Երևան, 01.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Ինչո՞ւ է սուզվում ՏՏ ոլորտը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Դեռևս Խորհրդային Միության տարիներին լինելով ծրագրային ապահովման մշակման, էլեկտրոնիկայի և կիսահաղորդիչների արտադրության կարևոր կենտրոն՝ Հայաստանը հատուկ նախադրյալներ է ստեղծել անկախությունից հետո ՏՏ ոլորտի զարգացման համար։ Բացի այդ, Հայաստանին որոշակի առավելություն է ապահովում որակյալ մասնագիտական ռեսուրսը։ Եվ ժամանակի ընթացքում բազմաթիվ ընկերություններ ներգրավվեցին այս ոլորտում՝ ապահովելով բարձր աճ։

Իսկ ՀՀ կառավարությունը, տեսնելով համաշխարհային մակարդակում տեխնոլոգիական ուղղության կարևորությունը, ոլորտը հռչակեց որպես տնտեսության գերակա ուղղություն։ Եվ տարիներ շարունակ ՏՀՏ ոլորտը էական մասնաբաժին էր զբաղեցնում Հայաստանի տնտեսության կառուցվածքում։ Հետաքրքրական է, որ Հայաստանի տեխնոլոգիական ոլորտը 2022 թվականին նոր խթան ստացավ, երբ ռուսաստանցի բազմաթիվ ռելոկանտ ծրագրավորող մասնագետներ տեղափոխվեցին Հայաստան ու սկսեցին իրենց ընկերությունները ևս տեղափոխել մեր երկիր։ ՏՏ ոլորտի ռուսաստանցի ներկայացուցիչների մեծ ներհոսքը բարդացրեց հայ մասնագետների աշխատանքը՝ ստեղծելով լրացուցիչ մրցակցային ֆոն։ Բայց շուտով ՏՏ-ի դաշտում գործունեություն ծավալողները նոր խնդրի առաջ կանգնեցին, երբ դրամը սկսեց արժևորվել դոլարի նկատմամբ։

Քանի որ Հայաստանի ՏՏ ընկերությունները հիմնականում սպասարկում են արևմտյան տեխնոլոգիական կազմակերպություններին, ապա իրենց գումարները ստանում են հիմնականում դոլարով, ինչն արդեն նոր պայմաններում դրամային արտահայտությամբ ավելի քիչ գումար էր կազմում։ Արդյունքում բարդ իրավիճակի առաջ կանգնած ՏՏ ոլորտի ներկայացուցիչները դիմեցին կառավարությանը՝ աջակցություն ստանալու ակնկալիքով։ Եվ միայն ամիսներ շարունակ խնդրի բարձրաձայնումից հետո կառավարությունն ուշացումով որոշեց որոշակի աջակցություն տրամադրել այս դաշտում գործող տնտեսվարողներին։ Մինչ իշխանությունները ծրագրի գործարկումից հետո հայտարարեցին, թե իրենց տրամադրած օգնությունը ծառայել է իր նպատակին, որոշ ընկերություններ օգտվեցին այդ աջակցությունից ու անմիջապես փակվեցին։ Խնդիրն այն է, որ պետության կողմից տրամադրվող աջակցության երկարաժամկետ խնդիրները ձևակերպված չէին, քանի որ ընկերությունները կարող էին այն ստանալ մաս առ մաս որոշակի նպատակային թիրախների հասնելու դեպքում։

