Իսրայելը հարվածել է Հորդանան գետի արևմտյան ափին․ կա առնվազն 9 զոհ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը (ՑԱԽԱԼ) հարվածներ է հասցրել Հորդանան գետի Արևմտյան ափի Ջենին և Թուլկարեմ քաղաքներին։ Ինչպես հաղորդում է Al Jazeera հեռուստաալիքը, հարձակման հետևանքով զոհվել է առնվազն 9 պաղեստինցի։
Ավելի վաղ ՑԱԽԱԼ-ը հայտնել էր Հորդանան գետի Արևտյան ափի հյուսիսում գտնվող երկու քաղաքներում հակաահաբեկչական խոշոր գործողություն իրականացնելու մասին:
«Պաղեստինի առողջապահության նախարարության ու ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ առնվազն ինը պաղեստինցի է զոհվել օկուպացված Հորդանան գետի արևմտյան ափին Իսրայելի լայնածավալ ցամաքային ու օդային ռազմական գործողության հետևանքով։
Չորեքշաբթի վաղ առավոտյան սկսված ներխուժմանը մասնակցում էին հարյուրավոր զինվորներ, որոնց օգնում էին կործանիչները, անօդաչու թռչող սարքերն ու բուլդոզերները՝ թիրախավորելով միաժամանակ երեք տարածք՝ Ջենինը, Թուլկարեմը և Հորդանանի հովիտը», - հայտնել է հեռուստաալիքը։