Տղամարդը բժշկական կենտրոնում մահացել է
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օգոստոսի 29-ին, ժամը 08։21-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Բալահովիտ գյուղում տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակված քաղաքացի. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Փրկարարական ուժերի վարչության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի փրկարարական խումբը։
Պարզվել է, որ բախվել են «KrAZ» մակնիշի բեռնատարը (վարորդ՝ Ա․ Մ․, ծնված 1968 թ.) և «VAZ» մակնիշի ավտոմեքենան (վարորդ՝ Ա․ Բ․, ծնված 1964 թ.)․ վերջինիս վարորդն արգելափակվել է ավտոմեքենայում:
Փրկարարները հասանքազրկել են ավտոմեքենաները, փակել «VAZ» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականն, արգելափակումից դուրս բերել Ա. Բ․-ին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային, տուժածը հոսպիտալացվել է բժշկական կենտրոն, որտեղ արձանագրվել է նրա մահը:
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live