Հնդկաստանը եւ Ֆրանսիան հուշագիր են ստորագրել Rafale կործանիչների գնման վերաբերյալ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀնդկաստանը Ֆրանսիայից կգնի Dassault Aviation ընկերության արտադրության 36 Rafale կործանիչներ: Ինչպեստեղեկացնում Է«Արմենպրես»-ը, բանակցությունների արդյունքում հունվարի 25-ին համապատասխան համաձայնագիրն ստորագրել են Հնդկաստանի վարչապետ Նարենդրա Մոդին եւ Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
Փաստաթուղթն իրենից ներկայացնում Է հուշագիր փոխըմբռնման մասին եւ չի որոշում ինքնաթիռների արժեքը, որի շուրջը երկրների միջեւ նախկինի պես ձեռք չի բերվել կոնկրետ համաձայնություն: Հնդկաստանի համար ֆրանսիական կործանիչների արժեքը կորոշվի մոտ օրերս, հայտարարել Է Ֆրանսուա Օլանդը:
Օլանդի այցի շրջանկաներում նաեւ ստորագրվել Է միջկառավարական համաձայնագիր: Փաստաթղթի համաձայն՝ Հնդկաստանը Ֆրանսիայից կգնի 36 Rafale կործանիչներ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



