Սեպտեմբերի 2-ից կմեկնարկի «Զգուշացե՛ք, երեխաներ են» միջոցառումը․ ՆԳՆ ոստիկանությունը հայտարարություն է տարածել
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Նոր ուսումնական տարվա մեկնարկի կապակցությամբ սեպտեմբերի 2-ից ՆԳՆ ոստիկանությունը հանրապետության ամբողջ տարածքում անցկացնելու է «Զգուշացե՛ք, երեխաներ են» կարգախոսով 10-օրյա միջոցառում։
«Հանրապետության բոլոր հանրակրթական դպրոցների և այլ ուսումնական հաստատությունների հարակից տարածքներում իրականացվելու է ուժեղացված ծառայություն։
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է․
- տարրական դասարանների երեխաներին ուղեկցել և չթողնել առանց հսկողության,
- տրանսպորտային միջոցները չտրամադրել անչափահասներին,
- երթևեկելիս լինել խիստ ուշադիր և պահպանել ճանապարհային երթևեկության կանոնները,
- մեքենաները չկայանել արգելվող գոտիներում 2-րդ շարք կամ հետիոտնային անցումների վրա։
ՆԳն ոստիկանությունը կոչ է անում ցուցաբերել օրինապահ վարքագիծ, պահպանել ճանապարհային երթևեկության կանոններն ու հասարակական կարգը»,- ասված է հաղորդագրության մեջ։