Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ՀՀ ուսումնական հաստատություններում 2024-2025 ուսումնական տարում դասագրքերի ներդրումային գումարի չափերը հաստատվել են. դրանք նվազել են։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության մամուլի ծառայությունը։Sputnik Արմենիային ԿԳՄՍ նախարարությունից հայտնեցին, որ յուրաքանչյուր դասագրքի համար ներդրումային գումարի չափը 30%–ով պակաս է նախորդ տարիների գումարի չափից։
Նշենք, որ դասագրքերի գները տատանվում են 120-610 դրամի սահմաններում` կախված առարկայից և դասարանից։
Ազգային փոքրամասնությունների սովորողների դասագրքերը և բրալյան տառատեսակով տպագրվող դասագրքերը ևս տրամադրվում են անվճար՝ պետական միջոցների հաշվին: