Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
«Կիսաբաց լուսամուտները» սեպտեմբերից նոր թողարկումներ չի ունենա, ֆեյսբուքյան էջում գրել է թոք-շոուի հեղինակ և վարող Հրաչ Մուրադյանը․
«Կուզեի ասել, որ ամեն սկիզբ ունի ավարտ, բայց չեմ ուզում...
Այս նկարը 14 տարեկան է. այն անելիս ես ու ինձ հետ այս նոր ճանապարհ դուրս եկածները չգիտեինք՝ մեզ ինչ է սպասվում, ու որքան երկար է այն լինելու:
2010թ.-ի դեկտեմբերի 11-ն էր, տրակտի/փորձի/ էինք, վաղը պիտի նկարահանեինք Կիսաբաց Լուսամուտների առաջին մի քանի թողարկումը: Նկարահանումից 12 ժամ առաջ դժվար էր պատկերացնել, որ նկարահանումները տեղի էին ունենալու, բայց դա որևէ մեկին չէր խանգարում անխնա աշխատել, որ վաղը գա, ու վաղը թույն լինի... ու այդպես յուրաքանչյուր վաղը` Կիսաբացի ամեն նկարահանում պիտի թույն լինի: Այսպես 14 տարի: էական չէին անքուն գիշերները, իրար հաջորդող ահավոր սթրեսային օրերը. 14 տարի ոչինչ էական չէր, բացի նկարահանման օրից:
Մենք նկարահանումների պատճառով ներկա չեղանք մեր հարազատների վերջին հրաժեշտին, բոլորս առնվազն մեկ անգամ նշեցինք մեր ծննդյան տարեդարձը նկարահանման տաղավարում, ամուսնացանք, երեխաներ ունեցանք, լսեցինք սարսափելի լուրեր, եկան տասնյակ շտապօգնության մեքենաներ, բայց ոչինչ կանգ չառավ. մենք շարունակեցինք նկարահանումները։ 14 տարի։
Թիմը մեծացավ, հետո փոքրացավ նորից: Մոցս, Երոս, Անուլս, Նելլիս, Աննաս, Մերիներս, Մագաս, Գայուշս, Լյովս, Վահես, Արարատ ձյաձաս, Օֆելս, Յուրս, Լիլիթս, Ռոմս, Լաուրիկս, Մհերս, Սուրոս, Էլենս, Միլենաս, Կարինես, Հասմիկներս, Անուլս, Սաթիկս ու էլի լիքը սրտումս տեղ ունեցող մարդիկ (ներող եթե որևէ մեկին մոռացա): Մարդիկ եկան ու գնացին...
Մեր մեծ ընտանիքի օպերատորներն ու վարորդները, որոնք ստիպված էին աշխատել անձրևին ու բուքին, անցնել հարյուրավոր կիլոմետրեր՝ հաղորդման համար տեսանյութեր ապահովելու համար։
Փորձագետները, որոնց հետ կա՛մ ընկեր, կա՛մ գործնկեր դարձանք, կա՛մ...
Տաղավարում ներկա մեր հանդիսատեսը։ Աշխարհով մեկ սփռված մեր հեռուստադիտողը, որ սիրո, քննադատության, աղոթքի ու անեծքի պակաս երբեք լրացնելու կարիք չունեցան:
ATV֊ին, որին ձեզանից շատերը Կիսաբացի ալիք են անվանում մինչ օրս: ATV-ի բոլոր ղեկավարներին, որոնք մեր լինելու համար պայքարեցին կամ...
Ու իհարկե մեզ վստահող մի քանի հազար հյուրերը՝ իրենց ամենաիրական պատմություններով:
Ապրեցինք միասին հեղափոխություն, քովիդ ու պատերազմ: Ապրեցինք, որովհետև գիտեինք ինչ ենք ուզում, ինչպես ենք ուզում ու ինչու ... ու մեզ համար բացարձակ էական չէր, որ մեզ զրպարտում էին, չարախոսում, ստեր հնարում, ծիծաղում մեզ, իրենց նմանների ու իրենցից տարբերների վրա:
Մենք եղանք ու մինչև վերջ մնացինք միակ հարթակը, որտեղ կարելի էր ՀՀ ցանկացած տեսակի, բնավորության, աշխարհայացքի քաղաքացու հանդիպել, ու որտեղ հեռուստատեսությունը լսարան մանիպուլացնելու տեղ չէ: Լսել նրանց, երբեմն հասկանալ, երբեմն զարմանալ, երբեմն զայրանալ՝ երբեք չիմանալով էլ ինչ չես տեսել ու լսել... Այս ամենի արդյունքում՝ մեծանալ մարդկանց հետ ու ավելի զուսպ դառնալ:
Կիսաբացը կա ու կլինի իմ ամենան՝ իր թիմի ու մարդկությանը տվածի պատճառով:
Շնորհակալ եմ բոլորին 14 տարիների համար, որոնք ոչինչի հետ չէի փոխի:
Կիսաբաց լուսամուտները սեպտեմբերից նոր թողարկումներ չի ունենա:
Մեր իրականության ու բարքերի մեջ միայն գործդ լավ անելն այլևս բավական չէ:
Հ.Գ. «Մենք կհանդիպենք Բաց Թեմայում մինչև գան ուրիշ ժամանակներ»,- գրել է Մուրադյանը։
Առավել մանրամասն` այստեղ.
https://t.me/armenia24live