Մաքրեք թեյնիկներն ու գազօջախը լիմոնով․ արդյունքն ապշեցուցիչ է
ԼԱՅՖԹեյնիկների պատերին հավաքվող նստվածքը կարող է խնդիրներ առաջացնել երիկամների եւ միզուղիների հետ։ Դրա համար անհրաժեշտ է հաճախ մաքրել թեյնիկները եւ ցանկալի է՝ ոչ քիմիական նյութերով։ Մետաղյա թեյնիկները կարող եք մարքել քացախով։ 100 մլ քացախը լցրեք 1 լիտր ջրի մեջ ու եռացրեք։ Էլեկտրական թեյնիկների համար էլ ավելի արդյունավետ միջոց է կիտրոնաթթուն։
Կիտրոնաթթու լցրեք ջրի մեջ, եռացրեք, հետո ջրով լավ լվացեք թեյնիկը, մաքուր ջուր լցրեք, կրկին եռացրեք ու անպայման ջուրը թափեք։ Արդյունքն ապշեցուցիչ կլինի։ Գազօջախը մաքրելիս պետք է հաշվի առնել դրա արտաքին շերտը։ Եւ որպեսզի չվնասեք այն, կարող եք գազօջախը մաքրել լիմոնի հյութով։ Լիմոնի հյութը քսեք գազօջախի արտաքին մակերեսին, սրբեք սպունգով, հետո թաց սպունգով մաքրեք։
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Զորակոչի կանոնները փոխվում են․ նոր տարիքային շեմ է առաջարկվում
4
Անապահովության նպաստը հաշվարկվում է նոր բանաձևով. մանրամասներ
5
Արևմուտքը խուճապի մեջ է Պուտինի պատասխանից



