց ուղեղում է աղքատությունը, մեղավոր են չինովնիկները, տաքսիստները, և սկսում են այդ մեղավորներին պատժելու գործողությունը: Վստահ եմ, որ հետո նորից կփորձեն շողոքորթել, քվե կորզել: Հիմա տաքսիստներին են լրացուցիչ հարկային բեռ առաջադրում, և դա ոլորտի բարեփոխումների հետ կապ չունի: Ոլորտը բարեփոխում են պետության մասնակցությամբ, դերակատարմամբ և պետություն-գործարար հանրություն փոխշահավետ գործադրմամբ: Ի՞նչ ես արել այդ ոլորտը կայացնելու համար, ի՞նչ մասնակցություն ես ունեցել, ի՞նչ ջանք ես դրել, որ հիմա էլ փորձում ես քո մասնակցությանը զուգահեռ որոշակի պետական հարկային բեռ ավելացնել: Այդ ոլորտում շահույթները պետք է ավելացած լինեն նաև պետության արդյունավետ կառավարմամբ և մասնակցությամբ, և այդ ավելացրածից իր մասը պետությունը պետք է վերցնի լիակատար տրամաբանական գործիքակազմով:

Արդյոք այն չափով, որով այդ ոլորտում ավելացնում են հարկային բեռը, ավելացե՞լ են այդ մարդկանց զուտ եկամուտները: Շատերը լավ օրից չէ, որ դիպլոմը տանը դրած, բարձրագույն կրթությամբ տաքսի վարելով՝ ընտանիք են պահում: Սա փաստ է: Եթե վերը նշված հարցի պատասխանը ոչ է, ուրեմն ավելի վատ վիճակ ես ստեղծում ոլորտի համար, ոչ թե բարեփոխում, այլ ավելի վատացնում ես վիճակը, որովհետև մարդիկ ծառայություն են մատուցում սեփական սոցիալական խնդիրները լուծելու համար: Եկամուտները չեն աճել, այդ ոլորտի մասնակիցները հազիվ ծայրը ծայրին են հասցնում, դու հարկային բեռ ես ավելացնում, նշանակում է, որ հարկերի վճարումը լինելու է կա՛մ իրենց եկամուտը նվազելու հաշվին, նրանց կյանքի որակը պետք է նվազի, կա՛մ էլ ավելի վատանա ծառայության որակը, այսինքն՝ անվադողն ուշ փոխեն, արգելակման համակարգի ծախսերն ավելի ուշ-ուշ պլանավորեն կամ չպլանավորեն, դա էլ հանգեցնելու է ծառայության անվտանգության, որակի նվազմանը»,-եզրափակում է Թադևոս Ավետիսյանը:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Բոլորս միասին ասում ենք՝ STOP Փաշինյան. ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին, Ազատության հրապարակում. Ալիկ ԱլեքսանյանԴԵՄՈԿՐԱՏԻԱ ՕՐԵՆՔ ԿԱՐԳԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ Կուսակցության շտաբի պետի հայտարարությունը«Ռուսաստանը ձեզ հետ է»՝ այն օգնությունը, որին նրանք սպասում են«Իրական Հայաստանի» գաղափարախոսություն․ պետականության ամրապնդո՞ւմ, թե՞ ազգային ինքնության սահմանափակում«Հայաստանի վարչապետի անմիջական ցուցումով իշխանությունները օրեցօր անպարկեշտ նախաձեռնություններով շարունակում են հանիրավի արշավը Հայ Առաքելական եկեղեցու դեմ». Եզրաս սրբազանի կոչըՎարդան Սարգսյանն առաջին անգամ ցույց է տվել որդուն. փոքրիկը դարձել է 1 տարեկան«ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ՃԱԿԱՏ» կուսակցությունը, միասնական ճակատով ԴՕԿ կուսակցության հետ մուտք է գործում համապետական ընտրապայքարԱպրիլի 11-ին`ժամը 17:00-ին, արի՛ Ազատության հրապարակ՝ քո ձայնը բարձրացնելու և փոփոխություն պահանջելու. Լենա ՄաթևոսյանԻրանի հարավ-արևմուտքում ԱԹՍ է կործանվել․ յոթամյա աղջիկ է զոհվել Երաժշտությունը, որ միավորում է աշխարհը․«Հայ վիրտուոզներ» ակադեմիա-փառատոնի եզրափակիչ համերգը Եղանակն առաջիկա օրերինԱշխատող ծնողների համար նախատեսվում է նոր արտոնություն․ օրենսդրական նոր նախագիծ Կարևորն այն է, որ հունիսի 7-ից հետո ոչ մի իրական ընդդիմադիր ուժի ձայն չփոշիանա. Տիգրան Աբրահամյան (տեսանյութ) Մեր երկրին փոփոխություն է պետք, միայն փոփոխությունը կփրկի մեր երկիրը անկումից. Նարեկ Կարապետյան «Ապրող հնչյունները՝ ծնված Արցախում»․ արցախցի պատանի երաժիշտները համերգաշարով հանդես կգան Հայաստանի մարզերումՀայաստանի և Թուրքիայի տնտեսությունները մրցակցային տնտեսություններ են, ոչ թե փոխլրացնող. Ռ. Քոչարյան ԶՊՄԿ-ն՝ հեղինակավոր @doingdigitalforum 2026-ի մասնակից ու արդյունաբերական փոխակերպման գործընկերՉի կարող երկրի արտաքին քաղաքականությունը հակառակվի երկրի տնտեսական շահերին. Քոչարյան Ուկրաինական թեմայով Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև շփումները շարունակվում են ոչ ֆորմալ և գաղտնի պայմաններում. Լավրով Ֆասթ Բանկի Visa ԱկնՔարտերով մեկնարկել է գարնանային մեծ խաղարկությունՌուսաստանի հետ հարաբերությունների խզումը հարվածելու է Հայաստանի տնտեսությանը․ Հրայր Կամենդատյան.Հայ-ղազախա-ադրբեջանական դավադրություն ռուսական շահերի դեմ Ընտրությունը քոնն է. դադարեցրու այս սարսափելի ընթացքը. Գոհար ՂումաշյանԵթե դու հայամետ ես, չպետք է քայլեր անես, որոնք հարվածի տակ են դնում հայ ժողովրդին. Ռոբերտ Քոչարյան Կինը թաղման ժամանակ կռվել է իր հանգուցյալ ամուսնու սիրուհու հետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹՀարցազրույց «Զանգեզուրի ՊՄԿ» ՓԲ ընկերության կայուն զարգացման գծով տնօրենի տեղակալ Տարոն Նավասարդյանի հետ Եվրամիությունը այսօր բավականին լուրջ դեգրեդացիայի մեջ է. Ռոբերտ ՔոչարյանԱյս իշխանությունը խուսափում է այն ամենից, ինչն ազգային է․ Ատոմ ՄխիթարյանԻրանը մերժում է ուրանի հարստացումը սահմանափակելու պահանջները Ռաբիսը որպես նորմ է սահմանվում՝ մոռացության մատնելով մեր հազարամյա ժառանգությունը․ Մենուա ՍողոմոնյանԱրարատԲանկը Leasing EXPO 2026-ին՝ էներգաարդյունավետ սարքավորումների լիզինգի հատուկ առաջարկով Որդ՝ Արտֆուդի պահածոյի մեջ. քաղաքացին ահազանգում է (Photo) Ես բանտում էլ եմ եղել, գործազուրկ էլ եմ եղել․ ինձ դրանով ոչ մեկ չի զարմացնի․ Փաշինյան Ձյան տախտակ. ի՞նչ պատմություն ունի շատերի սիրելի մարզասարքը. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (9 ԱՊՐԻԼԻ). Աշխարհում առաջին հրապարակային մշակութային ցուցահանդեսը, երգի առաջին ձայնագրությունը. «Փաստ»Դեռ կա՞ն մարդիկ, ովքեր հավատում են Փաշինյանին. «Փաստ»Ռուսաստանը կրկին հիշեցնում է ՀԱՊԿ մասին Հայտնաբերվել են 2011 թվականին անապատում անհետ կորած զբոսաշրջիկներըԻ՞նչ հետևանքներ կունենա Հայաստանի համար Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումը. «Փաստ»Փաշինյանը պատասխանում է լրագրողների հարցերին․ ՈՒՂԻՂԵրբ մեկ որոշումը դրական հետևանքներ է ունենում Փաշինյանի խուճապը սրվում է ժամ առ ժամ «Սրանից դաժան ցավ չկա, բայց ավագ որդի ունենք, հանուն նրա պետք է ապրենք». Շոթա Գևորգյանն անմահացել է հոկտեմբերի 28-ին Շեխերում. «Փաստ»Արցախի Խնուշինակ գյուղը վերածվել է խորհրդանշական տարածքի, որտեղ արտահայտվում է մշակութային ցեղաuպանnւթյան մեխանիզմը Արտառոց դեպք՝ Հրազդանի թիվ 14 հիմնական դպրոցում, մայրն ապտակել է որդուն ծաղրած մեկ այլ աշակերտի Ucom-ն առաջարկում է վիրտուալ ամպային սերվերի (VPS) ծառայություն Կադաստրի կոմիտեն առաջարկում է փոփոխություններ գույքի նկատմամբ իրավունքների և սահմանափակումների պետական գրանցման գործընթացում. «Փաստ»Դուք սխալ եք պահում ձիթապտղի յուղը. սխալ, որը սպանում է դրա օգտակար հատկություններըԿայացավ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համագումարը Մարդիկ պետք է գնան ընտրությունների և տեր կանգնեն իրենց քվեին․ Ցոլակ Ակոպյան