Երևան, 02.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

«Ուժ են տալիս հուշերը և հույսը, որ Միքայելս կվերածնվի».Միքայել Պողոսյանն անմահացել է Իշխանասարում 2022 թ. սեպտեմբերի 13-ին. «Փաստ»

ՀԱՐՑԱԶՐՈՒՅՑ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Շատ աշխույժ, կատակասեր երեխա էր Միքայելս: Իրեն ամեն ինչ հետաքրքրում էր. ֆուտբոլ, կարատե, փորագրություն: Տարբեր խմբակների է հաճախել, իր հետաքրքրասիրությունը բավարարել»,-«Փաստի» հետ զրույցում ասում է տիկին Սրբուհին՝ Միքայելի մայրիկը: Հիշում է՝ որդին անգամ քաղցր բամբակի սարք էր պատրաստել. «Այնքան համեղ էր իր պատրաստած բամբակը»:

Միքայելը ծնվել է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում: «Նշանակված ժամկետից 20 օր շուտ ծնվեց տղաս: Քաշը փոքր էր, բայց մեծացավ իմ տղան ու ինձ համար շատ լավ բալա դարձավ»: Սովորել է գյուղի դպրոցում: «Շատ ընդունակ էր, բայց չէր սովորում: Երբ իրեն ասում էի՝ Մի՛ք, նստիր ու դասերդ սովորիր, արձագանքում էր՝ ես ուսուցչի պատմածով արդեն ամեն ինչ գիտեմ: Երբ հիմա կարդում ենք իր գրածները, տառերը չենք կարողանում հասկանալ»,-խոսափողի այն կողմում զգացվում է մայրիկի ժպիտը: Միքայելի հետաքրքրությունը դպրոցում «պտտվում» էր անգլերենի շուրջ:

Իններորդ դասարանն ավարտելուց հետո ընդունվել է Նոր Գեղիի Գ. Աղաջանյանի անվան պետական գյուղատնտեսական քոլեջ՝ «Փոխադրումների կազմակերպում և կառավարում տրանսպորտում» բաժինը: «Կարող էր տարկետում ստանալ, իրեն առաջարկեցին, բայց ուսումը կիսատ թողեց և զորակոչվեց ծառայության: Ասաց՝ գնամ ծառայելու, որ ընկերներիս հետ էլ վերադառնամ: Համոզում էինք ուսումը շարունակել, բայց արձագանքեց՝ մա՛մ, ոչ մի խոսք, գնալու եմ բանակ: Հայրիկը չէր ծառայել, Միքայելն էլ ասում էր՝ գնամ, պապայիս պարտքը տամ ու գամ»:

Միքայելը սովորելուն զուգահեռ նաև աշխատել է ջերմոցային տնտեսությունում: «Ամեն ինչից գաղափար ուներ, իր համար կարծես անհնարին ոչինչ չլիներ: Ասաց, որ բանակից վերադառնալուց հետո ուզում է ընդունվել Ագրարային համալսարան, քանի որ իրեն ջերմոցային տնտեսությունը, կարծես թե, ավելի հոգեհարազատ է: Երբ արդեն Խնձորեսկում էր ծառայում, զրուցում էինք, ասում էր՝ մամ, այնքան լավ արև կա մեզ մոտ, իսկը ջերմոց կառուցելու տեղ է»: Այսպիսին էին Միքայելի նպատակները, որոնք պետք է իրականություն դառնային զինվորական ծառայության ավարտից հետո:

