Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Էնդոկրինոլոգ Զուխրա Պավլովան իր Telegram ալիքում կիսվել է օրգանիզմը մաքրելու առաջարկներով։ Բժիշկը նշել է, որ կիվի ու սալորաչիր ուտելն օգնում է խուսափել փորկապությունից, ինչը կարող է մեծացնել սրտանոթային հիվանդությունների առաջացման վտանգը։
Պավլովայի խոսքով՝ առանձնապես ամուր կապ կա փորկապության և հիպերտոնիայի միջև։
«Պետք է ճիշտ սնվել՝ ավելի քիչ «անպիտան» սնունդ, ավելի կանոնավոր ջուր, բանջարեղեն և մրգեր: Օրինակ՝ կիվին ու սալորաչիրը համարվում են փորկապության լավագույն մթերքներից մեկը»,- ընդգծել է մասնագետը։
Բացի այդ, բժիշկը խորհուրդ է տվել զբաղվել սպորտով և ուշադրություն դարձնել ֆիզիկական ակտիվությանը։ Նա նշել է, որ այնպիսի վարժությունները, ինչպիսիք են քայլելը, վազքը, պլանկինգը և յոգան օգնում են ազատվել փորկապությունից: Պավլովան նաև խորհուրդ է տվել արթնանալ վաղ առավոտյան, քանի որ առավոտյան հինգից յոթն ընկած ժամանակահատվածում աղիներն առավել ակտիվ են։