Հայաստանի հարկային դաշտը ևս միտված է ՏՏ ոլորտի ներկայացուցիչների բեռն ավելացնելուն։ Շրջանառության հարկը ՓՄՁ–ների համար 2025 թվականի հունվարի 1-ից 5 %-ից բարձրանալու է մինչև 10 %: Իսկ ՏՏ ընկերությունների համար սահմանված շահութահարկի արտոնությունները 2024 թվականի ընթացքում աստիճանաբար դադարել են, նվազեցված 10 % եկամտահարկն էլ 2025-ի հունվարի 1-ից դառնալու է 20 տոկոս։ Արդյունքում Հայաստանում վերացվում են ՏՏ դաշտում գործունեություն ծավալելու առավելությունները։ Դա է պատճառը, որ 2023 թվականի սկզբից սկսած ՏՏ ոլորտը կանգնած է, իսկ այս տարվա առաջին կեսին արդեն իրավիճակն ուղղակի տագնապալի է։ Հայաստանի ամբողջ ՏՏ արդյունաբերությունն այս տարվա առաջին կեսին 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ 14 տոկոսով պակաս արդյունք է ստեղծել։ 2023 թ. սկզբից մինչ հիմա աշխատավարձերը ոլորտում մնում են անփոփոխ։ Բնական է, որ նույնիսկ հայաստանյան մասնագետները նախընտրում են իրենց ընկերությունները գրանցել արտերկրում, քանի որ ավելի բարենպաստ հարկային դաշտ է ստեղծված և մեծ հնարավորություններ կան ներդրումներ ներգրավելու համար։ Արդյունքում ՀՀ–ում օտարերկրյա գրանցում ունեցող ՏՏ ընկերությունների թվի ավելացում է արձանագրվում։ 2024 թվականի առաջին կիսամյակի ընթացքում դրանց թիվը շուրջ 3000– ով ավելացել է` 5511-ից հասնելով 8180–ի։ Փոխարենը կտրուկ նվազել են Հայաստանում գրանցված ՏՏ ընկերությունները` 5163ից հասնելով 1174–ի (4,4 անգամ)։

Բացի այդ, Հայաստանից հեռացել են ոչ միայն ռուսաստանցի ռելոկանտ մասնագետները, այլև հայ մասնագետների արտահոսք է տեղի ունենում, կրճատվում են ոլորտում իրականացվող ներդրումները։ Հոսքը հիմնականում տեղի է ունենում դեպի Վրաստան, որին հաջողվել է վերջին տարիներին բազմաթիվ ՏՏ ընկերությունների գրավել իր կողմը, Կիպրոս ու հատկապես ԱՄԷ, որտեղ շատ բարենպաստ պայմաններ են ստեղծված։

Ստացվում է, որ եթե ՏՏ ոլորտի անկումը երկար շարունակվի, ապա որոշ ժամանակ անց կարող ենք ուղղակի կորցնել տնտեսության այս ճյուղը։ Իշխանությունները պետք է ՏՏ ոլորտի խթանման նոր ծրագիր մշակեն ու արագ գործեն, այլապես հետագայում ավելի դժվար է լինելու ոլորտի ներուժը վերականգնելը։