Միքայելը պարտադիր զինվորական ծառայության է մեկնում 2022 թ. հունվարի 12ին: Ծառայել է Խնձորեսկում, այնուհետև տեղափոխվել Գորիսի «Զանգեր»: Մայրիկն ասում է՝ որդին սիրով է մեկնել բանակ: «Պատերազմից հետո հոգեբանորեն դժվար էր, Միքայելը նաև իր մանկության ընկերոջն էր կորցրել, բայց առանց երկմտելու մեկնեց ծառայության: Երբեք չի տրտնջացել, չի բողոքել: Երբ ես էի նեղսրտում, արձագանքում էր՝ մա՛մ, տղա ենք, ամեն ինչ կանցնի, կգնա: Մի անգամ տեսազանգով զրուցում էինք, դրանք վերջին օրերն էին, խրամատ էին փորել, դեմքն ամբողջությամբ փոշու մեջ կորած էր: Նեղվեցի, հուզվեցի անգամ, բայց ինքը դրան հանգիստ էր վերաբերվում՝ տղա ենք, մա՛մ, մի նեղվի, ամեն ինչի միջով էլ պիտի անցնենք: Իրեն միշտ ասում էի՝ Մի՛ք ջան, որ դու լավ լինես, ես էլ լավ կլինեմ, ինքն էլ նույնն ինձ էր ասում՝ որ դուք լավ լինեք, ես էլ լավ կլինեմ: Շատ լավ ընկերներ ունեցավ բանակում ծառայելու ընթացքում, հիմա էլ մեզ հետ կապ են պահում տղաները, գնում-գալիս են»:

Սեպտեմբերի 12-ի լույս 13-ի գիշերը պատերազմ սկսվեց: «Այդ ընթացքում Հայաստանում չէինք: Միքայելն արձակուրդ եկավ, բայց մենք գալ չկարողացանք: Ամուսինս ասաց՝ միանգամից սեպտեմբերին կգանք: Որքան սեպտեմբերը մոտենում էր, Միքոս այնքան ուրախանում էր. «Մա՛մ ջան, պա՛պ ջան, դուք միայն եկեք, դիրքերից իջնելուց հետո խոսք են տվել, որ հինգ օր խրախուսական արձակուրդ են տալու»: Պատերազմի գիշերը տագրոջս կինը զանգահարեց, իրենց տղան ծառայում էր Կապանում, նրա հետ կարողացել էին խոսել: Ասացին, որ զանգում են Միքայելին, սակայն կապ հաստատել չեն կարողանում: Միքայելն ինձ ասել էր, որ Իշխանասարում են լինելու, իսկ այնտեղ կապը լավը չէ, պետք է բավականին իջնի, որ կարողանա խոսել: Ասացի, որ պետք չի զանգել, միևնույնն է, իրենց մոտ կապը չի «բռնում»: Դրանից առաջ Միքայելը հայրիկին ասել էր՝ պա՛պ, ինչ-որ բանի ենք սպասում, որ չզանգեմ, ուրեմն խառն ենք, կխախանդվեմ ու կզանգեմ, մամային բան չասես: Հայրիկն էլ ասել էր, որ զգույշ և ուշադիր լինեն»:

Եվ այդպես էլ Միքայելի հետ կապ հաստատել չհաջողվեց. «Ամուսինս իմ ու իր եղբոր հետ ուղևորվեց Գորիս: Իրենց խաբել էին, ասել, որ երեխեքը թաքնվել են, բայց նրանք մինչև առավոտյան վեցը կռիվ են տվել: Զենք են ուզել, բայց որևէ մեկը նրանց օգնության չի հասել, թիկունքը բաց է մնացել, տղաների հրամանատարն էլ իրենց հետ զոհվել է: Իրար մենակ չեն թողել, ընկերներ են եղել տղաները»:

