Երևան, 18.Օգոստոս.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Խնձորը կօգնի՞ հայտնաբերել իրական Հայաստանը. «Փաստ»

ՎԵՐԼՈՒԾԱԿԱՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մարդկային ժամանակակից քաղաքակրթության ընթացքի վրա խնձորը շրջադարձային ազդեցություն է ունեցել՝ սկսած մեկնարկից: Հազիվ թե կարիք կա՝ մեր ընթերցողներին ներկայացնել Ադամի, Եվայի ու իմաստության ծառի պտղի՝ խնձորի հանրահայտ պատմությունը: Ոչ պակաս հանրահայտ է Նյուտոնի գլխին ընկած խնձորի ու ձգողականության տեսության հայտնագործման պատմությունը: Իսկ մեզ ավելի մոտ ժամանակներում Սթիվ Ջոբսն իր նորարարական տեխնոլոգիաների տարածման խորհրդանիշ ընտրեց կծած խնձորի պատկերը, որն ակնարկում է երկու նախորդ պատմությունները միաժամանակ, իսկ նրա ընկերությունն այդպես էլ անվանակոչվեց՝ «Խնձոր», հասկանալի է՝ անգլերեն տարբերակով:

Եվ ահա, խնձորը ներխուժեց նաև հայրենի արդի քաղաքական անցուդարձ: Ինչպես հայտնի է, օգոստոսի 23-ի երեկոյան 71-ամյա մի քաղաքացի, տեսնելով, որ իրենց շենքի բակ է եկել Նիկոլ Փաշինյանը՝ թիկնապահներով, մտել է տուն, վերցրել է սեղանին դրված խնձորն ու պատշգամբից այն նետել Փաշինյանի ու նրա թիկնազորքի ուղղությամբ:

Անհայտ է՝ նետած խնձորը դիպե՞լ է որևէ մեկին, թե՞ ոչ: Փոխարենը, առնվազն փաստաբան Ռոման Երիցյանի գրառումից հայտնի է, որ Փաշինյանն ու նրան ուղեկցողները մտածել են, թե իրենց վրա նռնակ են նետել ու անմիջապես պառկել են գետնին: Թերևս դրանով է նաև պայմանավորված, որ այդ օրվա գիշերը այդ շենքի բնակիչների համար վերածվել է իսկական մղձավանջի, քանի որ փաշինյանական իշխանության ռեպրեսիվ մեքենան իր ամբողջ ուժով «թափվել» է տվյալ շենքի վրա՝ ցանկանալով պարզել, թե ո՞վ էր խնձոր նետողը: Դե, ի վերջո, պարզել են, բայց նույնիսկ չենք ուզում պատկերացնել, թե ինչ անախորժություններ են պատճառել տվյալ շենքի խաղաղ բնակչությանը:

Փաստաբան Ռոման Երիցյանն այդ առնչությամբ ֆեյսբուքյան էջում գրել է, որ խնձոր նետած Ալբերտ Առուստամյանի «ընտանիքի անդամներին (2 աղջկան և թոռնուհուն) նույն օրը վերջիններիս կամքին հակառակ տեղափոխել են ոստիկանության Զեյթունի բաժին և պահել մինչև առավոտյան 07։00-ն: Ալբերտ Առուստամյանին, որը երկրորդ կարգի հաշմանդամ է, նույն օրը ևս ձերբակալել են, տեղափոխել ոստիկանության Զեյթունի բաժին, արժանացրել կոպիտ ու արհամարհական վերաբերմունքի, իսկ հաջորդ օրվա առավոտյան տեղափոխել ՁՊՎ:

Ապա հայտնի դարձավ, որ ընդդիմադիր պատգամավորները փորձել են այցելել ՁՊՎում պահվող տարեց տղամարդուն, սակայն նրանց այնտեղ հայտնել են, որ տղամարդն իրենց մոտ չէ: Ի վերջո, պարզվել է, որ Ալբերտ Առուստամյանին մեղադրանք է ներկայացվել ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ հոդվածի 1-ին մասով (խուլիգանություն), ինչը իրավաբաններն արդեն որակել են ծաղր իրավագիտության հանդեպ, իսկ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը: Սա աղմկահարույց դարձած եղելության, եթե կարելի է այդես ասել, մեխանիկական կողմն է: Բայց նախքան բովանդակային հարցադրումներին ու դիտարկումներին անցնելը մեկ անգամ ևս պետք է ընդգծենք, որ բռնության դրսևորումը, բնականաբար, անընդունելի է:

Հարկավ, լավ է, որ սեղանին խնձոր է դրված եղել, այլ ոչ թե, օրինակ՝ ձմերուկ, այլապես 71-ամյա քաղաքացուն ոչ թե խուլիգանության, այլ ահաբեկչության մեղադրանք կներկայացնեին: Ու ասվածի մեջ ամենից վատն այն է, որ դա ամենևին կատակ չէ, ինչպես կարող է թվալ ընթերցողին: Եթե փաշինյանական իշխանավարումը այս տեմպերով շարունակվի, ապա շուտով կտեղեկանանք լուրերի, որ «Փաշինյանին թարս նայելու» համար մեղադրանք է առաջադրվել մի խումբ քաղաքացիների: Ու սա նույնպես կատակ չէ, ոչ էլ՝ սարկազմ: Ամեն ինչ դրան է գնում: Թոզփչոցի փիարով «դեմոկրատիայի բաստիոն» հռչակված Հայաստանը վերջին տարիներին արագացված տեմպերով վերածվել է հակադեմոկրատական «բոստանի»:

