Թուրքիայում հայտնաբերվել է օգոստոսի 17-ին անհետացած ռուս կնոջ դին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիայում հայտնաբերվել է օգոստոսի 17-ին անհետացած ռուս կնոջ դին: 48-ամյա Նատալյա Սոմովային, փնտրում էին երկու շաբաթ շարունակ, հայտնում է SHOT-ի թելեգրամյան ալիքը։
Օգոստոսի 17-ին, առավոտյան ժամը ութին կինը դուրս է եկել Marmaris Park հյուրանոցից (տեսանյութում) և գնացել մոտակա արահետով զբոսնելու։ Դրանից հետո նրան այլևս ոչ ոք չի տեսել: Կնոջ որոնողական աշխատանքներն իրականացրել են Մարմարիսի արտակարգ ծառայությունների աշխատակիցները։
Օգոստոսի 31-ին Մարմարիսից 8 կիլոմետր հեռավորության վրա Իկմելեր շրջանի զառիթափ ժայռի լանջին հայտնաբերվել է նրա հեռախոսը, և շուտով Նատալիայի մարմինը հայտնաբերվել է ծովից ոչ հեռու՝ ժայռի ստորոտում:
Կնոջ մահվան ստույգ պատճառը կպարզի դատաբժշկական փորձաքննությունը։ Նատալյա Սոմովան Մոսկվայի հաշմանդամ երեխաների վերականգնողական դպրոցի փոխտնօրենն էր։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live