Սեպտեմբերի 13-ին Իշխանասարում զոհվում է նաև Միքայելը: Նա տուն է «վերադարձել» օրեր անց՝ 95 տղաների հետ: «Ամուսինս ասում է՝ տղաներ կային, որոնք անճանաչելի էին, բայց Միքայելը ճանաչելի էր, կարողացել ենք իրեն տեսնել: Նրա ոտքերից է վիրավոր եղել, երևի արնաքամ է եղել: Օգնության չեն հասել, որ կարողանային տղաներին իջեցնել, վիրավորներից շատերը կարող էին փրկվել»: Իշխանասարի պատմության մեջ այնքան շատ են «եթե»-ները, կան շատ անպատասխան հարցեր, ինչպես տիկին Սրբուհին է նաև հավելում, ավաղ, տղաներից որևէ մեկը ողջ չի մնացել, որ կարողանա պատմել, թե իրականում ինչ է տեղի ունեցել. «Տղաները հետմահու պարգևատրվել են «Մարտական ծառայություն» մեդալով: Բայց չէ՞ որ նրանք այդքան անձնուրաց պայքարել են: Ուզում ենք բողոքարկել այդ մեդալներով պարգևատրելու որոշումը»:

Իսկ հիմա ընտանիքին ուժ են տալիս Միքայելի մասին հուշերը, նրա քույրիկը, հույսը, որ Միքայելը կվերածնվի. «Երևի Միքայելը գիտեր, որ ուժեղ ենք, կդիմանանք: Նեղվում ես, կարոտում, ինչ-որ պահ է լինում, ասում ես՝ Միքոն այստեղ լիներ, այսպես կասեր: Որքան ապրում ենք, այնքան էլ նա է մեզ հետ ապրում: Մենք իրենց չենք տեսնում, բայց իրենք մեզ տեսնում են»:

Հ. Գ. - Միքայել Պողոսյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայության» մեդալով: Հուղարկավորված է Նոր Գեղիի զինվորական պանթեոնում:

