Ժնևում քրդերը կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ թուրքական իշխանությունների գործողությունների
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԺնևում` ՄԱԿ-ի գրասենյակի շենքի մոտ, քրդերը կազմակերպել են բողոքի ակցիա ընդդեմ թուրքական իշխանությունների գործողությունների` կապված քուրդ ժողովրդի հետ:
Այս մասին հաղորդում է «Ռիա Նովոստի»-ին:
«Մենք այստեղ ենք արդեն 3 օր, որպեսզի կառույցի ուշադրությունը հրավիրենք այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Թուրքիայում` շրջափակում, խաղաղ բնակիչների սպանություն, այդ թվում կանանց և երեխաների»,-ասել է քուրդ ակտիվիստ Դիլշա Օսման:
Բողոքի ակցիայի մասնակիցները պահանջում են միջազգային հանրությունից և Եվրամիությունից ակտիվ դիրքորոշում և խնդրի խաղաղ լուծում: Ակտիվիստները նշում են, որ թուրքական իշխանությունների գործողություններն առնչվում են ոչ միայն տեղի քրդերին, այլև թուրքերին:
1
Եղբայրները 20 տարի զբաղվել են մարդկանց առևտրով. ինչ է հայտնի աղմկահարույց դեպքից
2
Ոսկին էժանացել է․ որքան է մեկ գրամի արժեքը
3
Սպասվում է առանց տեղումների եղանակ. օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
4
Ինչ փոխարժեք է սահմանվել այսօր. ինչ վիճակում է ռուբլին
5
Ցուրտ օրերը մոտենում են․ ինչպիսի՞ եղանակ է սպասվում



