Նոր մեթոդ սթրեսի դեմ
ԼԱՅՖLife.panorama.am-ը գրում է.
Ամերիկացի գիտնականները նոր մեթոդ են գտել սթրեսի դեմ պայքարելու համար: Թեև այս մեթոդն այնքան էլ օրիգինալ չէ, բայց գիտնականները վստահեցնում են, որ այն շատ արդյունավետ է:
Էմոցիանալ վիճակը կարգի բերելու համար ամերիկացի գիտնականների կարծիքով բավարար է մաքրել ձեր բնակարանը: Պարզվում է, որ բնակարանում տիրող խառնաշփոթությունն ու փոշին լուրջ վտանգ են ներակայցնում մարդու հոգեկան վիճակի համար:
Անցկացված հետազոտության արդյունքւոմ գիտնականները եկել են այն եզրակացության, որ հասարակ մաքրությունը կարող է օգնել ինքդ քեզ հետ ներդաշնակ լինելուն:
Ավելի վաղ Մեծ Բրիտանիայի գիտնականները ևս հայտարարել էին, որ բնակարանում ամենօրյա մարքություն անելը դրական ազդեցություն է ունենում մարդու հոգեկան վիճակի վրա:



