Հրազդանի կիրճը նախատեսվում է ճանաչել ռեկրեացիոն գոտի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հրազդանի կիրճին նախատեսվում է շնորհել հանգստի և առողջարարության գոտու կարգավիճակ՝ սահմանելով նման տարածքներին բնորոշ հստակ պայմաններ: Այդ մասին «Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում նշեց Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը:
«Կիրճը նախատեսվում է ճանաչել ռեկրեացիոն գոտի՝ նոր կարգավիճակով և նոր սահմանափակումներով: Այժմ ընթանում են գույքագրման աշխատանքները, որի ավարտից և սահմանագծումից հետո կկարողանանք համապատասխան ընթացակարգերով ամբողջ կիրճը ճանաչել ռեկրեացիոն գոտի, որն առաջացնելու է այս տարածքին վերաբերող շատ կոնկրետ սահմանափակումներ և կարգավորումներ՝ կապված բարեկարգման, շինարարական աշխատանքների և համանման այլ գործունեության հետ: Այսինքն՝ էական պատասխանատվություն է դրվելու այն մարդկանց վրա, որոնք այս պահի դրությամբ այստեղ որոշակի բիզնես գործունեություն են նախաձեռնում»,- նշեց Տիգրան Ավինյանը:
Ըստ նրա՝ սկզբնական փուլում քաղաքապետարանը նախատեսում է բարեկարգման ծրագրեր իրականացնել Կիևյան և Հաղթանակի կամուրջների միջև գտնվող տարածքի որոշ հատվածներում: Հենց այդ տարածքում Երևանի քաղաքապետարանի, «Գրին գրին» նախաձեռնության և կամավորականների ջանքերով օգոստոսի 24-ին իրականացվեցին մաքրման աշխատանքներ: