Ռուսական օդուժի հարվածները օգնել են Սիրիայի Զինված ուժերին ահաբեկիչներից ազատել 28 բնակավայր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսական օդուժի հարվածներն օգնել են Սիրիայի Զինված ուժերին ահաբեկիչներից ազատել 28 բնակավայր: Ինչպես հաղորդում է«Արմենպրես»-ը, հղում կատարելով «ՏԱՍՍ» գործակալությանը, այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրել է ՌԴ-ի Զինված ուժերի Գլխավոր շտաբի գլխավոր վարչության ղեկավար Սերգեյ Ռուդսկին:
«Օգտագործելով ռուսական ավիացիայի հարվածները` սիրիական զորքերը հասել են նշանակալի հաջողությունների Լաթաքիայի շրջանի հյուսիսային հատվածում: Միայն նախորդ օրերին այդ շրջանում ահաբեկիչներից ազատվել է 28 բնակավայր, այդ թվում ռազմավարական նշանակություն ունեցող բնակավայր Ալ -Ռաբիան»,-ասել է նա:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