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

«ՍԵՐՈՒՆԴ»-ի մեկնարկը. առաջին հեղինակային մոդելը՝ նպատակադրված երեխայի համակողմանի զարգացման վրա՝ արհեստական բանականության հենքովԻնչ կպահանջի Ռուսաստանը ՓաշինյանիցՉկա որևէ իրավական հիմք, որ Տիգրանաշենն Ադրբեջանի տարածք է. Ավետիք ՉալաբյանԻրանի ԶՈւ-ն առանց պատասխանի չեն թողնի ԱՄՆ-ի ոչ մի uադրիչ գործողություն. Բաղաի Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհվել է առնվազն 4 մարդ «Յունիսպորտը» դուրս եկավ ֆուտզալի Չեմպիոնների լիգայի հիմնական փուլ Այս պահի տվյալներով՝ Հայաստանում առաջին դասարան հաճախելու նպատակով հայտարարագրվել է 33 հազար աշակերտ. ԿԳՄՍՆ Սաուդյան նավթ տեղափոխող գերտանկերներ են հարձակման են ենթարկվել Այսօրվանից վարորդական իրավունքի վկայական ստանալու որակավորման տեսական քննություններն անցկացվում են ըստ կարգերի խմբավորված հարցաշարերով Ես վստահ եմ, որ մենք կհաղթենք. Փեզեշքիան 25-օրյա հավաքների օրերը հայտնի են Մոսկվան շարունակում է աշխատել Երևանի հետ՝ կատարելով իր բոլոր պարտավորությունները. ՌԴ տրանսպորտի նախարար Հայաստանի հավաքականի կիսապաշտպանը տեղափոխվեց ՌՊԼ 5 տարի իմ նման տղերքին չլսեցիք, որ ասում էինք՝ երկու լարի վրա խաղալ հնարավոր չէ․ Մհեր ԱվետիսյանԱմիսներով մարդկանց անհիմն մեղադրանքով պահում են բանտերում, և ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում. Արմեն ՄանվելյանԳյուղատնտեսությամբ զբաղվող մարդկանց դժվարությունները, ցավոք, մեկ էտապով չեն ավարտվելու. Հրայր ԿամենդատյանՀայաստանում կան շատ պայծառ մարդիկ, որոնց հետ միասին պետք է վեր հանենք մեր երկիրը. Աննա ԿոստանյանՊուտինը կոչ է արել բարձրացնել ՄԱԿ-ի գործունեության արդյունավետությունը Վենսը Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգության ապահովումը համարել է ԱՄՆ-ի հիմնական խնդիրը Ամբողջ տարածաշրջանն է գին վճարում Իսրայելի ագրեuիվ քաղաքականության համար. Էրդողան Բլոգեր Անկիտ Բալիյանին անհայտ անձը կյանքից զրկել է մարզասրահից դուրս գալիս Մենք նույնպես եղել ենք դպրոցական․ Ուժեղ ՀայաստանԲաքուն և Երևանը աշխատում են փոխադարձ առևտուրը ընդլայնելու ուղղությամբ. Ալիև Պուտինը և Ալիևը կարճ զրուցել են ՇՀԿ գագաթնաժողովի շրջանակում Թրամփը խնդրել է Apple-ին իր քարտեզներում փոխել Օնտարիո լճի անվանումը Ի՞նչ կապ ունի «պարսկական խնձորը» Չինաստանի հետ. «Փաստ»Յամալի երկու գոլ խփել տեսնելը նույնպես ինձ շատ է ուրախացնում. Ֆլիկ Գազատար է վնասվել. Կենտրոն վարչական շրջանի մի շարք հասցեներում գազանջատում է Հարբած տղամարդը սպանել է որդունՍպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. օդի ջերմաստիճանը կբարձրանա «Ռուսաստանին չլսելու գինը շատ թանկ է լինելու Հայաստանի համար»․ քաղաքական ուղերձ Երևանին․ Մհեր Ավետիսյան ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (1 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ).Սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմը. «Փաստ»Երիտասարդությունը կարող է անգնահատելի դեր ունենալ հայ-ռուսական հարաբերությունների ամրապնդման գործում. Զախարովա Թրամփի վարկանիշն ընկել է Բայդենի նվազագույնից էլ ցածր Կրթական համակարգի խորքային խնդիրները՝ նոր ուսումնական տարվան ընդառաջ. «Փաստ»ԱՄՆ ցամաքային ուժերի նախարարը հրաժարական է տվել Փիթ Հեգսեթի հետ լարված հարաբերությունների պատճառով Ընդդիմությունը պետք է անցում կատարի միասնական և կոորդինացված գործողությունների. Մենուա ՍողոմոնյանԵթե պլանավորում եք ինքնասպան լինել, ապա քիչ հավանական է, որ թիկնապահ պետք լինի. «Փաստ»Կան եզակի դատավորներ, որոնք Փաշինյանին չեն ենթարկվում. Ցոլակ Ակոպյան Տատիկը սպանել է չորս թոռներին և սեփական դստերը. ի՞նչ է հայտնիԵրթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Նալբանդյան և Վարդանանց փողոցների խաչմերուկում Նեպալում ջրհեղեղի հետևանքով զnhերի թիվը գերազանցել է հազարը Ի՞նչ «ծրագրեր» ունի Նիկոլ Փաշինյանը. «Փաստ»Համատեղ ջանքերով մեզ կհաջողվի գրանցել նոր հաջողություններ բազմակողմ հարթակներում․ Փաշինյանը՝ Ֆիցոյին Ուկրաինան չպետք է կոնկրետ արդյունքներ ակնկալի ԵՄ պաշտպանության նախարարների ոչ պաշտոնական հանդիպման արդյունքներով. Կալլաս Թուրքիան շարունակելու է աջակցել Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության հաստատմանը. Էրդողան Volkswagen-ը իր գործարանի ամենամեծ արևային էլեկտրակայանում խոտհնձիչների փոխարեն 100 ոչխար է բաց թողել «Կյանքը շատ էր սիրում, այնքան պլաններ ուներ Մխոս». կամավոր Մխիթար Կուջոյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Ներքին Հոռաթաղում. «Փաստ»Բերքաբեր գյուղի մոտ կիրականացվեն պшյթեցման աշխատանքներ. ՊՆ ԱՄՆ-ն ունի բավարար ռшզմական ներուժ՝ աշխարհում առկա uպառնալիքներին, այդ թվում՝ Չինաստանին դիմակայելու համար. Վենս