Ադրբեջանը սկսել է գազ մատակարարել Խորվաթիային
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ադրբեջանի պետական նավթային ընկերությունը (SOCAR) սեպտեմբերի 1-ից սկսել է գազ մատակարարել Խորվաթիային։ Այս մասին հայտնում է SOCAR-ի մամուլի ծառայությունը։
«Ադրբեջանական գազի մատակարարումները Խորվաթիա, որոնք սկսվել են ձմեռային սեզոնի նախաշեմին երկու երկրների կառավարությունների հաջող համագործակցության շնորհիվ, իրականացվում են PPD և MET Group ընկերությունների միջոցով»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Մատակարարման ծավալները չեն նշվում։ Ընկերության տվյալներով՝ Խորվաթիան դարձել է 10-րդ երկիրը, որտեղ ադրբեջանական գազ է մատակարարվում։
Ադրբեջանական գազի գնորդների թվում են նաև Բուլղարիան, Հունգարիան, Հունաստանը, Վրաստանը, Իտալիան, Ռումինիան, Սերբիան, Սլովենիան և Թուրքիան։
1
Հորոսկոպի 3 նշան, որոնց կայցելի դժբախտությունը այս տարվա վերջին
2
42-ամյա կնոջը սպանողին գտել են․ ով է նա. մանրամասներ
3
Երիտասարդ տղամարդիկ դպրոցական աղջկան խաբեությամբ անտառ են տարել, խոշտանգել և դանակահարել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
4
Ջուր հավաքեք․ ջուր չի լինելու
5
Red Wings ավիաընկերության ինքնաթիռը աղետի ազդանշան է ուղարկել․ օդանավում կա 425 մարդ



