Երևան, 13.Սեպտեմբեր.2026,
00
:
00
ՀՐԱՏԱՊ


Եվս մեկ ձախողված «բարեփոխում». ստացվեց՝ ինչպես միշտ. «Փաստ»

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանում պարեկապահակային ծառայությունների և ճանապարհային ոստիկանության փոխարեն արդեն տևական ժամանակ է, ինչ գործում է պարեկային ծառայությունը: Սկզբնական շրջանում այնպիսի տպավորություն էր ստեղծվում, թե պարեկային ծառայությունը դրական առումով էական փոփոխությունների է հանգեցնելու։ Հիշեցնենք, որ ահռելի ռեսուրսներ են ներդրվել այս կառույցը հիմնելու համար թե՛ ՀՀ պետական բյուջեից, թե՛ ԱՄՆ–ի ու ԵՄ–ի կողմից տրամադրված միջոցներից։

Իսկապես պետք է ընդունել, որ ծառայության ներդրման սկզբնական շրջանում հսկողությունը բավական խիստ էր, պարեկայինի մեքենաներն անընդհատ երթևեկում էին փողոցներով, ու վարորդներն էլ փորձում էին զգոնությամբ հետևել ճանապարհատրանսպորտային կանոններին։ Բայց որոշ ժամանակ անց միանգամից դրսևորվեցին այս նոր համակարգի բացերը։ Առաջին հերթին տարակուսելի է, որ պարեկային համակարգում են ընդգրկվել այնպիսի անձինք, որոնց կրթական մակարդակը և անհրաժեշտ որակները, մեղմ ասած, լուրջ կասկածի տեղիք են տալիս։

Իհարկե, չենք բացառում, որ նրանց շարքերում կան բանիմաց ու պարտաճանաչ ծառայողներ, չենք թերագնահատում նրանց, բայց հիմնական տպավորությունը բավական տխուր է: Ու պատահական չէ, որ շատ վարորդների կարծիքով, իրենց բուն գործառույթները կատարելու, առկա խնդիրները լուծելու փոխարեն նրանք նոր խնդիրներ են առաջացնում։ Ավելին, տպավորություն է՝ կարծես աստիճանաբար վերադառնում ենք «գայիշնիկների» «հին ու բարի» աշխատաոճին: Կան դժգոհություններ, թե այնպիսի տպավորություն է, որ շատ դեպքերում պարեկային ծառայողների համար առաջնային են տուգանելը, պատժելը, դեպի պետբյուջե գումար քերելը, քան ՃԵԿին հետևելն ու երթևեկության անվտանգությունն ապահովելը։

Ավելին, քիչ չեն այնպիսի պարեկները, որոնք վարորդների հետ շփվելուց չեն պահպանում օրենքով սահմանված և բարոյական նորմերին համապատասխան վարքագծի կանոնները։ Ու էլի այնպիսի տխուր տպավորություն է, թե պարեկայինի շարքերն են համալրել անձինք, որոնք որևէ հաջողության չեն հասել որևէ այլ ոլորտում, մանկուց տուժած են եղել, իսկ հիմա փորձում են ինքնահաստատվել ու անհարկի կերպով գործի դնել իրենց լիազորությունները։ Դե, բախտի բերմամբ ձեռքներն ինչ-որ լծակ է ընկել աջուձախ պատժելու, իշխանություն բանեցնելու համար։ Ու կարելի է պատկերացնել, թե ինչ տեղի կունենա, եթե այդ մարդիկ հանկարծ ավելի բարձր պաշտոններում նշանակվեն։ Կսկսեին վրեժ լուծել հասարակությունից։ Չնայած ինչու պատկերացնել, ամբողջ ՔՊ-ն դրա վառ օրինակն է: Այս ամենն, իհարկե, չի կարող իր ծանր հետևանքները չունենալ: Նաև դրա արդյունքում է, որ ճանապարհատրանսպորտային պատահարները, հատկապես դժբախտ ելքով, չեն նվազում։

2024 թ. առաջին կիսամյակում Երևանում գրանցվել է մարմնական վնասվածքով 983 պատահար, որի արդյունքում արձանագրվել է 38 մահ, 1150 վիրավոր: Իսկ անցած տարվա նույն ժամանակահատվածում գրանցվել էր 973 պատահար, 38 մահ, 1162 վիրավոր: Այսինքն՝ վիճակագրությունն ինչպես մտահոգիչ կար, այնպես էլ մնացել է։ Փաստացի պարեկային ծառայության գործարկումն իր դրական արդյունքները չի տվել։ Բայց խնդիրը ոչ թե ծառայության ներդրումն է, այլ ծառայության իրականացման բովանդակային մոտեցումը։ Ինչպե՞ս է ստացվում, որ, օրինակ՝ Վրաստանում պարեկային ծառայությունը ավելի արդյունավետ է գործում։ Այնտեղ պարեկների առաջնային խնդիրը նախ և առաջ անվտանգ երթևեկության ապահովումն է, մարդկանց աջակցել, խորհուրդ տալը, իրազեկելը, իսկ տուգանելն ամենավերջին կետում է: Այստեղ ամենակարևոր հարցն այն է, թե կոնկրետ ինչ խնդիրներ են դրվում ծառայության առաջ։

Մեզ մոտ ստացվում է, որ հանրային ու «դրսից» ներգրավված գումարներով ստեղծված կառույցը չի բավարարում հանրային պահանջները կամ լրիվ հակառակ արդյունքն է ապահովում։ Կրկնում ենք՝ պարեկայինի աշխատանքի գլխավոր խնդիրը պետք է լինի պատահարները կանխելն ու անվտանգ երթևեկություն ապահովելը, այո՝ չարամիտ խախտողներին պատժելը, այլ ոչ թե «արտոնյալների» խայտառակ խախտումների, երթևեկության մյուս մասնակիցների նկատմամբ բացահայտ արհամարհական վերաբերմունք դրսևորողների պահվածքի վրա աչք փակելը։ Իհարկե, անհրաժեշտ է ուշադրություն դարձնել նաև արտաքուստ մանր խախտումներին, որոնք նույնպես կարող են պատահարների պատճառ դառնալ, օրինակ՝ մեքենայի թարթիչը չմիացնելը։ Բայց այդ ամենը պետք է կատարվի համակարգված, գրագետ, կազմակերպված ձևով, թեթև դեպքերում՝ զգուշացումներով, մարդկանց օգնելով, տեղեկացնելով, իսկ չարամիտ խախտումների դեպքում՝ անզիջում լինելով, չվախենալով «արտոնյալներից»:

ԱՐՍԵՆ ՍԱՀԱԿՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Գյումրիում հարեւանները վիճել են ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ, որն ավարտվել է հոր ու որդու դանակահարությամբՅՈՒՆԵՍԿՕ․ առաջիկա 30 տարում Միջերկրական ծովում գրեթե հաստատ ավելի քան մեկ մետր բարձրությամբ ալիք կառաջանաՍպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ․ եղանակն՝ առաջիկա օրերինԻրանը յոթ պայման է առաջադրել ԱՄՆ-ին՝ Հորմուզի նեղուցը բացելու համարԱրդեն շուրջ մեկ շաբաթ է՝ մեծ թվով բեռնատարներ չեն կարողանում շարունակել ճանապարհը դեպի ՄոսկվաԱռաջին մուտքի երկրի սխալ նշումը կարող է հանգեցնել մուտքի արգելքի կամ հարկադիր վերադարձի․ դեսպանատունՊուտինը վստահ է, որ Մերձավոր Արևելքում իրավիճակը կկայունանաՊահանջում եմ, որ պաշտոնական Երևանը միջազգային կառույցներին դիվանագիտական նոտա հղի. Էդմոն ՄարուքյանՍեպտեմբերի 13-ին կկայանա Buissup Challenge-ի պաշտոնական փակումըԻրանը և տարածաշրջանի երկրները կքննարկեն Հորմուզի նեղուցի հարցըՉկալովկայում բախվել են «Mercedes»-ն ու «Nissan»-ը. կան վիրավորներԻջևանում թալանել են «Արդշինբանկ»-ի մասնաճյուղը․ օպերատիվ խումբը բանկը հայտնաբերել է տակնուվրա եղածAVA Residences Interiors by ELIE SAAB Maison. շինարարության մեկնարկը ԵրևանումԹրամփը վստահ է, որ Հորմուզի նեղուցում նավագնացության հետ կապված իրավիճակը հաջողությամբ կկարգավորվիՄենք հավաքում ենք բոլոր այն հարցերը, որոնք հետաքրքրում են քաղաքացիներին․ ՈՒժեղ ՀայաստանՎեհափառն անդրադարձել է Հայոց Եկեղեցու ազգապահպան առաքելությանըՖրանսիայում գնացքի վթարի հիմնական վարկած է դիտարկվում կանխամտածված միջամտությունըԿարեն Խաչանովը ԱՄՆ բաց առաջնությունում իր խաղի համար վաստակել է 1.45 միլիոն դոլարԱստանայում կինը 15-րդ հարկից ընկել է մանկասայլակի վրա․ կինը և երեխան մահացել ենBRICS-ի երկրները կոչ են արել պահպանել հրադադարը ԳազայումՉի՛ կարելի «քաղաքական գնահատական» ասվածի տակ ստերի տոպրակները բացել. Դավիթ Ղազինյան Պետք է փորձենք խաղաղության պայմանագիրը մեր օգտին ծառայեցնել․ Ավետիք ՉալաբյանՊղնձի համաշխարհային գների աճը Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի և տնտեսության վրա թողնում է ուղղակի, դրական և չափելի ազդեցություն. ԿամենդատյանԲոլոր ոլորտներում իշխանության վարած սխալ քաղաքականությունը մի օր պայթելու է․ Արեգ ՍավգուլյանՀայաստանը հերթական զիջման շեմին է․ նույն մարդիկ, նույն սխալները, նույն արդյունքը. Էդմոն ՄարուքյանՔաղաքացիական հասարակությունը ևս քաղբանտարկյալների համար պետք է իր ձայնը բարձրացնի․ Անահիտ ԱդամյանՅուրաքանչյուր հայի խնդիր կամ ձեռքբերում, որը ընդհանրական է, դա բոլորինս է․ Արսեն Գրիգորյան«Ուժեղ Հայաստան»-ի «ձայները Քոչարյանին տալու» մասին սուտ խոսքի հեղինակները պատասխանատվություն են կրելու․ Նարեկ Կարապետյան Ե՞րբ և ինչպե՞ս մարդիկ սկսեցին «հոկեյ» խաղալ խոտի վրա. «Փաստ»ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ (12 ՍԵՊՏԵՄԲԵՐԻ). Կենսաթոշակը բարձրացվել է, Բաղրամյան պողոտայի ցույցը ցրվել է. «Փաստ»Եկեղեցին մեզ սովորեցնում է լինել բարի․ այսօր մեր ժողովուրդն ամենաշատը բարության կարիքն ունի․ Լիլիթ ԱրզումանյանԳեղեցիկ ժեստ երկակի իմաստով. եվրոպական աջակցությունը Հայաստանին հակառակ արդյունք է տվել. «Փաստ»Մեր ուժը մեր աշխատակիցներն են. Արման ԳրիգորյանԲավական է նստել երկու աթոռի վրա. «Փաստ»«Եթե կոտրվենք, դա Գագիկին դուր չի գա, պետք է միասնական լինենք, որ հաղթենք այս ցավին». Գագիկ Միկիչյանն անմահացել է սեպտեմբերի 30-ին Ջրականում. «Փաստ»Ի՞նչ կասեր Նարեկ Կարապետյանն իր մանկության Նարեկին, և ի՞նչ ուղերձ ունի նա Հայաստանի երեխաներին«Առաջին հերթին չեզոքացնել այն ընդդիմադիրներին, որոնք ունեն ռեսուրսներ, և դրանք ինչ-որ պահի կարող են ծառայել փոփոխությունների նպատակին». «Փաստ»«2026 թվականի խորհրդարանական ընտրություններին ընդդիմադիր 4 ուժերը ստացել են 80%-ով ավելի շատ ձայն, քան 2021-ին․ Նարեկ Կարապետյան Երբ մի հարցուպատասխանը բացահայտում է իրավիճակի ծանրության ողջ պատկերը. «Փաստ»Ի՞նչ փոխհատուցում կտրամադրվի Արցախից բռնի տեղահանված և պետական ուսհաստատություններ ընդունված ուսանողներին. նախագիծ. «Փաստ»Հայաստանում մարդու իրավունքների խախտումները կրում են զանգվածային ու համակարգված բնույթ. «Փաստ»Ընտրություններն անցան, «սերն» ու «սրտիկներն» էլ հետը. «Փաստ»Տեղերում տրամադրություններ են շոշափում. «Փաստ»Oրենքի առաջ բոլորը հավասար են, բացի Նիկոլ Փաշինյանից. «Փաստ»Ի՞նչ եղանակ սպասել սեպտեմբերի 12-ից 16-ինՍեպտեմբերի 14-ին և 15-ին հարյուրավոր հասցեներում լույս չի լինելուՊեսկով․ Ռուսաստանը միջուկային զենքը կուղղի Լիտվայի դեմ՝ դրա տարածքում միջուկային զինանոց տեղակայելու դեպքումԲարսելոնան որոշել է վաճառել կիսապաշտպանին. հայտնի է ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը«Tour of Armenia»-ն է․ սեպտեմբերի 12-ին ճանապարհների երթևեկությունը կսահմանափակվիՍաուդյան Արաբիայի «Արևելք–Արևմուտք» նավթամուղի շրջանում հարված է գրանցվել․ հաղորդվում է նավթի մղման խափանման մասին