ԼՈՒՍԻՆԵ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հայաստանը՝ ռեսուրսների, կայունության և հնարավորությունների խաչմերուկումԿիևը տարհանում է Խարկովի մոտ գտնվող Սլատինո գյուղի բնակիչներին. ՏԱՍՍ «Իշխանությունն այնքան է լպիրշացել, որ կարող է աթոռ նետել ընդդիմադիր պատգամավորների վրա՝ վստահ լինելով, որ անպատիժ է մնալու. Սա վատ նախադեպ է». Աննա Կոստանյան ԻՀՊԿ-ն հայտարարել է, որ Հորմուզի նեղուցում երկու լցանավ ականի վրա պայթել է Հայկական անձնագրերը՝ օտարերկրյա կազմակերպության ձեռքում․ ազգային անվտանգության ի՞նչ ռիսկեր կան. Աննա ԿոստանյանՌԴ ՊՆ-ն հայտարարություն է տարածել«Վեյմարյան փրկիչը» կամ Ինչպես անցնել էկոնոմիկայից դեպի «պատմական» աղետ. Հրայր ԿամենդատյանԻրավասու մարմինները Շաքիի դեպքի մանրամասները փորձում են «սվաղել» և խլացնել միջադեպի ձայնը. Տիգրան Աբրահամյան Գերագույն ռադան բողոքել է, որ Իտալիան 10 ամիս շարունակ ռազմական օգնություն չի ցուցաբերել Ուկրաինային Հրդեհ՝ Մրգաշենում․ հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի հարևան շինություններ Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին«Ուժեղ Հայաստան»-ը Ստեփանավան համայնքի ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու վերաբերյալ դիմում է ներկայացրել. Մելոյան Ծանրամարտի ԱԱ․ Հայաստանն այսօր երկու մասնակից ունի Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Արթուր Դանիելյանի կյանքի կարգախոսը. տեսանյութՖլորիդայում կործանված ինքնաթիռի օդաչուն հայտնել էր եղանակային վատ պայմանների մասին «Զվարթնոցում» 6 օր թռիչքուղու վերանորոգման աշխատանքներ կիրականացվեն․ ցերեկային ժամերին չվերթերը կդադարեցվեն Պրեստիժ Դիզայնը նշել է գործունեության առաջին տարեդարձը և բացել նոր ցուցասրահ Թրամփը կարող է միջուկային հարված հասցնել Իրանին․ Կառլսոն Օրվա եղանակը Երևանում Զելենսկին պատրաստ է հանդիպել Պուտինին Նոյեմբերի 3-ից 4-ը Երևանի որոշ հատվածներում և Կոտայքի մարզում ջուր չի լինի Ֆլորիդայում ինքնաթիռի վթարի հետևանքով ինը մարդ է զոհվել ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի ենՇնորհավորում եմ Ձեզ օծման և գահակալության 27-րդ տարեդարձի առթիվ. Սամվել ԿարապետյանԶելենսկին Ղրիմի հարցով հստակ ուղերձ է հղել Մոտ 1000 բեռնատար է սպասում Վերին Լարսով անցնելուն Զելենսկին Պուտինին առաջարկել է հանդիպել «Մենք գալիս ենք»․ Մեդվեդևն արձագանքել է մեղադրանքներին Ռուսական դիզելը Եվրոպա է մտնում այլ ապրանքանիշերի ներքո. ՌԴ փոխվարչապետ Իրանը բարձրացնում է ԶՈւ մարտունակությունը` ագրեuիայի դեպքում պատասխան տալու համար. Իրանի ՊՆ ԱՄՆ-ն ոչնչացրել է Իրանի միջուկային ներուժը․ Թրամփ Իրանը Մեծ Բրիտանիայի թագավորական նավատորմը և թագավորական ռազմաօդային ուժերը հայտարարել է ահաբեկչական կազմակերպություններ Պեսկովը նշել է Ուկրաինայի շուրջ բանակցություններին Եվրոպայի մասնակցության պայմանը Մեր սահմանները պաշտպանելու համար բոլոր միջոցները կիրառել․ Արշակ Կարապետյանի հրամանը՝ 2021-իցՖիլմի մասին պատմում է Սեդա Գապրանյան-Մելքոնյանը՝ Մոնթե Մելքոնյանի այրին Թրամփը հայտարարել է, որ Իրանի հետ բանակցությունները լավ են ընթանում Սպանության նախապատրաստություն, ծանր հանցագործություններ, զենքեր. բացահայտումներ Լոռիում Ուկրաինայի զինված ուժերը հարձшկվել են ինքնահռչակ ԼԺՀ-ում քաղաքացիական ավտոբուսի վրա. կան զnհեր Իրանը չի սպասի հակառակորդի հարձակմանը․ Թեհրանի կոշտ նախազգուշացումը Թրամփը պատրաստ է Զելենսկուն հրավիրել Մայամիում կայանալիք G20-ի գագաթնաժողովին Վլադիմիր Պուտինը երբեք չի հրաժարվել Զելենսկու հետ խոսելուց․ Ուշակով Ռուբլին էժանացել է, դոլարը` թանկացել. տարադրամի փոխարժեքը՝ նոյեմբերի 1-ի դրությամբ Երեկ Ֆրանսիայում բողոքի ցույցերի ժամանակ ձերբակալվածների թիվը գերազանցել է 560-ը Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարանին Ռուբիո․ ԱՄՆ-ն չի օգնել Ֆլավիո Բոլսոնարուին ընտրություններում պարտվելուց հետո հեռանալ Բրազիլիայից Իսպանական Լա լիգայի 11–րդ տուրի շրջանակում «Բարսելոնան» հաղթեց «Ալավեսին» Արցախի բնիկ ժողովրդի իրավունքները դուրս են մնացե՞լ COP17-ի օրակարգից․ Աննա Կոստանյան Շարունակելու ենք հզորացնել Հայաստանը և թույլ չենք տալու նոր զիջումներ․ Ուժեղ Հայաստան Եվրահանձնաժողովը Լեհաստանից պահանջել է ապահովել Սահմանադրական տրիբունալի աշխատանքը Նոյեմբերի առաջիկա օրերի եղանակը