Խոշոր հրդեհ՝ Արարատի դիզվառելիքի պահեստում. կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր՝ օգոստոսի 24-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, արդեն 30 րոպե է՝ ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Արարատի և Երևանի մի քանի հրշեջ-փրկարարական ջոկաներից ժամանած հրշեջները պայքարում են Այնթափ գյուղի 13-րդ փողոցում գտնվող բենզալցակայանների տարածքում առաջացած կրակի դեմ:
Կրակն ու ծուխը տեսանելի են մի քանի հարյուր մետրից:
Տեղում է նաև շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, որպեսզի եթե անհրաժեշտություն լինի, օգնություն ցուցաբերեն:
Ըստ նախնական տեղեկությունների՝ այս պահին տուժածներ չկան:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live
1
Ինչո՞ւ է ձերբակալվել Եղեգնաձորի համայնքապետը
2
Զինվորականների համար տարիքային շեմ է բարձրացվել․ կառավարության որոշումը
3
Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 26-ի դրությամբ
4
Ռուբլին շարունակում է աճել. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 23-ի դրությամբ
5
Վթարի է ենթարկվել դերասան, ռեժիսոր Արամ Ավետիսյանը․ Տեսանյութ