Ինչ վերաբերում է այս ամենի «գլխավոր մեղավորին»՝ Նիկոլ Փաշինյանին, ապա սոցցանցերում մարդիկ հույս են հայտնում, որ 9-րդ հարկից նետված խնձորը նրան միգուցե օգնի հայտնաբերել, ճանաչել իրական Հայաստանն ու Հայաստանում իր գործունեության նկատմամբ իրական վերաբերմունքը: Առանձնահատուկ դժվար հասկացողների համար կրկնում ենք՝ ցանկացած բռնություն անընդունելի և մերժելի է: Սակայն խոսքն այս դեպքում առանց չակերտների իրական Հայաստանը ճանաչելու, իրականությունն ընդունելու մասին է:

Փաշինյանն առաջին հերթին ինքն իրեն պետք է հարց տա՝ ինչո՞ւ են իր ուղղությամբ հովանոց նետում, իրեն տեսնելիս խնձոր կամ ձեռքի տակ ընկած առաջին բանը նետում, ինչո՞ւ են իր զրահապատված ավտոշարասյանը անդադար «սիգնալներով» դիմավորում, ինչո՞ւ են հազարավոր մարդիկ քնում ու արթնանում իրենց հասցեագրված, մեղմ ասած, բացասական արտահայտություններով, ինչո՞ւ է իր իսկ սերմանած ատելությունը այսպես տոտալ շրջվել իր դեմ:

Փաշինյանը շատ է սիրում խոսել «իրական Հայաստանի» մասին: Այս բառակապակցության տակ նա նույնիսկ մի ամբողջ «տեսություն» է կազմել: Եթե փաշինյանական քարոզչական թաղանթն այդ արտահայտության վրայից վերցնենք, ապա կստացվի, որ նրա պատկերացրած «իրական Հայաստանը» ինքնիշխանությունից ու պետականությունից զուրկ, ազգային նկարագիրն ու արժեքներն ուրացած, ազգային ինքնությունից ու արժանապատվությունից զուրկ հանրույթով բնակեցված մի տարածք է, որի նիստուկացը, քնել-արթնանալը տնօրինում են Բաքուն և Անկարան:

Բայց իրական կամ՝ իսկական Հայաստանում ապրողները, համենայն դեպս՝ շատերը համաձայն չեն, որ իրենք ընդամենը կենսաբանական էակ լինելու համար են ապրում:

Ի դեպ, նրա ուղղությամբ նետվող իրերի մասին: Չնայած ամեն ինչին, չենք մտաբերում որևէ դեպք, որ նախկինում պետության ղեկավարներից մեկնումեկի ուղղությամբ որևէ մեկը որևէ առարկա նետած լիներ: Սա՝ այն դեպքում, երբ այդ նախկին ղեկավարները հանրային վայրերում հայտնվում էին Փաշինյանի ունեցածից տասնապատիկ պակաս թիկնապահներով: Խնդիրն այն է, որ ինչքան էլ հասարակության մի որոշակի մասը չընդուներ, դեմ լիներ, բացասաբար վերաբերվեր, թեկուզ «տանել չկարողանար» երկրի ղեկավարներին, այդուամենայնիվ, կար որոշակի հարգանք պետության ինստիտուտների նկատմամբ: Փաշինյանը հիմա ոտնատակ է տվել, անլրջացրել է նաև այդ ինստիտուտները՝ դրանց նկատմամբ հարգանքը հասցնելով նվազագույնի, եթե ոչ զրոյի: Ու պատահական չէ հենց իր նկատմամբ այդպիսի վերաբերմունքը ոչ միայն «դրսում», այլև «ներսում»:

Ու երևի թե բոլորի համար շատ ավելի լավ կլինի, եթե նա վերջապես ընկալի, որ իրական Հայաստանը Ֆեյսբուքը չէ, Տիկ-տոկը չէ, Ինստագրամը չէ, իրեն զեկուցվող վիճակը չէ, այլ այս հողի վրա ապրող մարդկանց իրական վերաբերմունքն է իր պաշտոնավարման հետևանքով եղած ու սպասվող աղետների հանդեպ՝ պատերազմ, հազարավոր զոհեր, Արցախի կորուստ, հայաթափում, ամբողջ Հայաստանի գոյութենական սպառնալիք, անընդհատ զիջումներ, պարտվողականություն և այլն, և այլն:

Պետք է, ի վերջո, առերեսվել սեփական գործունեության անխուսափելի հետևանքների հետ: Եվ նորից՝ բոլորի համար լավ կլինի, եթե դա տեղի ունենա առերեսվողի հոժար կամքով:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Հարբած մայրը ծեծել է 6 ամսական երկվորյակներին․ մեկը մահացել է, մյուսը հրաշքով փրկվելՆիկոլ Փաշինյանն ընդունել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի անդամ Աբրահամ Համադեին Ռուսաստանը վերահսկողության տակ է վերցրել Օրեխովատկա և Կրասնոպոդիլյա բնակավայրերը Ավետիք Չալաբյանի վերաբերյալ ապօրինի քրեական վարույթն ուղարկվել է դատարան36-ամյա կինը ծեծի է ենթարկել իր երկու երեխաներինԷջմիածնի շենքերից մեկի բակում վիճաբանություն է եղել, հարված է ստացել նաև 10-ամյա աղջիկՃապոնիայի դեսպանին բողոք է ներկայացվել այդ երկրի ղեկավարության հակառուսական հայտարարությունների պատճառով․ ՌԴ ԱԳՆ «Հայաստանի 100 լավագույն ուսանողներ» մրցույթի մրցանակաբաշխությունը․ հավաստագրերի հանձնումԱրման Ծառուկյանը UFC-ում հանդես կգա նոր մականվամբ Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան«Օլիմպիակոսը» 4 տարվա պայմանագիր կնքեց Նաիր Թիկնիզյանի հետ Նոր Samsung Galaxy A27՝ Ucom-ի «Վերադարձ դպրոց 2026» հատուկ առաջարկի շրջանակում Նավի վրա հարձակում է եղել Հորմուզի նեղուցում Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Դպրոցները կգործեն 6-օրյա աշխատանքային ռեժիմով. տեղեկատուՆերդրումային հնարավորություն «ԴՈՄՈՒՍ»-ում Ալիևն այնքան վստահաբար է «որոշել փակել» ՀՀ ատոմակայանը, որ նույնիսկ Հայաստանում էլեկտրաէներգիայի պակասորդը լուծելու առաջակ է անում Երևանին՝ իհարկե մեզ դնելով Բաքվից միակողմանի կախվածության մեջ․ Զաքարյան Ստեփանակերտի Մայր Տաճարը ոչնչացվեց, ասացին՝ քայլ չենք ձեռնարկի․ ազգային ամոթ է․ Ավետիք Չալաբյան«Ուժեղ Հայաստան» խմբակցությունը Ազգային ժողովի նիստի ընթացքում շնորհավորեց «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանին` ծննդյան 61-ամյակի կապակցությամբԱրտաշատի զբոսայգու «Տիր» հրաձգարանում 2,5-ամյա երեխան վնասվածք է ստացել և տեղափոխվել հիվանդանոց Ավետիք Չալաբյանի կալանավորումը ամբողջությամբ ապօրինի է. Ժաննա ԱլեքսանյանԳայի պողոտայում բախվել է 3 մեքենա, փրկարարները դուրս են բերել արգելափակված վարորդին Մոսկվան uպառնացել է Լոնդոնին՝ ՌԴ-ի տարածքում բրիտանական ԱԹՍ-ների hարվածների համար Քաղաքականությամբ զբաղվելը դա մեծ պատասխանատվություն է ողջ ազգի և պետականության, պետության նկատմամբ. Մհեր ԱվետիսյանՊետության իրական դերը հյուրանոց կառուցելը չէ, այլ անվտանգ ու շահութաբեր միջավայր ստեղծելն է. Հրայր ԿամենդատյանՈւկրաինան 2 տարվա ընթացքում Մոսկվայի վրա իրականացրել է ամենախոշոր հարձակումը Տարադրամի փոխարժեքները օգոստոսի 18-ին Նոր անբուժելի հիվանդությո՞ւն. hայտնաբերվել է դեղորայքակայուն մակաբույծԱնօդաչուների զանգվածային hարձակում՝ Մոսկվայի վրա․ օդանավակայանների աշխատանքը դադարեցվել է Օձունի տներից մեկում հրդեհ է բռնկվել Գյումրիից Մոսկվա չվերթը հետաձգվել է ՌԴ մայրաքաղաքի վրա անօդաչուների լայնածավալ հարձակման պատճառով Իրանը պետք է բարձրացնի սպիտակ դրոշը. Թրամփ ՀՀ-ում տեղի ունեցող բռնաճնշnւմները, ապoրինությունները, բռնnւթյունները հայ տեսակի դեմ են, և այդ տեսակը տարաբնույթ հետապնդումների է ենթարկվում ոչ միայն ներսում, այլև դրսում․ Տիգրան Աբրահամյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Լույս չի լինելու «Փետով խփեցի, փախավ». «Ընկնում ենք հետեւից, որ բռնենք, անհետանում ա». ո՞վ է Մալիշկայի «ուրվականը» (տեսանյութ)Հորմուզի նեղուցում նավը գնդակnծnւթյան է ենթարկվել․ անձնակազմի մեկ անդամ զnhվել է Էրդողանը նշել է դիվանագիտության կարևորությունը Իրանի և ԱՄՆ-ի միջև լարվածnւթյան թուլացման համար Գերմանիայի բանակն օգնում է մարել անտառային հրդեհը Բելգիայում, որը բռնկվել է գերմանական սահմանի մոտՄալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալների