Երևան, 28.Հոկտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Junius․ ֆինանսական գրագիտության խաղ Idram Junior հավելվածում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Idram Junior հավելվածն արդեն ավելի հետաքրքիր է․ հենց հավելվածում կարելի է խաղալ ֆինանսական գրագիտության խաղ։ Ավելին, այդ խաղի միջոցով կարելի է պատրաստվել «Junius» ֆինանսական կրթության մրցույթին, որը կազմակերպվել է Idram Junior ֆինանսական հավելվածի և Կորիզ կրթական ծրագրի կողմից։

Թե «Junius» խաղը, թե մրցույթը ստեղծված են բարելավելու երեխաների գիտելիքները ֆինանսական ոլորտում։ Մրցույթին պատրաստվելու համար պետք է ներբեռնել Idram Junior ֆինանսական հավելվածը՝ նախատեսված հատուկ երեխաների ու պատանիների համար, գրանցվել ծնողի թույլտվությամբ և խաղալ «Junius» խաղն անմիջապես հավելվածում, հավաքել գիտելիքներ ու մասնակցել ամփոփիչ մրցույթին։

Իդրամ ընկերության Հաղորդակցման և ԿՍՊ ստորաբաժանման ղեկավար Տաթևիկ Վարդևանյանի խոսքով՝ «Junius» խաղը և մրցույթը կօգնի պատանիներին պատրաստվել նավարկել ֆինանսների աշխարհում՝ դառնալով էլ ավելի պատասխանատու կյանքի կազմակերպման ու ֆինանսների տնօրինման հարցում։ «Ֆինանսական գրագիտությունը ցանկացած մարդու կարևորագույն հմտություններից է․ դեռ փոքր տարիքից երեխաներին ֆինանսներին ծանոթացնելը թույլ է տալիս ապահովել նրանց գիտակից ու բարեկեցիկ ապագան։ Հենց այդ է պատճառը, որ որոշում կայացրինք համագործակցել «Կորիզ» կրթական ծրագրի հետ և խրախուսել երեխաներին պատրաստվել մեծ մրցույթին ու ստանալ արժեքավոր մրցանակներ, ավելի ստույգ՝ iPhone 15: Միևնույն ժամանակ նշեմ, որ երեխաները մրցույթից հետո էլ հնարավորություն են ունենալու խաղալ Junius խաղը Idram Junior հավելվածում և բարելավել իրենց գիտելիքները», - ասում է Տաթևիկ Վարդևանյանը։

Koreez կրթական ծրագրի հիմնադիր Սուրեն Ալոյանի խոսքով՝ «Junius» ֆինանսական կրթության խաղի հիմնական առաքելությունն է օգնել Հայաստանի Հանրապետության 3-8-րդ դասարանների աշակերտներին հասկանալ ֆինանսական աշխարհը և սովորել ֆինանսական հմտություններ՝ խաղի միջոցով: Այս նորարարական հավելվածը թույլ կտա երեխաներին իմանալ, թե ինչ է ֆինանսը, ինչպես ճիշտ տնօրինել գումարը, խուսափել ֆինանսական խարդախություններից և վստահորեն կողմնորոշվել ֆինանսական միջավայրում», - ասում է Սուրեն Ալոյանը։

Ամփոփիչ մրցույթը տեղի կունենա երկու փուլով․ 3-5-րդ դասարանների համար մրցույթը կանցկացվի սեպտեմբերի 10-ին, 6-8-րդ դասարանների համար՝ սեպտեմբերի 11-ին՝ առցանց ֆորմատով, ժամը 10։30-ից մինչև 19։00-ն ընկած ժամանակահատվածում՝ երեխայի նախընտրած ժամին։

Մրցույթի հաղթողներին սպասվում են տպավորիչ նվերներ․ երկրորդ և երրորդ հորիզոնականները կստանան անակնկալ մրցանակներ, իսկ առաջին հորիզոնականը զբաղեցնող գիտունիկները կստանան մեծ մրցանակ՝ 6 հատ iPhone 15-երից մեկը։

Գրանցվե՛ք մրցույթին հիմա koreez.am կայքում, ներբեռնե՛ք Idram Junior հավելվածն ու պատրաստվե՛ք կարևոր օրվան անմիջապես հավելվածի ներսում, հաղթե՛ք մրցույթն ու ստացե՛ք ոչ միայն կարևոր գիտելիքներ, այլ նաև արժեքավոր նվերներ։ Գրանցվել կարող եք մինչև սեպտեմբերի 8-ը։

Idram Junior-ի ու Koreez-ի հետ ֆինանսներ սովորելը այնքա՜ն հետաքրքիր և զվարճալի է։

ԻԴՐԱՄԸ ՎԵՐԱՀՍԿՎՈՒՄ Է ՀՀ ԿԲ ԿՈՂՄԻՑ

ID_PST_Koreex-x-Junius_NEWS_400x400.png

ID_PST_Koreex-x-Junius_NEWS_1200x400.png

Խաղաղությունը պետք է կնքվի բացառապես զիջումներն ամբողջությամբ դադարեցվելու պայմանով․ Նարեկ ԿարապետյանԷդ ո՞նց եղավ, որ Ադրբեջանի համար սահմանված՝ Նախիջևանը Ադրբեջանին կապելու նախապայմանն ավելի առաջնային եղավ Հայաստանի համար էդքան կարևոր խաղաղությունից․ Լենա ՄաթևոսյանԹվային ապագա և կայուն զարգացում․ IDBank-ի Վարչության նախագահի հարցազրույցը Forbes ամսագրինՈ՞վ է մեղավոր Խաղաղության համաձայնագիրը չստորագրելու և դրա ստորագրումը ձգձգելու համար․ Գառնիկ ԴավթյանTRIPP-ը խաղաղության պայմանագրից առաջ ընդունելով՝ արդյո՞ք ինքներրդ չեք փաստում, որ խաղաղության պայմանագրի կնքման գործընթացը ձախողել եք․ Իրինա ՅոյլյանԱրտակարգ դեպք Երևանում. Մալաթիայում փլուզում է տեղի ունեցել տներից մեկում. փրկարարները փլատակների տակից դուրս են բերել վիրավորներից մեկին, մյուսին որոնում ենԾնվել է 44-օրյա պատերազմում կյանքից հեռացած Ռազմիկ Սահակյանի փոքրիկ եղբայրըՍա է Հայաստանի տարածքի հաշվին Ալիևին արվող Փաշինյանի զիջումների իրական պատկերը․ Էդգար ՂազարյանԿառավարությունը TRIPP-ով փորձո՞ւմ է քողարկել Խաղաղության պայմանագրի ստորագրման իր ձախողումը․ Իրինա ՅոլյանԹերլիցքավորման համար «ՍՏԱՐՏ ՕԻԼ»-ը կվճարի 1 մլն դրամից ավելի տուգանքԻնչո՞ւ է կառավարությունը հանրությունից թաքցնում, թե Հայաստանի Հանրապետության տարածքի կոնկրետ ո՞ր հատվածներն են ներառված TRIPP նախագծում․ Մարիաննա ՂահրամանյանՄայրաքաղաքի պարեկները 22 փաթեթ կրիստալ են հայտնաբերել․ երեք անձ ձերբակալվել էԵվրոպական երկրները չեն մասնակցի եռակողմ բանակցություններին․ Յուրի ՈւշակովԹրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը ընդմիշտ կզրկի Իրանին միջուկային ծրագրերից Կենդանակերպի այս նշաններին սպասվում է երջանկության և սիրո ալիք. ո՞վ կհայտնվի հաջողության գագաթնակետին Ինչպես են մեղրով թեյերը վնասում անոթներդ Կառավարությունն ուրիշ էլ ի՞նչ զիջումներ է պատրաստվում անել Ադրբեջանին. տեսանյութ«Իլոն Մասկը հանճարեղ մարդ է». Պուտինը՝ Մասկի հետ Ռուսաստանի շարունակական շփումների մասին ԵՄ-ն հստակեցրել է դիրքորոշումը ռուսական գազի հարցում Երևան–Աշտարակ ճանապարհի վթարից տուժած 13-ամյա աղջկա վիճակը բարելավվել է Յամալի հայրը մեղադրվում է մատուցողուհու վրա թքելու և տղամարդու վրա հարձակվելու մեջ Իսպանիան սգի մեջ է. սարսափելի երկաթուղային վթարի պատճառով չեղարկվել են այսօրվա բոլոր ֆուտբոլային հանդիպումները Մեկնարկում է հայտերի ընդունումը․ «Հայ Վիրտուոզներ» միջազգային ակադեմիա-փառատոն 2027Իրանի հետ հակամարտության համար ԱՄՆ ռազմական ծախսերը գերազանցել են 47 միլիարդ դոլարը Ռուսաստանում զինվորական գրքույկի բացակայությունը կարող է լուրջ խոչընդոտներ առաջացնել Փաշինյանը ցավակցություն է հայտնել Իսպանիայում երկաթուղային վթարի հետևանքով զոհերի կապակցությամբ Իսպանիայի թագուհի Սոֆիան այցելել է Գառնիի տաճար և «Քարերի սիմֆոնիա» Զելենսկին առաջին անգամ համաձայնել է Ռուսաստանի պայմաններինԻշխանությունները երկրի համար ամենավատթար իրավիճակում էլ շարունակում են ժողովրդին մոլորեցնել. Հրայր ԿամենդատյանՊՆ վարչական համալիրում տեղի է ունեցել պաշտպանության նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստը Մեկնարկում է մասնագիտական ուսումնական հաստատությունների հեռակա ուսուցման տեղերի համար դիմում-հայտերի ներկայացման փուլը. ԿԳՄՍՆ Հայաստանը կհյուրընկալի IFMA-ի մուայթայի Եվրոպայի առաջնությունը Թրամփը չեղարկել է ԱՄՆ-ում նավթի և գազի արդյունահանումից մեթանի արտանետումների սահմանափակումները Չկա Ալիևի մի ելույթ, որի ընթացքում նա մոռանա ատելություն քարոզել հայերի և հայ ժողովրդի հասցեին. Տաթևիկ Հայրապետյան Հայաստանի հավաքականը սկսեց պայքարը Չինաստանի Նինբո քաղաքում անցկացվող ծանրամարտի աշխարհի առաջնությունում․ առաջին արդյունքը Անվտանգության բաժնի աշխատակիցը փրկել է ջրում խեղդվող աղջկանԻսրայելական ընտրությունների արդյունքները որոշում են խորհրդարանի կազմը, բայց չեն երաշխավորում նոր կառավարության ձևավորումը. ԶաքարյանԱՄԷ նախագահը Flydubai ավիաընկերության ինքնաթիռի անձնակազմին պետական ​​պարգև է շնորհել քաջության համար Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին 40-ամյա վարորդը «ՈւԱԶ»-ով բшխվել է ծառին․ կան վիրավnրներ Ալիևը և մեր իշխանություները ցանկանում են Հայաստանը դարձնել միայն սպասարկող պետություն. Արմեն ՄանվելյանՄեր ժողովրդին անհրաժեշտ է պետականամետ իշխանություն. Արեգ ՍավգուլյանԽաղաղության համաձայնագրի բացակայության պայմաններում TRIPP-ը թույլ է. տեսանյութ«Kinder» ձվիկների մեջ թունավոր նյութեր և օճառի մասնիկներ են հայտնաբերելՆիդեռլանդները 1,2 միլիարդ եվրոյի ոչ ռшզմական օգնություն կուղարկի Ուկրաինային 2027-2029 թվականներին Ծավ բնակավայրի ջուրը, ըստ սնդիկի պարունակության ցուցանիշի, համարվում է անվտանգ․ ԱՆ Պարզվել է Իսպանիայում գնացքների բախման հնարավոր պատճառը Զելենսկիի և Պուտինի միջև հանդիպումը կկազմակերպվի շատ շուտով. Թրամփ COP17-ի շրջանակում «Մշակույթ և բնություն» համաժողովի մասնակիցներն այցելել են Գեղարդ, Գառնի և Սևան ԹՐԻՓՓ նախագծի շուրջ ԱԺ-ն նոր որոշում է ընդունել Սկզբունքային հարց․ Բարսելոնան հրաժարվում է վճարել Ալվարեսի գործով տուգանքը և կբողոքարկի որոշումը