Արդյունաբերության ծավալները 2015թ-ին ավելացել են մոտ 39 մլրդ դրամով
ԲԼՈԳՄանե Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
2015թ-ի հունվար-դեկտեմբերին, ըստ Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ արդյունաբերությունը 5,2 տոկոս աճ է արձանագրել, իսկ արտադրանքի ծավալները կազմել են 1 տրլն 327 մլրդ 75 մլն դրամ: 2014-ին այդ ցուցանիշը 1 տրլն 288 մլրդ 155 մլն դրամ էր: Գումարային առումով ծավալներն ավելացել են մոտ 39 մլրդ դրամով:
Ընդ որում, նոյեմբերի նկատմամբ արդյունաբերության ծավալներն աճել են 9,3 տոկոսով, նախորդ տարվա` 2014-ի դեկտեմբերի նկատմամբ` 10,8 տոկոսով:
Տեղեկացնենք, որ արդյունաբերական արտադրանքի ծավալը գումարային առումով 2-րդն է տնտեսության ճյուղերի մեջ, զիջելով միայն առեւտրի շրջանառության ծավալներին:
1
Հզոր ցիկլոն է մոտենում. Սուրենյան
2
Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան
3
Հարյուրավոր հասցեներում ջուր չի լինի՝ դեկտեմբերի 22-ին, 23-ին, 24-ին և 25-ին
4
Ողբերգական ավտովթար է տեղի ունեցել․ զոհ ու վիրավորներ կան
5
Բախվել են ուղևորատար ավտոբուսը և բեռնատարը. կա 9 զnհ, 21 վիրավnր



