Երևան, 05.Նոյեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ

Դեկտեմբերը «բարձր ակտիվության» ամիս էր տնտեսական առումով

ԲԼՈԳ

Արմեն Վարդանյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է.

ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է 2015 թվականի տասներկու ամիսների նախնական վիճակագրական տվյալները, ըստ որի տնտեսական աճը հունվար-դեկտեմբերին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ կազմել է 3,1%: Տարվա կեսից արդեն պարզ էր, որ տնտեսական աճը հիմնականում ապահովելու են գյուղատնտեսությունը (11,7%) և արդյունաբերությունը (5,2%): Ծառայությունները նույնպես աճ են ապահովել, որը կազմել է 2,7% արդյունք: Շինարարությունը, ամբողջ տարվա ընթացքում, այսպես էլ չկարողացավ դուրս գալ պասիվ վիճակից, ունենալով ընդամենը 0,3% աճ:

Ամբողջ տարվա ընթացքում նկատվում էր առևտրի ծավալների անկում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ և արդյունքում 12 ամսվա կտրվածքով առևտրի ծավալների շրջանառությունը նվազել է 8% -ով: Տարին անկումային էր նաև արտաքին առևտրաշրջանառության ծավալների առումով, որտեղ ներմուծման ծավալների անկումը կազմել է 26,5%, իսկ արտահանման ծավալներինը՝ 3,9%:
Եթե, դիտարկում են տնտեսական աճի ցուցանիշի դինամիկան ըստ նախորդ ամիսների, ապա տարվա համար տնտեսական առումով անկումային են եղել հոկտեմբեր և նոյեմբեր ամիսները, որտեղ իրենց նախորդող ամիսների համեմատ տնտեսական աճի տեմպերը զգալիորեն նվազել են՝ 12,8% և 15,9% համապատասխանաբար: Դա դրսևորվել է տնտեսության բոլոր ճյուղերում: Իսկ տնտեսությունը ակտիվության աճ է գրանցել փետրվարից մինչև սեպտեմբեր ամիսներին, որտեղ առավելագույն աճ հուլիս ամսվա նկատմամբ գրանցվել է օգոստոս ամսին, որը կազմել է 23,3%: Այսինքն, տնտեսության ամենաակտիվ ամիսը եղել է օգոստոսը և դրա «վերելքը» պայմանավորված է եղել հատկապես գյուղատնտեսական արտադրանքի ծավալների 2 անգամ աճով կամ 205,9 % արդյունքով:

Սակայն, բացի օգոստոսից, «բարեբեր» ամիս է եղել նաև դեկտեմբերը, որի տնտեսական աճը նոյեմբերի համեմատ կազմել է 20,4%: Եթե օգոստոսի մեծ աճը պայմանավորված էր գյուղատնտեսության 105,9% աճով հուլիսի նկատմամբ, ապա դեկտեմբերին նոյեմբերի համեմատ այս ոլորտի անկումը կազմել է 6,4%-ով: Գաղտնիք չէ, որ դեկտեմբերի ակտիվության աճը միշտ պայմանավորված է լինում Ամանորի տոնական նախապատրաստությունների առիթով ավելացող առևտրաշրջանառության ծավալների աճով, որը ի դեպ նոյեմբերի համեմատ աճել է 46,2%, ինչպես նաև ծառայությունների ծավալով, որը աճել է 27,6%-ով: Աճել է նաև արդյունաբերության արտադրանքի ծավալը՝ 9,3%-ով: Հետաքրքիր է, որ դեկտեմբերին նոյեմբերի համեմատ գրանցվել է նաև շինարարության ծավալների 62,1% աճ: Բացի այդ ամիսը հաջող է եղել նաև արտահանման և ներմուծման ծավալների աճի և էլեկտրաէներգիայի ծավալների աճով:

«Գնաճը ֆեստիվառների և պետական միջոցների վատնումների ուղիղ հետևանքն է. միտումնավոր անգործություն է դրսևորում գնաճի զսպման առումով». «Փաստ»Բոլորովին չեմ վախենում նման իրավիճակից. Թրամփ Պայքարի ոգին չի մարել. Ավետիք ՉալաբյանՓոփոխություններ Արցախից տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման աջակցության ծրագրում. «Փաստ»Փաշինյանը չի կարող խոչընդոտել ազգային միասնությանը․ «Ուժեղ Հայաստան» Ուկրաինան հարվածել է Ռուսաստանի խոշորագույն նավթավերամշակման գործարաններից մեկին Հ1-ի ղեկավարության գլխին «ամպեր են կուտակվում». ովքե՞ր են հրաժարական պահանջողները. «Փաստ»ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են «Արտահանում ենք պարտք, ներմուծում ենք հույս». 2027-ի բյուջեի ֆինանսական իլյուզիոնիզմը. «Փաստ»Ինչո՞ւ է Անկախության հռչակագիրը հայտնվել Բաքվի նշանառության տակ. «Փաստ»Ովքե՞ր և ինչո՞ւ են լռեցնում արցախցու ձայնը. «Փաստ»Հանրային աջակցություն չկա, մնում են ռեպրեսիաները. ոչ մի աղերս օրենքի, օրինականության և ժողովրդավարության հետ. «Փաստ»Խոշոր անջատումներ․ հարյուրավոր հասցեներում լույս չի լինի մինչև նոյեմբերի 12-ըՀայաստանյան քաղաքական ուժերի միասնական հայտարարությունը․ ՀայաՔվեՏարոն Չախոյանի հայտարարությունը՝ Քրեական օրենսգրքի 422-րդ հոդվածի համատեքստում․ պահանջում են իրավական գնահատական տալ. Աննա ԿոստանյանՓաշինյանը հասկանում է՝ բախվել է մի ուժի, որը խափանելու է իր ծրագրերը, չենք ընկրկելու․ Մարիաննա ՂահրամանյանՋանքերդ ջուրն են գնալու, չես կարողանալու մեզ թուլացնել. Տիգրան ԱբրահամյանՍահմանադրությամբ նախատեսված բոլոր հնարավոր միջոցները կօգտագործենք. Նարեկ ԿարապետյանՀայտարարում ենք համազգային համախմբման ձևավորման մասին․ ընդդիմադիր ուժերի հայտարարությունըՓաշինյանը կորցրել է ինքնատիրապետումը և հայտնվել է Ալիևի գերության մեջ․ ՂազարյանԺամանակն է միավորվելու՝ հանուն Հայաստանի անկախության պահպանման. Ուժեղ Հայաստան58 հայ շախմատիստ է մասնակցում Եվրոպայի պատանիների և աղջիկների առաջնությանըՈր ուժերն են Սամվել Կարապետյանի տանը մասնակցում քաղաքական հավաքինՊուտինը Ռուս-Հայկական Համալսարանի պրոռեկտորին պարգևատրել է Բարեկամության շքանշանովԱրտակարգ հանդիպում ընդդիմադիր ուժերի հետՊուտինը շնորհավորել է ռուսաստանցիներին Ժողովրդական միասնության օրվա առթիվԿԲ-ն զգուշացնում է․ քաղաքացիների տվյալներով առանց նրանց համաձայնության վարկեր են ձևակերպում11-ամյա տղան անգիտակից վիճակում տեղափոխվել է հիվանդանոց․ նրան այգում կոնֆետ են հյուրասիրելՎստահ եմ՝ Սամվել Կարապետյանին կտանեն կալանքի. հավա՞ք է լինելու, Նարեկ Կարապետյանը մանրամասնեցԻշխանությունը փորձում է դատարանի միջոցով կալանքի տանել Սամվել Կարապետյանին․ Նարեկ ԿարապետյանՀայ կանայք վերցրել են երկիրը փրկելու բեռը․ Մհեր ԱվետիսյանԺողովորդն էլ է հասկանում, որ ընտրությունը հստակ է՝ կա՛մ Ալիևի Սահմանադրությունն ու Փաշինյանի բռնապետությունը, կա՛մ «Ուժեղ Հայաստանը» և մեր անկախության պահպանումըՔննչականի մուտքի մոտ Ուժեղ Հայաստանի աջակիցները պարում ենԱրարատի ոստիկանները ապօրինի պահվող հրացաններ են հայտնաբերելՔննչականի դիմաց Սամվել Կարապետյանի աջակիցների թիվը գնալով ավելանում է․ հնչում են «Սամվել» վանկարկումներըԳերմանիայի քաղաքական գործիչները շնորհավորել են դեմոկրատներին ԱՄՆ Կոնգրեսի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ«Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրները հավաքվել են՝ աջակցելու Սամվել ԿարապետյանինԵրևանի կենտրոնում իշխանությունը մինչև ատամները զինված ուժայիններով պայքարում է Ազգային բարերարի դեմ. սա ամոթի և խայտառակության օր է․ Մարիաննա ՂահրամանյանԻնչպես է հաշվարկվում կենսաթոշակըԻնչքան պետք ա՝ կնստենք, դա չի հարցը, Ալիևը չի կարողանալու մեզ ստորացնել. ԿարապետյանԴավիթ Հովհաննիսյանի արդյունքը ԱԱ-ումՀանրայինը դադարել է կատարել իր աշխատանքը և ծառայում է միայն ՔՊ-ին. Ավետիք ՉալաբյանՎրաստանը ցանկանում է անդամակցել ԵՄ-ին՝ պահպանելով իր ինքնիշխանությունը․ ԿոբախիձեՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը Անկարայում ձերբակալվել է Ռուսաստանի 34 քաղաքացի Արտահանման խրախուսմանը միտված ծրագիր Կոնվերս Բանկի ՓՄՁ հաճախորդների համար Պետդումայում նշել են Պուտինի դերը հասարակությունը պառակտելու փորձերին հակազդելու գործում Փաշինյան, ո՞վ է Ալիևի Սահմանադրության նախագիծը ադրբեջաներենից թարգմանել հայերեն. Էդգար Ղազարյան«Բարսելոնա»-ն հայտարարություն է տարածել Ռոդրիի վերաբերյալ